Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 16.03.2026, 21:21
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Թոմ Կրուզը ցանկանում է “փրկել” իր վարկանիշը` խուսափելով աղմուկից

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Դիանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փոխել է կրոնն ու ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԴԱՐՁԵԼ.ՎԻԴԵՈ

Բջջային հեռախոսների և համակարգիչների մոտ ուտելն ու խմելը վտանգավոր է առողջության համար

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Ինչպես բարձրացնել տեստոստերոնի մակարդակը

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թուրք քաղաքապետը թիկնապահների հետ ծեծում է աշխատակցին (ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը պակասել է

Հիմար լինելը նպաստավո՞ր է

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը միասին երգում են (վիդեո)

Տղամարդը փրկվել է՝ կրակի ճիրաններում թողնելով կնոջն ու երեք երեխաներին

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Կնոջ ինչի՞ն են նայում տղամարդիկ

Չինացի միլիարդատերը կույս հարսնացուի համար պատրաստ է 800 հազ դոլար ծախսել

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 3 » Լոռու մարզում քույրը դիտավորությամբ դանակի հարվածներով սպանել է եղբորը
11:30
Լոռու մարզում քույրը դիտավորությամբ դանակի հարվածներով սպանել է եղբորը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Տարոնուհի Ավետիսյանի գործի դատավարությունը:

38-ամյա Տարոնուհուն մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով կատարված հանցավոր արարքի համար: 

Երկու դեպքում էլ տուժողը նույնն է՝ Տարոնուհու եղբայրը: Եվ եթե առաջին հանցադրվագի կատարումից հետո այն ի հայտ բերվեր, դրդապատճառն ու մեղավորը բացահայտվեին, երկրորդ՝ արդեն անուղղելի դրվագը չէր արձանագրվի:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 16-ի սահմաններում Տարոնուհին Վանաձոր քաղաքի իրենց բնակարանում ծագած կենցաղային վիճաբանության ժամանակ դանակով երկու հարված է հասցրել եղբոր կրծքավանդակի շրջանին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Ճակատագրական մյուս վիճաբանությունը նույն բնակարանում տեղի է ունեցել երկու ամիս անց՝ նոյեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում: Այս անգամ, առաջադրված մեղադրանքի համաձայն, Տարոնուհին կյանքից զրկելու դիտավորությամբ է դանակի մի քանի հարված հասցրել եղբորը: Տուժողը տեղում մահացել է: 

Տարոնուհի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ինչպես դիտավորությամբ եղբոր առողջությանը ծանր վնաս հասցնելու, այնպես էլ եղբորը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով:

Տարոնուհի Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 

Քրեական գործը դատական քննության է նշանակվել 2013 թվականի ապրիլի 23-ին:

1in.am
Просмотров: 750 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026