Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.04.2026, 05:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հստակեցվել են գիշերային հրավառություն կազմակերպելու ժամերը

14-ամյա տղան սեռական բնույթի բռնի ոտնձգություն է կատարել 8-ամյա տղայի նկատմամբ. մամուլ

Օգտակար շամպուններ` տնային պայմաններում. մազերի խնամք

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Բարձր հարկերի բնակիչներն ավելի շուտ են ծերանում

Մերիլին Մոնրոյի կյանքի ու մահվան հանելուկը

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

[Անիմացիա]
Что вы ожидаете

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն կզբաղեցնի Քսենիա Սոբչակի տեղը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լոնդոնում մարմնավաճառները հսկողության տակ են առնվել

3D մանիկյուր. փորձիր տանը

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ` ծիծաղելի դիրքերում(ՖՈՏՈՇԱՐՔ)

Հաղարծին գյուղում հայրը մկրատով հարվածներ է հասցրել որդու կրծքավանդակին

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 2 » Մայիսը վայի՞ս է. ինչու՞ խորհուրդ չի տրվում ամուսնանալ այս ամսին
07:20
Մայիսը վայի՞ս է. ինչու՞ խորհուրդ չի տրվում ամուսնանալ այս ամսին
Մայիսը վայի՞ս է. ինչու՞ խորհուրդ չի տրվում ամուսնանալ այս ամսին

Հայկն ու Մարինեն կտրականապես դեմ են մայիս ամսին ամուսնանալուն: Ասում են` թեպետ լավ շրջան է, եղանակը տաք է, սակայն ռիսկի դիմել չարժե։ Սա շամպայն խմելու հայտնի ասացվածքի հետ որևէ կապ չունի, զոհասեղանին, ինչպես իրենք են վստահեցնում, երջանկության հարցն է։ «Եթե մայիս ամսին ամուսնանանք, գուցե երջանիկ չլինենք: Պատահաբար չէ, որ այդպես շատերն եմ մտածում: Ոչինչ, մեկ ամիս էլ կսպասենք, հետո կամուսնանք։ Միայն թե հանգիստ լինենք։ Գուցե իսկապես մի բան կա, որ այդպես են ասում»,- Slaq.am-ի հետ զրույցում ասում է Մարինեն:
Իսկ Հովսեփն ու Ալվարդն այս տարի կնշեն իրենց ոսկե հարսանիքը` ամուսնության 50-ամյակը: Ալվարդն իրենց ամուսնության օրը շատ լավ է հիշում. պսակադրվել են հենց մայիսի 1-ին:
«Երբ բոլորին հայտարարեցինք, որ ամուսնանալու ենք այդ օրը, միանգամից բացասական արձագանքներ եղան: Անգամ ծնողներս արգելում էին, բայց ես ու ամուսինս համառեցինք ու պսակադրվեցինք հենց մայիս ամսին: Արդեն 50 տարվա երջանիկ զույգ ենք, ունենք երեք զավակ, 4 թոռ: Էլ ինչ մայիս, ինչ վայիս, կարևորը` լավ մարդու հետ ամուսնանաս, մնացածը սուտ բաներ են»,- պնդում է տիկին Ալվարդը:
Մայիսին ամուսնանալու վերաբերյալ տեսակետները շատ են, սակայն մեծամասնությունը դեռ սովետական շրջանից հակված է մեջբերել «մայիս-վայիս» արտահայտությունը և պնդել արմատավորված այն կարծրատիպը, թե մայիսյան ամուսնությունները դժբախտություն են բերում: Թեպետ Հայ Առաքելական եկեղեցին չի մերժում մայիս ամսին պսակադրություններ կատարել, սակայն ևս խորհուրդ չի տալիս ամուսնանալ այս ամսին: Հայ Առաքելական եկեղեցին, սակայն, որպես պատճառ բոլորովին այլ բան է նշում.
«Մայիս ամիսը կոչվում է հինանց շրջան. այսինքն` Սուրբ Հարության շրջան և ամեն օր Հարության տոներ են: Մեզ մոտ, եկեղեցական կարգի համաձայն, Հարության օրերին կամ տերունական տոներին պսակ սովորաբար չի արվում»,- Slaq.am-ի հետ զրույցում ասում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը: 
Չնայած այս հանգամանքին՝ մեր զրուցակցի փոխանցմամբ` երբ զույգերը դիմում են մայիս ամսին պսակադրվելու համար, Հայ առաքելական եկեղեցին նրանց չի մերժում:
Տեր Եսային նշում է, որ թեպետ վերջին շրջանում մարդկանց մոտ այդ կարծրատիպը գնալով փոխվում է, և պսակադրություններ այնուամենայնիվ գրանցվում են, սակայն դրանք թիվը շատ քիչ է: Այսօր էլ, նրա փոխանցմամբ, Սբ Երրորդություն եկեղեցում նախատեսված է մեկ պսակադրություն:

Slaq.am 
Просмотров: 551 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026