Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 24.03.2026, 19:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

[Անիմացիա]
Սեղմիր Класс

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Տիմոշենկոյին պատրաստվում են փախցնել բանտից. Сегодня

Որքա՞ն տարածք է մնացել Դալմայի այգիներից… փորձենք գոնե այդ մասը փրկել

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

[Անիմացիա]
Жми класс!!!

Երիտասարդը բերման է ենթարկվել «Օդնոկլասնիկ» կայքում շուրջ 200 պոռնոնկարներ տեղադրելու համար

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Վայքի ծննդատան նորածնի մահվան փաստով հարուցված քրգործը կարճվել է. «Բուրդ չփխող» բժշկուհին անմեղ է

Լեդի Գագան ՄԵՐԿԱՑԵԼ է իր նոր օծանելիքի համար

Լեդի Գագան առանց կիսաշրջազգեստի (լուսանկարներ)

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Կողոպտիչն ակումբի մոտ թալանել է 20-ամյա աղջկան, իսկ ավելի ուշ ծեծի ենթարկել նրա հորը

Թոմ Կրուզը նոր հարսնացու է գտել

Վրաստանում կրակել են ՀՀ քաղաքացու վրա. վերջինս տեղափոխվել է Էրեբունու հիվանդանոց

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Մոնիկա Բելուչի. տարիքի հետ ավելի եմ գեղեցկանում

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 15 » Մելինեի ամուսինը անհիմն խանդել է, ենթարկել ֆիզիկական եւ հոգեբանական բռնության
10:54
Մելինեի ամուսինը անհիմն խանդել է, ենթարկել ֆիզիկական եւ հոգեբանական բռնության

Մելինե Առուստամյանը  ամուսնացել է  5 տարի առաջ եւ այդ տարիների ընթացքում ունեցել է 2 երեխա: Կինն ամուսնանալիս ունեցել է իր սեփական բնակարանը, սակայն ամուսնությունից հետո ամուսինը որոշել է բնակարանը վաճառել եւ հողամաս գնել` նոր տուն կառուցելու համար: Բայց բնակարանը վաճառելուց հետո նոր ձեռք բերած բնակարանի սեփականության իրավունքը ամուսինը գրանցվել է իր անվամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մելինե Առուստամյանը (անունը փոխված է-խմբ.) եւ ավելացրեց, որ տան անվանափոխությունից հետո ամուսինը սկսել է անհիմն խանդել իրեն, արգելել է աշխատել, ենթարկել է ֆիզիկական եւ հոգեբանական  բռնության:

«Պարբերաբար ենթարկում էր ծեծի, թույլ չէր տալիս անգամ տանից դուրս գալ եւ այլն: Արդեն մեկ տարուց ավելի է` ինչ ես օգտվում եմ Ազգային Թեժ Գիծ ծառայությունից, ստանում եմ իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում իմ մեջ ուժ գտնել եւ դատական կարգով ամուսնալուծվել»,- ավելացրեց Մելինե Առուստամյանը:  Բայցեւայնպես, վերջերս հերթական բռնությունից հետո, վերջնականապես  որոշել է, որ պետք է դիմի դատարան: Այդ նպատակով այցելել է Կանանց իրավունքների կենտրոնի ճգնաժամային կենտրոն, ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կենտրոնի իրավաբանը կազմի հայցադիմում եւ ներկայացնի դատարան: Կենտրոնի իրավաբանը փորձել է խոսել նաեւ ամուսնու հետ, բացատրել ստեղծված իրավիճակը, սակայն ամուսինը ոչինչ չի պատասխանել:  Բայց երբ հայցադիմումը ներկայացվել է դատարան եւ արդեն նշանակված է  եղել  դատական նիստը, ամուսինները կրկին միացել են:

«Կրկին դիմեցի Կանանց իրավունքների կենտրոն: Այս անգամ նպատակս լիովին այլ էր: Ամուսնուս հետ վերջնական զրույցի ընթացքում նա ինձ խնդրեց հայցադիմումը հետ վերցնել, քանի որ զրուցել էր իրավաբանի հետ եւ  հասկացել իր սխալները` ցանկանալով դրանք ուղղել: Նա խնդրեց  եւս մեկ հնարավորություն տալ իրեն` վստահեցնելով, որ առանց դատարան դիմելու պարտավորվում էր առաջին իսկ  պահանջով տունը անվանափոխել իմ անվամբ»,- պատմեց Մելինե Առուստամյանը:

Նրա խոսքով, այսօր իրենք կրկին միասին են ապրում, մեծացնում իրենց երեխաներին` փորձելով չհիշել անցյալը, ապրել ներկայով եւ շարժվել առաջ: Սակայն Մելինեն խորհուրդ է տալիս նման իրավիճակում հայտնված կանանց դիմել Կանանց իրավունքների կենտրոն, քանի որ վերջիններս իրենց իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվությամբ օգնում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ ճանապահ ցույց տալ:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության, օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 682 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026