Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 16.02.2026, 13:14
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Աղջիկներին ստիպել են սեռական բնույթի գործողություն կատարել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Безрассудный момент

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ` ծիծաղելի դիրքերում(ՖՈՏՈՇԱՐՔ)

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

[Անիմացիա]
Так только девушки могут!!!

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Սուրեն Առուստամյանն ու Մարիա Յարեմչուկը` իրենց «սիրավեպի» մասին

Ստալոնեի որդու մահվան պատճառը թմրանյութե՞րն են

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները (աղյուսակներ)

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 16 » «Մի՞թե գյուղում ապրող աղջիկները քաղաքում ապրողներից ավելի վատն են»
00:12
«Մի՞թե գյուղում ապրող աղջիկները քաղաքում ապրողներից ավելի վատն են»

«Երբ դպրոցս ավարտեցի ու նոր պետք է ընդունվեի համալսարան բոլորի պես ես էլ էի կարծում, որ այդ «մեծ կյանք» կոչվածը դպրոցական օրերիս պես հանգիստ ու խաղաղ օրեր ինձ չի խոստանում, մանավանդ երբ գյուղից քաղաք էի գնալու սովորելու: Բայց այ որ նոր կյանքն իր հետ այսքան տառապանք կբերեր, հաստատ չէի սպասում», – պատմում է Մարինեն: Քննությունները բարեհաջող հանձնելուց ու համալսարան ընդունվելուց հետո սկսվեցին նրա «երջանիկ» օրերը. սիրահարվեց իրենց համալսարանից մի տղայի, ով, սկզբում թվում էր, թե նույնպես անտարբեր չէ նրա համդեպ, բայց միայն թվում էր: «Համարձակությունս չէր ներում նրան ասել, որ սիրում եմ, մի քանի ամիս համեստորեն լռեցի, բայց հոգուս խորքում զգում էի, որ նա էլ ինձ է սիրում», – պատմում է Մարինեն: «Ամեն օր հավաքվում ու երեխաներով մաֆիա էինք խաղում, նա էլ էր մեզ միանում, հետո ինձ տուն էր ճանապարհում, ու այդ ամենն իմ մեջ ավելի էր խորացնում զգացմունքներս, այնքան, որ մի օր չդիմացա ու խոստովանեցի, նա էլ ասաց, որ իմ սերը փոխադարձ է, պարզապես հարմար առիթ էր փնտրում այդ մասին ասելու»: Ու կարծես սկսվեցին այդ երազային օրերը, հեքիաթները, սիրո մասին թևավոր խոսքերն առօրյայում մեջբերելը: Պարզվում է` տղան իրականում չի էլ սիրել, Մարինեի խոսքով՝  խաղ էր նրա համար այս ամենը. «Մի անգամ պատահաբար լսեցի, թե ինչպես էր ընկերոջ հետ խոսում իմ մասին, ասում էր, որ ինձ չի սիրում, ու նույնիսկ ծիծաղում էր, երբ ընկերներն ասում էին՝ կարողա՞ սիրահարվել ես Մարինեին, իսկ նա անամոթաբար պատասխանում էր՝ հո չե՞ք գժվել, պարապ եմ էլի, մինչև տենանք՝ ի՞նչ ա լինում,- ասում է աղջիկն ու ավելացնում,-այդ խոսքերը մինչև հիմա ականջիս են, նվաստացուցիչ էր ինձ համար դա, իսկ ես հիմարի պես սիրում էի ու հավատում: Հետաքրքիրն ու ամենացավալին էլ այն էր, որ երբ պատմեցի նրան իմ լսածն ու տեսածը, նա նույնիսկ չփորձեց հերքել, մի բան էլ ավելացրեց՝ ո՞նց ես պատկերացրել, որ ես կարայի` գյուղի աղջկա սիրեի», – պատմում է Մարինեն ու հասկանում, թե ինչքան փոքր ու միամիտ է եղել, և թե որքան ստոր ու կեղծավոր կարող է լինել մարդը: Այդպես էլ չկարողացավ հասկանալ՝ մի՞թե գյուղում ապրող աղջիկները քաղաքում ապրողներից ավելի վատն են: Չցանկանալով այլևս տղային տեսնել՝ Մարինեն թողնում է ուսումն ու վերադառնում գյուղ. «Չէի կարող դասի գնալ ու ամեն օր նորից նրան տեսնել, համալսարանի տղաների մոտ նա ինձ ծաղրել ու նվաստացրել էր, էլ ինչպե՞ս կարող էի նորից համալսարան գնալ, մեծ ցավ ու հիասթափություն էր ինձ համար, և ես այլընտրանք չունեի, վերադարձա գյուղ», – ասում է Մարինեն: Այս ամենից գրեթե մեկ տարի է անցել, և Մարինեն արդեն որոշել է կրկին սովորել, բայց այս անգամ իրենց մարզի մասնաճյուղում, ասում է՝ մի հոգու պատճառով սկսել է չսիրել Երեւանում ապրող բոլոր մարդկանց, համոզված է՝ դա սխալ է, բայց կարծում ՝է ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

Տիգրանուհի Թասլակյան

aravot.am

Просмотров: 807 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026