Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.04.2026, 08:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Երեք երեխա է ընկել գնացքի տակ

3D մանիկյուր. փորձիր տանը

Ամերիկացին 10 տարի իր կնոջը ձեռնաշղթաներով որպես ստրուկ է պահել

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

''Արջերի քարանձավ'' ոչ ոք չի մտել, ոչինչ վնասված չէ. պարզաբանում

Դորոնինը Նաոմի Քեմբելի վրա տարեկան 3 մլն եվրո է ծախսում

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Գողացել են չինացու առնանդամը

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Վլադիմիր Գրիգորյանը 1 մլն ռուբլու դիմաց խոստացել էր արժեքավոր տեղեկություններ հաղորդել կորած աղջիկների մասին

Դպրոցականը սպանել է ընտանիքի անդամների վրա կրակած հանցագործին

Անհանգստության զգացումը կարող է 6 տարով ծերացնել

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 12 » Մտավոր հետամնացին խմեցրել ու սեռական հաճույք էին ստացել
10:59
Մտավոր հետամնացին խմեցրել ու սեռական հաճույք էին ստացել
Մտավոր հետամնացին խմեցրել ու սեռական հաճույք էին ստացել
Դժվար է ասել՝ 30-ամյա Արսեն Սարգսյանն ինչպիսի կանանց է նախընտրում, բայց հեշտ է կռահել, որ սեռական բավարարումների մասով նրա մոտ անոմալիաներ կան: Համենայնդեպս, քրեական գործի նյութերից այդպես է երևում: Ըստ այդմ, չգիտեմ՝ ինչ գործով, ՀԱԹ-ի բնակիչ Արսենը 2008թ. սեպտեմբերի 10-ին գնացել է Երևանի Դավիթաշեն թաղամաս: Կեսօրին՝ ժամը 12-ից 13-ի սահմաններում, այնտեղ պատահաբար հանդիպել է անծանոթ մի աղջկա՝ մտավոր հետամնաց Կարինեին (տուժողի անունը փոխված է), ով, ինչպես պարզվել է հետո, Ջրվեժի բնակչուհի է: 

Պարզվել է, որ աղջիկը ինչ-որ ձևով մոլորվել և Ջրվեժից հասել է Դավիթաշեն: Այստեղ իրեն պատահաբար հանդիպած Արսենին էլ Կարինեն խնդրել է օգնել իրեն, որպեսզի տուն հասնի, և տվել է եղբոր հեռախոսահամարը, որպեսզի վերջինիս զանգահարի և հայտնի իր գտնվելու վայրը: Սակայն Արսենը Կարինեին տեսնելուց և իրավիճակը իր շահերի տեսանկյունից գնահատելուց հետո երևակայությունների գիրկն է ընկել ու որոշել «բարեգործական նպատակներով սուտինյորություն անել»: 

Արսեն Սարգսյանը «չի հրաժարվել» օգնել Կարինեին և ասել է՝ կտանեմ տուն, բայց խաբեությամբ նստեցրել է թիվ 13 երթուղային տաքսին ու տարել «Շողակաթ» հեռուստաընկերության շենքի հարակից այգի: Այնտեղ է կանչել նաև իր ընկեր ոմն Վալոդի, ում ինքնությունը ոստիկանությունը չի պարզել, և նրանք միասին են սկսել մտավոր հետամնաց աղջկան համոզել, թե, իբր, տուն են տանում: Բայց ի՞նչ տուն. մոտակա մթերային խանութից մթերք ու ոգելից խմիչք են վերցրել և խաբելով, հոգեբանական ազդեցություն բանեցնելով՝ Կարինեին տարել են մարմնավաճառների երևանյան հենակետերից մեկի՝ Բագրատունյաց փողոցի մերձակայք, որտեղ սովորաբար սեռական ծառայությունների վճարովի շուկան է կամ ինչպես գյուղից քաղաք եկած բարեկամներին են որոշ կանայք ներկայացնում՝ «մսի պասաժը»: 

Հավանաբար դրա տեղն ու ծառայությունների գներն Արսենը լավ գիտեր և այդ պատճառով է նախընտրել օգտվել սեռական անվճար ծառայություններից: Կարինեին տարել են վերոնշյալ փողոցում գտնվող «Մայակ» բենզալցակայանի հետնամաս` Հրազդան գետի աջ ափին գտնվող հողամասերից մեկը, և սեռաքաղցության անոմալիաներով հավանաբար տառապող իրենց շրջապատի համար Կարինեի գտնվելու վայրը դարձրել սեռաբավարարման փարոս. Արսեն Գալստյանն ու Վալոդը հողամաս են կանչել գործով չպարզված ևս մի երիտասարդի և Կարինեին ստիպողաբար ոգելից խմիչքներ խմեցնելուց հետո, օգտվելով նրա անօգնական վիճակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ և հակառակ նրա կամքի՝ սեռական բնույթի գործողություններ կատարելուց հետո դիմել են փախուստի: 

Նախաքննական մարմինը նրանցից, չգիտես ինչու, միայն Արսեն Գալստյանին է հայտնաբերել և մեղադրանք առաջադրել մի խումբ անձանց հետ միասին սեռական բնույթի բռնի գործողությունների համար (139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում: Այժմ Արսենը «վայելում է» «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «հանգիստը», կամ՝ նրա ներկայությունն են վայելում...
Просмотров: 1102 | Добавил: Irin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026