Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 14.04.2026, 14:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Օգտակար շամպուններ` տնային պայմաններում. մազերի խնամք

Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Բժիշկներին չի հաջողվել փրկել 5-րդ երեխային սպասող 43-ամյա կնոջ կյանքը

Ստալոնեի որդու մահվան պատճառը թմրանյութե՞րն են

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Կիևում յուրաքանչյուր րոպեի համար Մադոննան աշխատել է 10 հազար դոլար

Աշխատավայրերում հարբեցողության պատճառով Գերմանիան տարեկան 26 մլրդ եվրոյի վնաս է կրում

Դեմի Մուրը նոր սիրեկան ունի (ֆոտո)

Ձկնորսները Բեն Լադենի պատկերով ծովախեցգետին են որսացել

[Անիմացիա]
Что вы ожидаете

23-ամյա աղջկան բռնաբարել են ավտոմեքենայում

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Աբու Դաբիի լողափերում միայնակ տղամարդկանց մուտքն արգելվում է

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

25-ամյա բրիտանուհին օրական 25 լ ջուր է խմում /ֆոտո/

Մարդու սեռական դաստիարակությունը պետք է սկսել ամենավաղ տարիքից. սեքսապաթոլոգ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Օդեսայում հայերն ու ադրբեջանցիները կռվել են աղջկա համար

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 31 » Նախկին օդաչուները մեղադրվում են կեղծիքների ու չարաշահումների համար
00:54
Նախկին օդաչուները մեղադրվում են կեղծիքների ու չարաշահումների համար
Նախկին օդաչուները մեղադրվում են կեղծիքների ու չարաշահումների համար

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել նախկին օդաչուների կենսաթոշակների հաշվարկման և վճարման ընթացքում թույլ տրված կեղծիքների և չարաշահումների համար թվով 10 անձանց առաջադրված մեղադրանքները:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` 2009թ. օգոստոս ամիսց մինչև 2010թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ Է. Միրզոյանի կազմակերպմամբ և նախկին բորտ-ուղեկցորդուհի Կ. Խալաթյանի միջնորդությամբ նախկին օդաչուներ Ա. Հակոբյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Տ. Սիմոնյանը, Ս. Հովհաննիսյանը և Ծ. Ասատրյանը Կ. Խալաթյանին տվել են ընդհանուր 16 800 ԱՄՆ դոլար գումար` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ''Դավիթաշեն'' տարածքային բաժնի նախկին պետ Ս. Հակոբյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ. Վարդանյանին որպես կաշառք փոխանցելու համար:

Միջնորդության համար իր և Է. Միրզոյանի բաժնեմասը վերցնելուց հետո Կ. Խալաթյանը զգալի ևխոշոր չափերով` ընդհանուր 7 600 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել է Ս. Հակոբյանին և Գ. Վարդանյանին` կենսաթոշակառուներ Ա. Հակոբյանի, Մ. Եֆրեմյանի, Ա. Թունյանի, Տ. Սիմոնյանի, Ս. Հովհաննիսյանի և Ծ. Ասատրյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում և հաշվարկ-կարգադրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու դիմաց, որի արդյունքում վերջիններին հնարավորություն է ընձեռվել խաբեությամբ ստանալու և հափշտակելու կենսաթոշակների` խոշոր չափերի գումարներ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հուլիսի 30-ի դատավճռով Ս. Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման` 7 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով,

Գ. Վարդանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով,

Կ. Խալաթյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Ս. Հովհաննիսյանը, Տ. Սիմոնյանը և Ծ. Ասատրյանը, Ժ. Ղուկասյանտը և Ա. Գևորգյանը դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման կամ տուգանքների, սակայն կիրառելով ''Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին'' ՀՀ Ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը` դատարանը նրանց ազատել է պատժի կրումից:

Նախաքննության ընթացքում օդաչու-կենսաթոշակառուների կողմից հափշտակված կենսաթոշակների գումարներն ամբողջությամբ վերականգնվել են:

mamul.am


Просмотров: 642 | Добавил: Irin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026