Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 30.03.2026, 16:45
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Что вы ожидаете

Գնացքով Վրաստան է մեկնել 6 173 ուղևոր

Վլադիմիր Գրիգորյանը 1 մլն ռուբլու դիմաց խոստացել էր արժեքավոր տեղեկություններ հաղորդել կորած աղջիկների մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Հայաստանում բռնաբարությունների թիվն աճել է

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Լեդի Գագան իր սեփական սոցցանցն է բացել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

“Victoria’s Secret”-ը նոր “հրեշտակ” ունի /ֆոտո/

8 տարվա ազատազրկում՝ երիկամային թրաֆիքինգի համար

Ամերիկուհիները սկսել են պահպանել կուսությունը

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Պուգաչովան մեկնաբանել է կտակի մասին խոսակցությունները

Ասադի զորքերը գրավել են Հալեպի թաղամասերից մեկը (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2012 » Հունիս » 22 » Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին
23:44
Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, վթարի ենթարկված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի մոտ կան զուգակցված գանգուղեղային եւ ողնաշարային, ողնուղեղային  վնասվածքներ,  գլխուղեղի ցնցում: Այս մասին, այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց թիվ մեկ համալսարանական կլինիկայի Նյարդավիրաբուժության ամբիոնի եւ կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը: Նրա փոխանցմամբ` Մարկ Սաղաթելյանի մոտ կա ողնաշարի, պարանոցի եւ գոտկատեղային հատվածի ողերի ելունների կոտրվածք, բայց որեւէ ֆոււնկցիոնալ խանգարում, այսինքն` ողնուղեղի վնասվածք չկա:  Ռուբեն Ֆանարջյանը նշեց, որ այս պահի դրությամբ որեւէ վիրաբուժական միջամտության խնդիր չի տեսնում, իսկ ոսկրային խանգարումները պահանջում են ժամանակ եւ բուժում:

Նրա խոսքով` հետագա հետազոտությունները ցույց կտան ռազմավարությունը, իսկ կոտրվածքների բուժման համար հարկավոր է ժամանակ եւ բուժում: «Որեւէ ֆունկցիոնալ խանգարումներ չկա, բոլոր հիվանդությունները պահանջում են ժամանակ եւ համոզված եմ, որ կունենանք լավ արդյունք»,- ասաց նա:

Իսկ ԵՊԲՀ Անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը նշեց, որ երկուսի վիճակն էլ կարելի է գնահատել միջին ծանրության, երկուսն էլ պարզ գիտակցության մեջ են, լավ կողմնորշվում են շրջապատում, բայց շարունակվում են հետազոտությունները եւ ինտենսիվ թերապիայի միջոցառումները: Նրա փոխանցմամբ` Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է գլխուղեղի ցնցում` կտրված վերքով ճակատային մասում: «Անմիջապես անցկացված հետազոտություններն ի հայտ բերեցին ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի կոտրվածք, կոնքոսկրի բարդ կոտրվածք եւ տրավմատիկ շոկ»,- ասաց նա: Իսկ  Գրիգոր Նազարյանի մոտ առաջնային հետազոտությունները ցույց տվեցին գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու  թոքերի ծանր  սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքները, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք, նա եւս գտնվում էր ծանր շոկային վիճակում:

Ասուլիսի բանախոսներից`  Տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արսեն Ազիբեկյանը նշեց, որ ներկա դրությամբ Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է կոնքի ոսկրերի կոտրվածք, որն ուղղվել է, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ` կոնքի կոտրվածքներ: Նրա խոսքով` երկուսին էլ անհրաժեշտ է երկարատեւ կոնսերվատիվ բուժում: Վերջնական ախտորոշումից, ապաքինման ընթացքից, բուժման մեթոդներից  է կախված, թե երբ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նշենք, որ առավոտվանից հիվանդանոցում է երգիչ Թաթա Սիմոնյանը, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չի տեսել իր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանին եւ չգիտի, թե երբ կտեղափոխեն հիվանդասենյակ: Վթարի հետ կապված այլ մանրամասների նա չցանկացավ անդրադառնալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըատ ԱԻՆ-ի տվյալների, Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

NEWS.am-ի տեղեկություններով, Մարկ Սաղաթելյանը վերջերս էր վերադարձել Մոսկվայից:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 1253 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026