Հետաքրքիր Փաստեր Суббота, 27.04.2024, 04:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Մարզիկը ծռել է մրցակցի քիթը

Կանացիության ֆենոմենը

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

[Անիմացիա]
Жми класс!!!

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Հինգ նրբություն` սեքսում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2012 » Декабрь » 21 » Նորքի հոգեբուժարանի 34-ամյա հիվանդը դանակով հարվածել է բժշկին, ավագ բուժակին եւ բուժքրոջը. բժշկի դեմքն այլանդակվել է
09:27
Նորքի հոգեբուժարանի 34-ամյա հիվանդը դանակով հարվածել է բժշկին, ավագ բուժակին եւ բուժքրոջը. բժշկի դեմքն այլանդակվել է
Նորքի հոգեբուժարանի 34-ամյա հիվանդը դանակով հարվածել է բժշկին, ավագ բուժակին եւ բուժքրոջը. բժշկի դեմքն այլանդակվել է

Նորքի հոգեբուժական կլինիկայի հիվանդներից 34-ամյա Կ.Գ.-ն իր մոտ եղած ինքնաշեն սուր, ծակող գործիքով եւ դանակով հարվածել է բժիշկին, ավագ բուժակին եւ բուժքրոջը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 34-ամյա Կ.Գ.-ն հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար հարկադրական բուժման մեջ գտնվելով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի հոգեբուժական կլինիկայում, 2012թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 12:35-ի սահմաններում, նույն հոգեբուժական կլինիկայի 3-րդ բաժանմունքի մանիպուլացիոն աշխատասենյակում իր մոտ եղած ինքնաշեն սուր, ծակող գործիքով եւ դանակով հարվածել է բուժանձնակազմի անդամներին:

Վերջինս հարվածել է բժիշկ Գ.Պ.-ի այտաքունքային շրջանին, ավագ բուժակ Ս.Հ.-ի աջ վերին կոպի շրջանին ն բուժքույր Զ.Մ.-ի աջ դաստակի թիկնային մակերեսին:

Հիվանդը Գ.Պ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է մարմնական վնասվածք այտաակնակապիճների շրջանների արյունազեղումների, աջ այտաքունքային շրջանների կտրված, քունքամկանի վնասմամբ վնասվածքի ձեւով արտահայտված դեմքի անջնջելի այլանդակմամբ: Ս.Հակոբյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով, աջ վերին կոպի ներսային մակերեսի միջանցիկ պատռված վերքի մկանների վնասումով, օրբիտայի պարունակության արտանկումով եւ ռետրոբուլբար հեմատոմա վնասվածքի ձեւով: Զ.Մ-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթեւ վնաս՝ կարճատեւ քայքայումով, աջ ղաստակի 3-րդ ե 4–րդ միջմատային տարածության կտրած վնասվածքի ձեւով:

Քրեական գործ է հարուցվել 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանություն: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 2599 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024