Հետաքրքիր Փաստեր Пятница, 27.03.2026, 21:09
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Որտե՞ղ և ինչպե՞ս են տոնում օլիմպիական մարզիկներն իրենց հաղթանակը

Աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը տառապում է իր գեղեցկությունից

Հոթ-դոգի սկանդալային գովազդն իրարանցում է առաջացրել /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լեոնտևի տանից գողություն են կատարել

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Victoria's Secret-ի «հրեշտակները» ներկայացրել են ներքնազգեստի նոր տեսականին (լուսանկարներ)

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Դպրոցականը մահացել է` հանուն սոցցանցի նկարի

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Գիտնականները թռչնագրիպի նոր տեսակ են հայտնաբերել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տիմոշենկոյին պատրաստվում են փախցնել բանտից. Сегодня

Կնոջ ու նրա երեխայի մահվան համար մեղադրվող բժշկին ազատ արձակելու խնդրանքով դիմում են նախագահին

Տղամարդը երբեք կնոջ մեջ ուղղակի ընկերոջ չի տեսնում

Չինացի միլիարդատերը կույս հարսնացուի համար պատրաստ է 800 հազ դոլար ծախսել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Սեքսը պաշտպանում է տղամարդկանց սրտերը

Поиск

Главная » 2012 » Октябрь » 13 » Ոստիկանությունը քշել է Երեւանյան լճի մարմնավաճառներին
09:55
Ոստիկանությունը քշել է Երեւանյան լճի մարմնավաճառներին
Ոստիկանությունը քշել է Երեւանյան լճի մարմնավաճառներին

Մոտ 2 շաբաթ է` մարմնավաճառների խմբերը հազվադեպ են երեւում Երեւանյան լճի մերձակայքում: Դա փաստում են նաեւ լճի մերձակայքում տեղակայված առեւտրի կետերի աշխատակիցները: Շինանյութեր վաճառող մի քաղաքացի NEWS.am-ին ասաց, որ ոստիկանությունը պարբերաբար քշում է մարմնավաճառներին, ու նրանք այլեւս չեն համարձակվում այդ կողմերում երեւալ: Բանը հասել է նրան, որ ոստիկանության պարեկային խմբերի մեքենաները մոտենում են նույնիսկ այն տաքսիներին, որոնք բոլորովին այլ պատճառներով կանգնում են մարմնավաճառների նախկին հավաքատեղիի մոտ: 

Նշենք, որ Երեւանյան լճի մոտ կա մարմնավաճառների 2 հավաքատեղի: Դրանք գտնվում են լճի տարբեր ծայրերում ու տարբեր մայթերում: Այդ հավաքատեղիները տարբերվում են եւ մատուցած ծառայությունների որակով, եւ գնով: Առավել տեսանելի վայրում գտնվող հավաքատեղում մարմնավաճառների գները տատանվում են 20-25 հազար դրամի սահմաններում` 1 ժամվա համար: Ընդ որում` աղջիկներն անպայման առաջարկում են մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող մի հյուրանոց-մոթել, որի համարները համեմատաբար հարմարավետ են եւ արժեն 5 հազ. դրամ: Հավանաբար անվտանգության նկատառումներով էլ իրենց սպասարկող տաքսիներ ունեն:

Մյուս հավաքատեղիի աղջիկները պահանջում են 10-15 հազ. դրամ, ու ուղեկցում մոտակա կիսաքողարկված մոթել, որն ըստ երեւույթին հենց հասարակաց տուն է, քանի որ այլ նպատակներով չի օգտագործվում: Այնտեղ սենյակներն այնքան էլ հարմարավետությամբ աչքի չեն ընկնում, եւ արժեն 3 հազ. դրամ: Այս հավաքատեղիի մի առանձնահատկություն այն է, որ շատ մոտ է բնակելի շենքերին:

Մարմնավաճառների մեկ այլ հավաքատեղիում` Խորենացի-Ագաթանգեղոս խաչմերուկի մոտ, մարմնավաճառներն իրենց ավելի ազատ են զգում: Պատճառը հավանաբար այն է, որ նրանք կայանած մեքենաների մոտ չեն խմբվում, այլ պարզապես զբոսնում են` անցորդների ուշադրությունը գրավելով իրենց վառ հագուստով ու մերկ ոտքերով: Իսկ զբոսնել, ինչպես ասում են, արգելված չէ:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին տեղեկացրին, որ ոստիկանությունը միշտ էլ պարբերաբար իրականացրել է հասարակական կարգի պահպանության միջոցառումներ, որի շրջանակներում փողոցները «մաքրվում են» նման խմբերից: 2012 թ. 9 ամսում վարչական պատասխանատվության է ենթարկվել 179 մարմնավաճառ:

Նշենք, որ մարմնավաճառությունը ՀՀ օրենսդրությամբ քրեական հանցանք չի համարվում: Դրա համար սահմանված է վարչական տուգանք: 2012 թ. սահմանվել է նոր կարգ, ըստ որի` ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններն են նշանակում վարչական տուգանքը (նախկինում այդ իրավունքը վերապահված էր տեղական ինքնակառավարման մարմիններին): Առաջին դեպքի համար տուգանքը 20 հազ. դրամ է, կրկնվելու դեպքում` 40 հազ. դրամ:


news.am

Просмотров: 575 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026