Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 07.04.2026, 07:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Прикол : Жми КЛАСС

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Հողամասը ջրելու պատճառով եզդիները կռվել են, ինչի արդյունքում 55-ամյա Օսմանը ինֆարկտից մահացել է

Հերթական ինքնասպանությունը. այս անգամ Իջեւանում

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Քոչարի ֆլեշմոբ

Կոնյակի պատմությունից

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

[Անիմացիա]
Жми КЛАСС

Բժշկաիրավաբանական տեսանկյունից` 17 տարեկանը չի համարվում սեռահասուն

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՊԱՏԱՀԱՐ. Տղամարդը կտրել է կնոջ սիրեկանի գլուխը և գետը նետել

Ինչպես են կանայք գայթակղում ձայնով

Ինքնասպանություն` Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Եթե ինձ վաստակավորի կոչում տան, ծիծաղս կգա, «Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է դերասանուհի, երգչուհի Հասմիկ Ղարիբյանը

Հոսպիտալում զինվորը մահացել է պատվաստմա՞ն հետեւանքով. 18-ամյա Հակոբը շարքում վայր է ընկել եւ հայտնվել կոմայի մեջ

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Поиск

Главная » 2013 » Январь » 29 » Սե՞ր է, թե՞ սիրահարվածություն. գտեք տարբերությունները
11:41
Սե՞ր է, թե՞ սիրահարվածություն. գտեք տարբերությունները


Նոր սկսվող հարաբերությունները միշտ կանգնեցնում են հարցի առաջ՝ տեսնես սեր է սա, թե հերթական սիրահարվածությունը: Իհարկե, յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, բայց քանի որ այս հարցը հուզել է բոլորին եւ բոլոր ժամանակներում, մարդկությունը սիրո եւ սիրահարվածության սահմանն արդեն հասցրել է ինչ-որ չափով որոշակիացնել… Օգնենք Ձեզ կողմնորոշվել սեփական զգացմունքներում:

Սերն աստիճանաբար է առաջանում, իսկ սիրահարվածությունը՝ արագ: Սերը աճում է, իսկ դա ժամանակ է պահանջում: Իսկ սիրահարվածությունը սովորաբար անսպասելի կպչում է մեզ: Որպեսզի ճանաչեք մարդուն, երկար ժամանակ է պետք, գուցե ամիսներ, իսկ գուցե նաև տարիներ: Հաճախ մարդիկ հիանալի կարողանում են թաքնվել դիմակների տակ և չբացահայտվել մինչև ամուսնությունը, իսկ եթե երկար ժամանակ շփվեք մարդու հետ, ճանաչեք նրան տարբեր իրավիճակներում, կհասունանա սերը, կամ կհասկանաք, որ նա այն մարդը չէ, ում փնտրում էիք: Հնարավոր է սիրահարվածություն առաջին հայացքից, համակրանք առաջին հայացքից, բայց ոչ սեր:

Սերն աստիճանաբար է հեռանում, իսկ սիրահարվածությունը՝ ակնթարթորեն: Սրանում համոզված կլինեն նրանք, ովքեր սիրավեպ են ունեցել: Եթե իրական սիրո ամրապնդման համար ահռելի ժամանակ է հարկավոր, ապա սիրահարվածությունն ավարտվում է այնքան արագ, որքան սկսվել էր: Այն չի վերանա ակնթարթորեն,եթե ձեր միջև սեռական հարաբերություն է եղել: Հաճախ չեն կարողանում բաժանվել իրարից ոչ այնքան հետաքրքրությունների համընկնումից, ինչքան սեքսի պատճառով:

Սիրո կենտրոնում միշտ մեկն է, իսկ սիրահարվածության շուրջ կարող են լինել շատերը:Սիրահարված մարդիկ կարող են «սիրել» միանգամից մի քանիսին: Սա բավականին տարածված տարբերակ է, երբ մենք ընտրության առաջ ենք կանգնում երկու ծայրահեղ տարբեր մարդկանց միջև: Իսկ իրականում սերը միայն մեկի հանդեպ կարող է լինել: Նրա, ով բոլոր այդ տարբերակներից բարձր է, գնահատելի և անհամեմատելի:

Սերը ստեղծագործող է, իսկ սիրահարվածությունը' քանդող: Սերը բացահայտում է Ձեր մեջ ամենալավ կողմերը, հատկանիշները, ունակությունները: Այն Ձեզ նոր էներգիայով է լցնում և արթնացնում կյանքի հանդեպ հետաքրքրություն,սեր: Այն կնպաստի ստեղծագործելուն և ինքնազարգացմանը: Սիրահարվածությունը' հակառակը: Այն քանդդող է: Այն իր հետ անկանոնություն է բերում, անորոշություն: Երբ սիրահարված եք, պակասում է Ձեր աշխատունակությունը, կենտրոնանալու հակումը: Սիրահարվածությունը վարդագույն ակնոցներով նայելուն է նման:

Սերը վստահություն է ծնում, իսկ սիրահարվածությունը' կասկած: Սերը հաճախ հաղթահարում է խանդը: Կարող է լինել խանդ, սակայն ժամանակի ընթացքում այն վերածվում է վստահության: Սիրահարվածության դեպքում խանդը գերիշխող է: Այս դեպքում այն ավելի շատ հիվանդության է նման:

Սերը հաշվի է առնում իրականությունը, իսկ սիրահարվածությունն անտեսում է այն: Իրական սիրո դեպքում Դուք տեսնում եք բոլոր խնդիրներն ու չեք թաքնվում դրանցից: Դուք չեք փոքրացնում նրանց նշանակությունը, չեք խուսափում լուծելուց կամ դրա մասին խոսելուց: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է զույգի հարաբերություններին, նրանք փորձում են խոսել, պարզաբանել ամեն ինչ: Իսկ սիրահարվածների համար ամեն ինչ հարթ է թվում, նրանք չեն մտածում ռեալ ապագայի մասին, նրանց մոտ հեքիաթային մի պատկերացում է, որտեղ չկան հոգսեր, չկա աշխատանք, չկա գումար, կա միայն սեր, և դա հիանալի է:

Սերը հաշվի է առնում թերությունները, սիրահարվածությունն անտեսում է դրանք: Սերը թույլ է տալիս Ձեզ նկատել Ձեր սիրելիի մեջ ամենագեղեցիկը, լավը, բարին: Սակայն սերը չի թաքցնում նաև նրա թերությունները, բայց ոչ թե սրելով դրանք, այլ փորձելով հաշտվել, փորձելով ավելի շատ հենվել լավ հատկանիշների վրա: Սիրահարվածությունն ընդհանրապես թույլ չի տալիս որևէ վատ բան նկատել նրա մեջ: Դուք պաշտպանում եք նրան յուրաքանչյուր քննադատությունից…
LADYNEWS.am

Просмотров: 612 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026