Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 25.03.2026, 19:45
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա զոհ և վիրավորներ (ֆոտո)

Ծխող կանանց թիվն աճել է

Մահացու ելքով ավտովթար` Գյումրիում. 4 երիտասարդ մահացել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Կոնյակի պատմությունից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Вода искупает но всё равно остаются красивые воспоминаний!!!

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լրացուցիչ քննությունների գաղտնիքը

Կարիճի խայթոցից հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Նոր մանրամասներ «Եզրագծից այն կողմ» սերիալի դերասանուհու մահվան մասին

Հիմար լինելը նպաստավո՞ր է

Մրգային աղցան ձմերուկի մեջ. ամառային վայելք

Поиск

Главная » 2013 » Հունիս » 2 » Սյուզանը սպառնացել է Հրազդանում 14 հարկանի բնակելի շենք պայթեցնել
21:55
Սյուզանը սպառնացել է Հրազդանում 14 հարկանի բնակելի շենք պայթեցնել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Սյուզան Ջաղինյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 45-ամյա Սյուզան Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 07 րոպեին, գտնվելով Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի իր բնակարանում, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «ATV» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին:

Սյուզանի հաղորդագրությունն ուներ հետևյալ բովանդակությունը. «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»:

Հաղորդագրության հեղինակի նպատակը, ըստ երևույթին, իրեն հուզող ու ոչ մի կերպ չլուծվող խնդիրները բարձրաձայնելն է եղել, սակայն նա հանրության ու պատկան մարմինների «ուշադրությունը գրավելու» հարցը «գեղարվեստականացնելու» ընթացքում օրենքի ոտնահարում է կատարել և բավական ուշացումով խոստովանել, որ իրականում ո՛չ 14, ո՛չ էլ անգամ 1 հարկանի շենք պայթեցնելու նպատակ ընդհանրապես չի ունեցել, հեռուստաընկերությանն էլ «հանձնվել»-ը իր խնդրի լուսաբանումն ապահովելու համար է նշել: 

Անկեղծ խոստովանությունը «ահաբեկիչ» Սյուզանին վերածել է «նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում» տվող Սյուզանի: 

Իրավագիտակցության ցածր մակարդակը, անելանելիության ճնշող մթնոլորտը մարդկանց դնում են այնպիսի վիճակի մեջ, երբ սեփական իրավունքների պաշտպանության փոխարեն նրանք սահում-ընկնում են հանցավոր արարքների ոլորտ ու սեփական ձեռքով բազմապատկում են իրենց տանջող խնդիրները: Օրենքի չիմացությունն էլ չի ազատում պատասխանատվությունից... 

Սյուզան Ջաղինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին:

Գործը դատական քննության է նշանակվել 2012 թվականի նոյեմբերի 30-ին:

Լուսանկարում պատկերված է նյութի հետ առնչություն չունեցող անձ:

1in.am
Просмотров: 520 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026