Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 26.04.2026, 09:07
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

25-ամյա հղի կնոջ եւ նրա նորածնի մահվան գործով ձերբակալվել, ապա` կալանավորվել է բժիշկ-անեսթեզիոլոգը

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

16-ամյա աղջիկը փորձել է Կիեւյան կամրջից ցած նետվել

Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն կզբաղեցնի Քսենիա Սոբչակի տեղը

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Աբրամյան. Լուսանկարները հաճույք պարգեւելու համար են

44-ամյա Մհերը Մոսկվայում կրակել է երեխաների վրա

Դեմի Մուրը նոր սիրեկան ունի (ֆոտո)

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

8 տարվա ազատազրկում՝ երիկամային թրաֆիքինգի համար

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Էշթոն Կատչերն ու Միլա Կունիսը այլեւս չեն կարող թաքցնել. ֆիքսել են նրանց համբույրը

Լողափի համար լավագույն զգեստները (ֆոտո)

Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

17 խորհուրդ կնոջը Men's Health-ից

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

[Անիմացիա]
Вода искупает но всё равно остаются красивые воспоминаний!!!

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 7 » Թե ինչպես հայ հարուստ «գոմիկ» տղան խաբեց ու գերի պահեց ինձ
21:46
Թե ինչպես հայ հարուստ «գոմիկ» տղան խաբեց ու գերի պահեց ինձ
Թե ինչպես հայ հարուստ «գոմիկ» տղան խաբեց ու գերի պահեց ինձ

Slaq.am-ը շարունակում է ստանալ նամակներ իր հավատարիմ ընթերցողներից, ովքեր ակնկալում են Ձեր օգնությունը` խորհրդի տեսքով: Այս նամակը, սակայն, տարբերվում է իր բովանդակությամբ: Կարինեն օգնության կարիք չունի, նա, հակառակը, ցանկանում է խորհուրդ տալ աղջիկներին իր դաժան փորձից ելնելով:

Բարև ձեզ իմ անունը Կարինե է, ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետը, աշխատում էի բանկում, չասեմ, թե որ բանկում գովազդ չանելու համար: Մի օր մեր տուն հյուրնկալվեցին հայրիկիս ընկերն ու իր կինը: Նրանք բավականին հարուստ ընտանիք են, մենք էլ ապրում ենք բավականին բարեկեցիկ, մի խոսքով փողի կարիք երբեք չեմ ունեցել: Հայրիկիս ընկերն ու իր կինն ինձ շատ էին հավանել ու որոշել էին իրենց տուն հարս տանել, այդ իսկ նպատակով հայրիկիցս թույլտվություն խնդրեցին, որ իրենց միակ տղան ինձ հետ ծանոթանա և շփվի Ֆեյսբուքի միջոցով, որից հետո, եթե իրար հավանենք կամուսնանանք: Մենք սկսեցինք շփվել: Արամը, ով ապրում և աշխատում էր Մոսկվայում, առաջին հայացքից բարի, անմիջական ու լավ տղա էր երևում, ով աշխատում էր հոր նվիրած կլինիկայում` որպես բժիշկ: Մի քանի շաբաթ շփվելուց հետո, Արամն արագացրեց մեր հարաբերություններին պաշտոնական ընթացթ տալը ու եկավ Երևան: Ես սկզբում զարմացել էի, թե ինչի է Արամն այդչափ շտապում, ու ինձ թվում էր, թե պարզապես սիրահարվել է: Սակայն ամեն ինչ հասկացա Մոսկվա տեղափոխվելուս առաջին իսկ օրը: Ես գնացի Մոսկվա ու մենք մենակ չէինք ապրում, մեր հետ էր նաև Արամի լավագույն ընկերը, ով նրա զուգընկերն էր: Նրանք ինձ պատանդի պես էին վերաբերվում: Պարզվեց` Արամն ամուսնացել էր ծնողների պարտադրանքով, հակառակ դեպքում հայրը կզրկեր նրան ամեն ինչից: Ես հենց իմացա նրանց հարաբերությունների մասին ուզեցի ետ վերադառնալ, սակայն նրանք իմ ձեռքից վերցրել էին հեռախոսս ու դուռն էլ ամեն անգամ փակում էին վրաս: Մի քանի լացակումած գիշերներ անցկացնելուց հետո, սկսեցի նամակներ գրել ու պատուհանից դուրս նետել: Նամակում գրում էի հայրիկիս հեռախոսահամարը ու խնդրում, որ զանգահարեն նրան և ասեն, որ հասնի ինձ օգնության: Մի շաբաթ, ամեն օր բազմաթիվ նամակներ էի նետում պատուհանից ցած: Արդեն հույսս էլ էի կորցրել,երբ մի երեկո դռան զանգը հնչեց: Հայրս էր` ընկերոջ հետ…. Կյանքիս ամենաերջանիկ ակնթարթը հենց դա էր: Ես այժմ Երևանում եմ, սովորականի պես աշխատում եմ բանկում, փորձում եմ մոռանալ այն մղձավանձը, ինչի միջոց ստիպված էի անցնել:

ՀԳ. Ես պատմեցի այս ամենի մասին, որ մեր հայուհիները երկար մտածեն ամուսնանալուց առաջ ու ամեն պատահածի հետ իրենց կյանքը չկապեն:

Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 1043 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026