Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 08.03.2026, 07:18
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գյումրիում սկեսրայրը քաշքշել է հարսին, համբուրել եւ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թուրք քաղաքապետը թիկնապահների հետ ծեծում է աշխատակցին (ՎԻԴԵՈ)

Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո

Լուսանկարում են հայտնիները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

Նորածինը փրկել է մայրիկին

«Ռոյալ» տաքսի ծառայության վարորդը ուզում էր ինքնահրկիզվել կնոջ պատճառով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամենաբարձր վարձատրվող մարզիկները /ֆոտո/

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

[Անիմացիա]
если парень изменил

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

Կանացիության ֆենոմենը

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

[Անիմացիա]
Кинула меня...

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Որպեսզի սեքսը դառնա Օլիմպիական մարզաձև… (վիդեո)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը (Վիդեո)

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 17 » Տղամարդկանց և կանանց կողմից բաժանվելիս ամենահաճախ արտասանվող խոսքերը
19:35
Տղամարդկանց և կանանց կողմից բաժանվելիս ամենահաճախ արտասանվող խոսքերը

Սիրած անձի հետ բաժանումը միշտ բավական բարդ է: Սակայն ինչպե՞ս լավագույնս բաժանվել նվազագույն կորուստներով: Նոր հետազոտությունը բացահայտել է, որ երբ գործը հասնում է նրան, թե ինչպես լքել տղային կամ աղջկան, արական և իգական սեռը տարբեր գործելակերպ են դրսևորում, հաղորդում է www.dailymail.co.uk-ը:


SeekingArrangement.com ծանոթությունների կայքի կողմից ավելի քան հազար տղամարդկանց և կանանց շրջանում անցկացված հարցումը բացահայտել է, որ տղամարդիկ ցանկանում են հարաբերությունները դադարեցնել որքան հնարավոր է արագ: Այն դեպքում, երբ կանայք ավելի անհանգստանում են նրանով, թե ինչպես առավել նրբորեն բաժանվեն իրենց ընկերոջից` մեղմելով բաժանման պատճառով զգացմունքային հարվածը:
Ի՞նչ ասել բաժանվելիս:

 

Ուսումնասիրության ժամանակ մասնակիցներին հարցրել են, թե ինչի համար և ինչպես նրանք կլքեին իրենց զույգին:
Կանանց պարագայում բաժանման համար ամենահաճախ տրվող արտահայտությունն էր. «Ես դեռ պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների»:


Երկրորդ ամենահաճախ օգտագործվող արդարացումը. «Ամեն բան չափազանց արագ է զարգանում»: Հետաքրքրական է, որ ֆինանսական հարցը ևս հաճախ է հիշվում հարաբերությունների դադարեցման ժամանակ և կանանց մոտ երրորդ ամենատարածված արտահայտությունն է. «Դու բավականաչափ գումար չես վաստակում»:

 

Ինչպես և սպասվում էր` տղամարդկանց համար սեքսից անբավարարված լինելը և ֆիզիկական անհամատեղելիությունը ավելի կարևոր էին, քան կանանց պարագայում և տղամարդկանց երրորդ ամենահաճախ ասվող արդարացումը. «Դու ինձ այլևս դուր չես գալիս», իսկ չորրորդը. «Մենք այլևս նախկին սեքսուալ կայծը չունենք»:

 

Բաժանման ժամանակ կանանց կողմից ասվող 10 արտահայտությունները

 

1. «Ես դեռ պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների»
2. «Ամեն բան չափազանց արագ է զարգանում»
3. «Դու բավականաչափ գումար չես վաստակում»
4. «Դու դեռ չես հասունացել»
5. «Ես պետք է կենտրոնանամ կարիերայիս վրա»
6. «Ինձ դուր չեն գալիս քո ընկերները կամ ընտանիքը»
7. «Մեզ մոտ չի ստացվում»
8. «Դե մենք չենք պատրաստվում ամուսնանալ, բա էլ ին՞չ իմաստ ունի….»
9. «Քիչ ընդհանրություններ ունենք» 
10. «Ես քեզ չեմ վստահում»


Բաժանման ժամանակ տղամարդկանց կողմից ասվող 10 արտահայտությունները

1. «Մեզ մոտ չի ստացվում»
2. «Ես ուրիշի հետ եմ ծանոթացել»
3. « Դու ինձ այլևս դուր չես գալիս
4. «Մենք այլևս նախկին սեքսուալ կայծը չունենք»:
5. «Հարցը քո մեջ չէ, խնդիրը իմ մեջ է»
6. «Ես պետք է կենտրոնանամ կարիերայիս վրա»
7. «Մենք տարբեր բաներ ենք ցանկանում»
8. «Ես այլևս չեմ ուզում քեզ տեսնել»
9. «Ես դեռ պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների»
10. «Քիչ ընդհանրություններ ունենք»

 

«Հարաբերությունները կենսունակ են, երբ մեկ անձ դուր է գալիս մյուսին: Եթե դուք տրվում եք միայն 50%-ով, և մյուս կողմն էլ է տրվում 50%-ով, դա չի աշխատի: Երկու կողմն էլ պետք է ամբողջությամբ, անմնացորդ տրվեն», - բացատրել է հարաբերությունների մասնագետ Լուիզա Վան Դեր Վելդեն:

 

Նաև նա զույգերին խորհուրդ է տալիս հարաբերություններում ազնիվ լինել ակնկալիքների վերաբերյալ և փորձել այն, ինչ ցանկանում են, ոչ թե համաձայնվել և փորձել բավարարվել քչով:

 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Просмотров: 522 | Добавил: Admin | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026