Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 06:31
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

ՀԱՄԲՈՒՅՐ

Կնոջ սեքսուալության սահմանները

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Խորհուրդներ ամուսնացած կանանց

[Անիմացիա]
Մերսում

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Поиск

Главная » 2013 » Հունիս » 11 » Տղաներն իրենց ընկերոջ համար աղջիկ են փախցրել, սակայն տեղ հասնելուն պես նրանցից մեկը զանգել է ոստիկանություն
11:50
Տղաներն իրենց ընկերոջ համար աղջիկ են փախցրել, սակայն տեղ հասնելուն պես նրանցից մեկը զանգել է ոստիկանություն
Տղաներն իրենց ընկերոջ համար աղջիկ են փախցրել, սակայն տեղ հասնելուն պես նրանցից մեկը զանգել է ոստիկանություն

Գեղարքունիքում 23-ամյա Մխիթար Մ.-ն ընկերների օգնությամբ աղջիկ է փախցրել, սակայն տեղ հասնելուն պես ընկերներից մեկը զանգել է իր ծանոթ ոստիկաններից մեկին ու ասել, որ աղջիկ են փախցրել, որից հետո եկել եւ նրանց բերման են ենթարկել ոստիկանություն: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 23-ամյա Մխիթար Մ.-ին, 22-ամյա Օնիկ Մ.-ին, եւ 24-ամյա Շահեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մխիթար Մ.-ն նախնական համաձայնության գալով Օնիկ Մ-ի հետ եւ առանց նախնական համաձայնության գալու Շահեն Հ.-ի հետ, ամուսնության նպատակով առեւանգել են Անի Մ.-ին՝ նրա կամքին հակառակ: Դեռ 2012 թվականի ապրիլի ընթացքում ամուսնության նպատակով  Մխիթարը 1 ամիս ընկերություն է արել իր մորաքրոջ ամուսնու ազգական Անի Մ.-ի հետ, այնուհետեւ, Անին չհավանելով Մխիթարին խզել է կապերը նրա հետ:

Ամիսներ անց Մխիթարը քաղաքում շրջելու ժամանակ պատահական նկատել է Անին, գաղտնի հետեւել նրան, մինչեւ վերջինս մտել է մանկապարտեզի շենք, որտեղ վերջինս հաճախել է վարսահարդարման դասընթացների: Այդ ժամանակ Մխիթարը որոշել է ամուսնանալու նպատակով առեւանգել Անին:

Նա գնացել է իրենց գյուղ, ընկերներին ստել, թե Անին համաձայն է իր հետ փախչել, քանի որ ծնողները դեմ են իրենց միությանը: Ընկերները հավատալով օրեր անց գնացել են Անին առեւանգելու: «Սեւանի պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության արանքում ընկած ճանապարհի վրա նկատելով Անիին, Մխիթար Մ.-ն մոտեցել է Անի Մ-ին, երկու ձեռքով նրան գրկել է հետեւից, իսկ Օնիկ Մ.-ն բռնել է Անիի ոտքերից եւ վերջինիս կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով` անտեսելով, վերջինիս օգնության կանչերը, խնդրանքները, որ բաց թողնեն, քաշելով մտցրել են Շահեն Հ.-ի վարած ավտոմեքենան:

Մեքենայում Մխիթարի ընկերները հասկացել են, որ Անին դեմ է իրեն առեւանգելուն, սակայն չեն ցանկացել ընկերոջը նեղացնել եւ մեքենան վարել են մինչեւ Մխիթարի հորեղբոր տուն:

Մխիթար Մ.-ի հորեղբոր տան բակ հասնելուց հետո, տղաներն իջել են ավտոմեքենայից Մխիթարին ու Անիին թողնելով առանձին ավտոմեքենայի մեջ: Մխիթարն սկսել է համոզել Անի Մ.-ին, որ նա իջնի ավտոմեքենայի միջից, սակայն վերջինս հրաժարվել է իջնել, պահանջելով իրեն տանել իր հայրական տուն:

Շահեն Հ.-ն տեսնելով այդ ամենը, զանգահարել է իր ընկեր` ոստիկանության Սեւանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Գ. Գասպարյանին, նրան պատմել է պատահածի մասին: Վերջինս պահանջել է մնալ տեղում եւ դասակի երկու այլ ոստիկանների հետ մեկնել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղ, Մխիթար Մ.-ի հորեղբոր տան բակ եւ այնտեղից վերջիններիս բերման են ենթարկել ոստիկանության Սեւանի բաժին: 

Քննելով գործը դատարանը վճռել է Մխիթար Մ.-ին, Օնիկ Մ-ին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Սակայն կիրառել է  ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2  տարի ժամկետով: Իսկ Շահեն Հ.-ին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: Բայց կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1  տարի ժամկետով:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 588 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024