Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 01.04.2026, 22:54
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Հռիփսիմե Հակոբյանը հարսանիքի է պատրաստվում

Սաունայի աշխատակցուհին կծել և պոկել է հաճախորդի առնանդամը

Արսենը Ջուլֆալակյանը` օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Օգտակար շամպուններ` տնային պայմաններում. մազերի խնամք

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչու է քահանան համբուրել Պուտինի ձեռքը (վիդեո)

Քոբուլեթիում վթարից հայ ամուսիններ են զոհվել

Լուսանկարում են հայտնիները

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Թոմ Կրուզը նոր հարսնացու է գտել

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում կանայք առաջին հանդիպմանը

Поиск

Главная » 2013 » Март » 6 » Խանդը մտել է հիվանդության փուլ
10:24
Խանդը մտել է հիվանդության փուլ

Վերջին ժամանակներս հոգեբաններն առավել շատ են հակվում մտքին, որ խանդը հիվանդություն է: Բացատրությունների համարNEWS.am STYLE-ը դիմել է «Գոյ» հոգեբանական օգնության կենտրոնի խորհրդատու Սուսաննա Ավետիսյանին:

«Գոյություն ունի հոգեկան հիվանդություն, որը կոչվում է խանդի մոլուցք կամ ամուսնական անհավատարմություն: Այն առաջանում է գերազանցապես 40-ն անց տղամարդկանց մոտ, ովքեր տեւականորեն չարաշահում են ալկոհոլը եւ սեքսուալ խնդիրներ ունեն (կարողականության նվազում՝ սեռական ձգողականության աճին զուգահեռ): Այս հիվանդությունը, ի տարբերություն այլ պսիխոզների, աստիճանաբար է զարգանում: Սկզբում խանդն արտահայտվում է հարբած ժամանակ եւ կանանց կողմից ընկալվում է որպես սովորական «հարբածի կռիվ»: Բայց երբ ամուսնական անհավատարմության վերաբերյալ կասկածները մշտական, անիրական բնույթ են ստանում, իսկ փաստերի ներկայացման օգտագործվող համակարգը՝ անտրամաբանական, անհեթեթ, այդ դեպքում միայն ընտանիքում սկսում են կասկածներ առաջանալ «խանդողի» մոտ հիվանդության առկայության մասին: Ամենից հաճախ կասկածների առարկան լինում է մոտ շրջապատից (հարեւան, գործընկեր, հազվադեպ՝ որդին): Ամուսինը սկսում է հետեւել կնոջը, ստուգել նրա ներքնազգեստը, խուզարկել բնակարանը՝ դավաճանությունը հաստատող «փաստեր» գտնելու նպատակով: Կնոջ ցանկացած արարք ոչ ռացիոնալ բացատրություն է ստանում. դուռն անմիջապես չբացեց՝ թաքցնում էր սիրեկանին կամ սպասում, որ նա գնա; ներքնազգեստն է լվանում՝ բծերն է մաքրում; գնաց վարսավիրանոց՝ պատրաստվում է սիրեկանի հետ հանդիպման: Նման հիվանդի հետ կյանքը ոչ միայն անտանելի է, այլեւ վտանգավոր: Նա կարող է բռնություն կիրառել ոչ միայն կնոջ, այլեւ կարծեցյալ սիրեկանի հանդեպ: Երբեմն նման հիվանդները սպանություն եւ ինքնասպանություն են գործում. սպանում են կնոջը, «սիրեկանին» եւ իրենց:

Խանդի մոլուցքն առավել հազվադեպ է պատահում ալկոհոլիզմով տառապող կանանց մոտ: Իսկ եթե այն զարգանում է, ապա հետեւանքները ոչ պակաս վտանգավոր են, քան տղամարդկանց մոտ:

Հարկ է նկատել, որ երբեմն խանդը համարվում է որպես սիրո գրավական, այլ ոչորպես վտանգավոր հիվանդություն: Եթե ձեզ խանդում են, նշանակում է՝ ձեր հանդեպ անտարբեր չեն, նշանակում է՝ զգացմունք կա: Օգոստինոս Երանելին դարեր առաջ հռչակեց. «Ով չի խանդում, նա չի սիրում»՝ սերն ու խանդը կապելով իրար: Մարդիկ սխալմամբ սա ընդունեցին որպես հավատամք եւ սկսեցին կյանքում դրանով առաջնորդվել»:

 

Լաուրա Բալայան

NEWS.am STYLE
Категория: Интересные факты | Просмотров: 549 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026