Հետաքրքիր Փաստեր Суббота, 14.02.2026, 14:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ճանաչեք տղամարդուն գուլպաներից

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

[Տեսահոլովակներ]
Tom Boxer feat. Antonia - Morena

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Նոր մահացու հիվանդությամբ միայն երեխաներն են տառապում

Եգիպտուհիների կուսաթաղանթը` 500-5000 դոլար

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Հայաստանի սահմանամերձ գյուղի վիրավոր բնակիչն ստիպված է եղել վճարել բուժման համար

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Ջոնի Դեփը ցանկանում է հաշտվե՞լ Վանեսա Պարադիի հետ

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Սոբչակն անփոխարինելի է

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Իրանում զոհերի թիվը հասել է 250-ի (ֆոտո)

Հայտնի կանանց հարսանեկան զգեստները (լուսանկարներ)

24-ամյա հայ մանկապիղծը ձերբակալվել է Կիեւում

Поиск

Главная » 2013 » Февраль » 3 » Ընտանեկան ճգնաժամ. սեփական ամուսնուն գայթակղելու ժամն է
11:49
Ընտանեկան ճգնաժամ. սեփական ամուսնուն գայթակղելու ժամն է


Երկար համատեղ կյանքից հետո Ձեր ամուսինը կարող է կորցնել Ձեր հանդեպ հետաքրքրությունը: Իսկ հանձնվել պետք չէ, քանի որ այն ոչ հեշտությամբ, բայց կարելի է վերադարձնել: Փորձառու սեքսոլոգները վստահեցնում են, որ համատեղ կյանքի յուրաքանչյուր փուլում Դուք կարող եք վառել նրա մեջ նոր կրակ:

Նախևառաջ հիշեք, որ տղամարդուն պետք է գայթակղել ամեն օր, ամեն վայրկյան: Իսկ ավելի լավ կանեք' այն Ձեր սիրելի հոբբին դարձնեք: Եթե ամուսնական կյանքի ինտիմությունը թողնենք բախտի քմահաճույքին, ապա սեքսը նույնպես վաղ թե ուշ կձախողվի: Պետք է անդադար աշխատեք ինքներդ Ձեզ վրա: Մի զլացեք խնամել Ձեր մարմինը, զբաղվել յոգայով, օգտագործել օգտակար դիմակներ, ինքնակատարելագործվել ամեն օր:

Սեքսի ազդեցությունն ընդհանրապես շատ ուժեղ է տղամարդկանց վրա: Իզուր չեն ասում, որ խելացի կանայք իրենց բոլոր խնդիրներն ամուսնու հետ լուծում են անկողնում: Եթե Ձեր սեռական հարաբերություններն անհանգստության առիթ են տալիս, ապա սթափվելու ժամանակն է: Ազատվեք վերջապես հին գիշերանոցներից և գիշերային խալաթներից: Գնեք Ձեզ համար նոր ներքնազգեստ' վառ ու արտահայտիչ, որպեսզի այն իրեն նկատել տա թափանցիկ վերնաշապիկի տակից: Բայց ամեն դեպքում պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, այլապես ճիշտ հակառակ արդյունքին կհասնեք՝ դառնալով նրա համար ծիծաղելի: Ավելի լավ է, արեք դա այնպես, որ նա աստիճանաբար սկսի նորովի տեսնել Ձեզ, նկատել Ձեր սեքսուալությունը:

Ազատվեք՝ 1. Դեղամիջոցներից:. անընդհատ բուժվող կինը միայն խղճահարություն է առաջացնում, այնպես որ հեռու տեղում պահեք Ձեր «դեղատունը»: 2. Հին օծանելիքից:. դրանք կարող եք թողնել աշխատանքի կամ տնից դուրս գալու համար, իսկ ննջասենյակում Ձեր բույրը պետք է միանգամայն տարբեր լինի' ձգող և խելքահան անող: Աշխատեք ընտրել այնպիսի բուրմունք, որը համապատասխանում է Ձեր ամուսնու ճաշակին: 

Տղամարդուն գայթակղելու ամենատարբեր միջոցներից մեկն էլ սա է: Ձեր ամուսնու հետ հաճախ հյուր գնացեք: Գնացեք ընկերների տուն, ռեստորան կամ ուղղակի զբոսնելու: Մինչև տնից դուրս գալը լավ պատրաստվեք' հաշվի առնելով յուրաքանչյուր դետալ: Եթե Ձեր արտաքինն անթերի լինի, ապա բարձր տրամադրությունը երաշխավորված է: Իսկ բարձր տրամադրությամբ կինը զինված է այնպիսի սեքսուալությամբ, որ կարող է իր կամքին ենթարկել յուրաքանչյուր տղամարդու: Թող Ձեր ամուսինը տեսնի, թե ինչ կին է իր կողքին, և ինչպիսի հիացած հայացքներ են ամենուրեք հետևում Ձեզ: Այս մեթոդն իսկապես արդյունավետ է: Այն տղամարդու մեջ արթնացնում է սեփականության զգացումը, որը պարտավորեցնում է Ձեզ իր կողքին պահել:

Категория: 18+ | Просмотров: 1090 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026