Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 17:17
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Գալիսիա Անխելես Դյուրան

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Поиск

Главная » 2013 » Апрель » 17 » 10 բան, որ կանայք ավելի լավ են անում, քան տղամարդիկ
09:11
10 բան, որ կանայք ավելի լավ են անում, քան տղամարդիկ
10 բան, որ կանայք ավելի լավ են անում, քան տղամարդիկ

Սիրելի´ տղամարդիկ, հավատացեք՝ կանայք այնքան էլ չեն սիրում ձեզ հետ մրցակցել, սակայն կան բաներ, որ նրանք ավելի լավ են անում, քան դուք :) Պարզապես փաստեր, որոնք անտեսել չի կարելի:

1. Մեքենա վարել

Առաջին հերթին տղամարդիկ ավելի խորամանկ են և արկածախնդիր, ու մի տեղից մյուսը հնարավորինս արագ հասնելու համար կարող են շրջանցել օրենքները, իսկ կանայք ավելի հանգիստ են և չեն ձգտում ոչ ոքի ցույց տալ իրենց կարողությունները երթևեկելու ընթացքում:

Եվս մեկ փաստարկ. Elephant.co.uk ապահովագրական ընկերության փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ տղամարդկանց մեղքով ավելի հաճախ են ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունենում, քան կանանց, և որ տղամարդկանց մեղքով տեղի ունեցած պատահարներն ավելի թանկ են նստում ապահովագրական ընկերությունների վրա, քան կանանց մեղքով առաջացած վթարները։

2. Բանակցել

Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Լիվինգսթոնի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք ավելի լավ են բանակցում, երբ , օրինակ, խոսքն աշխատավարձի բարձրացման մասին է: Երբ շանս կա ավելի բարձր աշխատավարձ ստանալու, կանանց 24%-ը պատրաստ է խոսել այդ մասին, իսկ տղամարդկանց միայն 22%-ն է գնում բանակցության:

3. Ավելի լավ վաստակել

Միայն այն, որ մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հանրաճանաչ մարդկանց ցուցակի առաջին տասնյակում 10 տեղից 6-ը կանայք են (ըստ Forbes-ի վարկածի), բավական է ցույց տալու համար, որ կանայք ավելի լավ են վաստակում: Առաջին տեղում երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, ով 2011-ի մայիսից մինչև 2012-ի մայիսը վաստակել է 57 մլն դոլար։ Երկրորդ տեղում երգիչ Ջասթին Բիբերն է (55 մլն), երրորդ տեղում՝ կրկին երգչուհի Ռիհաննան (53 մլն)։ Նրանց հաջորդում են Լեդի Գագան, Քեթի Պերրին, Ադելը, Քրիսթեն Ստյուարտը, Լիլ Ուեյնը, Թեյլոր Լոթները և Ռոբերտ Փաթինսոնը։

4. Ավելի հաջող քաղաքական գործիչ լինել

Ամերիկացի գիտնականների կատարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կառավարական մարմիններում աշխատող կանայք ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան տղամարդիկ: «Օրինակ՝ ԱՄՆ Կոնգրեսում վերջին տարիներին օրենքների հեղինակ ավելի հաճախ դարձել են կանայք»,- նշել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Բերրին:

5. Գլուխ հանել ճգնաժամից

Կանայք ավելի հեշտ են դուրս գալիս տարիքային ճգնաժամից, քան տղամարդիկ, քանի որ վերջիններս, որպես կանոն, իրենց զգացումները պահում են ներսում, չեն կիսվում և աշխատում են մտածմունքները բթացնել ալկոհոլով: Մանկավարժական գիտությունների ակադեմիայի հոգեբան Պավել Գորնոստայը նշում է, որ այդ տարիքում տղամարդիկ հինգ անգամ ավելի հաճախ են դիմում հոգեթերապևտի:

6. Տարբերել գույները

Նյու Յորքի համալսարանի հետազոտող Իսրայել Աբրամովն ապացուցել է, որ կանայք ավելի արագ են ընկալում գույնը. գիտնականը հետազոտություն է անցկացրել տարբեր տարիքի, տեսողության հետ խնդիրներ չունեցող տղամարդկանց և կանանց շրջանում: Տարբերությունը ոչ թե աչքերի մեջ է, այլ գույնի մասին ինֆորմացիան ուղեղի կողմից մշակվելու մեջ:

7. Դիմանալ ցավին

Այս մասին հոգ է տարել հենց բնությունը: Չէ՞ որ կանանց օրգանիզմն արդեն պատրաստ է ծննդաբերելու փորձությանը: Կանացի օրգանիզմին օգնում են էստրոգենները (կանացի սեռական հորմոններ), որոնք տղամարդկանց օրգանիզմում շատ քիչ են:

8. Հիշել կարևոր բաները

Կարծում եմ՝ այս հատկանիշը փաստարկների կարիք չունի. քանի-քանի անգամ են տղամարդիկ մոռացել կանանց համար կարևոր օրերը՝ առաջին հանդիպում, առաջին համբույր, Աստված չանի, նաև ծննդյան օր...
Այնուամենայնիվ, փաստարկներ կան. հաճելի պահերը կանայք ավելի լավ են հիշում, քան տղամարդիկ: Իսկ տհաճ իրավիճակները ավելի քիչ են մտաբերում: Մոնրեալի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կանայք և տղամարդիկ ուղեղի տարբեր կողմեր են օգտագործում՝ լավ իրավիճակները հիշելու համար: Հաճելի իրադրությունները հիշելու համար կանայք օգտագործում են ուղեղի աջ կողմը, իսկ տղամարդիկ` ձախ կողմը:

9. Ավելի ներողամիտ լինել

Case Western Reserve համալսարանի հոգեբան Ջուլի Էքսլայնը պարզել է, որ տղամարդիկ ավելի դժվար են ներում, քան կանայք: Հետազոտությանը մասնակցել են 1400 ուսանողներ: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի կտրուկ են արտահայտվել թեկուզ վաղ անցյալում իրենց վիրավորած մարդկանց մասին, իսկ կանանց նույնիսկ որոշակի ժամանակ է պետք եղել հիշելու համար նախկին վիրավորանքները, ավելին՝ նրանք նույնիսկ մեղավոր են զգացել իրենց վիրավորանքը չափազանցնել:

10. Ավելի քիչ փոխել միտքը

Տղամարդիկ հակված են իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ փոխել, քան կանայք: Պատճառն այն է, որ տղամարդիկ ավելի շատ հիմնվում են իրենց մտավոր ունակությունների վրա, երկար են մտածում, մինչև որոշում կայացնելը, իսկ կանայք որոշում են ինտուիցիայից ելնելով, ավելի կտրուկ և ակնթարթային որոշումներ կայացնելով:

Ցավոք (բարեբախտաբար :) ), այս ցանկը բավական ին երկար է. սակայն հակառակ ցանկն էլ կարճ չէ, այնպես որ , թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ կարող են հպարտանալ իրենց առավելություններով: 

Cosmo.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 570 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024