Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 18:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Չինացի միլիարդատերը կույս հարսնացուի համար պատրաստ է 800 հազ դոլար ծախսել

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Տորթ «Ամառային»

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Մրգերով աղանդերային նախաճաշ

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Поиск

Главная » 2013 » Сентябрь » 7 » 20-ամյա աղջիկը սիրած տղայի պատճառով փախել է տնից եւ 5 օրում ինքնասպանության 2 փորձ արել
10:08
20-ամյա աղջիկը սիրած տղայի պատճառով փախել է տնից եւ 5 օրում ինքնասպանության 2 փորձ արել
20-ամյա աղջիկը սիրած տղայի պատճառով փախել է տնից եւ 5 օրում ինքնասպանության 2 փորձ արել

Երեւանի բնակիչ 20-ամյա Գ. Մ.-ն սիրած տղայի պատճառով փախել է տնից, սակայն ընկերը երես է թեքել նրանից, որից հետո աղջիկը հայտնվելով փողոցում, 5 օրում ինքնասպանության 2 փորձ է արել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  թիվ 1 տուն ինտերնատի անօթեւանների բաժնի պետ Հայկ Պողոսյանը:

Նա պատմեց, որ սեպտեմբերի 4-ին առավոտյան 20-ամյա Գ. Մ.-ն մոտեցել  է իրենց եւ ասել, որ տնից հեռացել է եւ գիշերելու տեղ չունի: Հայկ Պողոսյանը հոգեբանի հետ 2 ժամ նրա հետ զրուցելուց հետո պարզել է, որ աղջիկը հայր չունի, մայրը փոքրուց 3 երեխաներին լքել հեռացել է ու նրանց խնամքով զբաղվում է տատիկը:

Աղջիկն ինտերնատի աշխատակիցներին նաեւ պատմել է, որ  4 տարի ընկերություն է արել մի տղայի հետ: Անգամ տղայի ծնողներն են գնացել իրենց տուն եւ ծանոթացել տատիկի ու քույրերի հետ, սակայն նրանց գնալուց հետո տատն ասել է, որ այդ ընտանիքի հետ պետք է կապը խզի, որն էլ պատճառ է դարձել, որ տնից հեռանա:

«Այնուհետեւ զանգել է տղային եւ պատմելով իրողությունը, ասել, որ հայտնվել է դրսում, ինչից հետո տղան ասել է, թե նա իրեն պետք չէ եւ  ուր ուզում է թող գնա: Մերժված լինելու հանգամանքից աղջիկը փորձել է երակները կտրել: Հետքերը ձեռքի վրա կային: Այդ պահին ոստիկանական ծառայությունը նկատել է նրան, տարել են բաժին եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Բայց մի քանի օր հետո էլ փորձել է Երեւանյան լճի կամրջից նետվել. մի տղա է օգնության հասել, հետը զրուցել եւ տարել տատիկի տուն: Սակայն կրկին վիճել են եւ նա եկել է տուն-ինտերնատ»,- ասաց Հայկ Պողոսյանը:

Դրանից հետո թիվ  1 տուն ինտերնատի անօթեւանների բաժնի պետը զանգահարել է կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներին, որպեսզի աղջկա կացարանի հարցը լուծի, քանի որ կարծում է՝ երիտասարդ աղջիկը դժվար կինտեգրվեր կացարանի տարեց բնակիչների հետ:

Հարկ է նկատել, որ աղջիկը նույնիսկ անձնագիր չի ունեցել եւ այդ հարցով կացարանն է սկսել զբաղվել: Հայկ Պողոսյանը պատմեց, որ  իրավապահները եւ ՀԿ-ի աշխատակիցները պարզել են, որ նա հաճախակի է տնից հեռացել: «Տատիկի հետ էլ են կապ հաստատել, ով  ասել է, որ չի կոպտել նրա, ավելին՝ միայնակ թոշակառու լինելով 3 թոռ է մեծացրել, այնինչ նա չի գնահատել եւ կապվել է առաջին պատահածի հետ»,- նշեց Հայկ Պողոսյանը եւ ավելացրեց, որ այս պահին իրավապահները եւ ՀԿ-ները զբաղվում են այս խնդրով եւ առաջիկայում նրան կտեղավորեն որեւէ կենտրոնում:

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 764 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024