Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 08:51
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Սեքսն ուժեղացնում է սերը

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Կուսության “քաղցր” պտուղը

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սոբչակն անփոխարինելի է

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Մրգերով աղանդերային նախաճաշ

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Поиск

Главная » 2013 » Апрель » 6 » Արհեստական եղունգները վտանգավոր են առողջության համար
09:08
Արհեստական եղունգները վտանգավոր են առողջության համար
Արհեստական եղունգները վտանգավոր են առողջության համար

Ցանկացած կին երջանիկ կլիներ ունենալ գեղեցիկ ու առողջ բնական եղունգներ: Սակայն, ցավոք, դա ոչ բոլորին է տրված, այդ պատճառով էլ արհեստական եղունգներն արդեն հազար տարի է, ինչ այսքան պահանջված են:

Սակայն բազմաթիվ էսթետիկ առավելություններից բացի, արհեստական եղունգների բոլոր տեսակներն ունեն իրենց թերությունները, որոնցից գլխավորը բացասական ազդեցությունն է առողջության վրա: Արհեստական եղունգների հասցրած վնասը կարող է լինել ինչպես ոչ այնքան վտանգավոր՝ բնական եղունգի կորուստ, այնպես էլ բավականին լուրջ՝ ուռուցքային հիվանդություն: Ստորև ներկայացված են արհեստական եղունգների մի քանի այլ վտանգներ:

Ալերգիա: Գելի կամ ակրիլի ազդեցության տակ եղունգի շուրջը կարող է կարմրել, եղունգի փոսիկը կարող է բորբոքվել և դառնալ ավելի բարակ, ինչը պայմանավորված է օրգանիզմի ալերգիկ ռեակցիայով տվյալ նյութի հանդեպ: Ուժեղ ալերգենների ու թունավոր նյութերի շարքին են պատկանում մետիլմետակրիլատն ու դիբուտիլֆտալատը, որոնցից առաջինը պարունակվում է եղունգների համար նախատեսված կպչուն նյութի մեջ, իսկ երկրորդը՝ եղունգները ներկող նյութերի մեջ: Դրանք կարող են վնասել ոչ միայն եղունգները՝ քայքայելով դրանց կառուցվածքը, այլ նաև առաջացնել ալերգիա, թունավորել թոքերը: Դրանց օգտագործումն արգելված է մի շարք երկրներում:

Բնական եղունգների քայքայում: Արհեստական եղուգները սնվում են բնական եղունգների յուղերով՝ այսպիսով զգալիորեն թուլացնելով դրանց կառուցվածքը: Արհեստական ու բնական եղունգների երկարատև շփումից կարող են բնական եղունգները վնասվել:

Թունավորում: Եղունգները երկարացնող միջոցների մեջ պարունակվում են վտանգավոր քիմիական միացություններ: Մեծ չափաբաժինների դեպքում դրանք առաջացնում են թունավորում, ինչպես, օրինակ, ալկոհոլի չարաշահումից առաջացած թունավորման դեպքում: Սա շատ վատ ազդեցություն ունի արյան որակի, լյարդի, սրտի ու ընդհանուր օրգանիզմի աշխատանքի վրա: Գրանցվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նմանատիպ թունավորումները բերել են նյարդային խանգարման, ասթմայի զարգացման և նույնիսկ թոքերի քաղցկեղի:

Էկզեմա: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ակրիլային եղունգները կարող են դառնալ կոնտակտային դերմատիտի առաջացման պատճառ, որը բնութագրվում է քորով, կարմիր ցանով, մաշկի գրգռվածությամբ և բշտիկներով: Սովորաբար այն հայտնվում է մատների ծայրերին, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում:

Սնկային վարակներ: Ակրիլային եղունգները հանելուց հետո երբեմն բնական եղունգները կարող են դեղնել, ստանալ դարչնագույն կամ կանաչ երանգ: Սա կապված է սնկի հետ, որը սնվում է կերատինով: Ակրիլի, գելի կամ եղունգների սոսնձի ազդեցության տակ եղունգները թուլանում են ու կորցնում վարակների դեմ պայքարելու հատկությունը: Սնկային վարակի բուժման համար հարկավոր է 4-ից 18 ամիս:

Մանրէային վարակներ: Եթե վնասվի արհեստական եղունգը, ապա կառաջանա փոքրիկ ճեղք բնական ու արհեստական եղունգների միջև: Այդպիսի տաք և խոնավ վայրը բակտերիաների բազմացման իսկական բույն է: Դրանց առաջացման հետևանքով եղունգները հաստանում են, շերտավորվում և փոխում իրենց բնական երանգը:

Քաղցկեղ: Չնայած նրան, որ այդպիսի դեպքերը բավականին հազվադեպ են լինում, սակայն չափազանց երկար ժամանակ արհեստական եղանակով եղունգերը երկարացնելու դեպքում հնարավոր է ձեռք բերել նաև մահացու հիվանդություն: Պատճառը քիմիկատներն են: Պրոցեդուրայից հետո խորհուրդ է տրվում մշտապես զննել ձեռքերը և մաշկի վրա կասկածելի գոյացություններ նկատելու դեպքում դիմել բժշկի:

Իհարկե, վերոնշյալ վտանգները կարելի է նվազագույնի հասցնել, եթե

- Ընտրել եք որակավորված մասնագետ,
- Պրոցեդուրայի ժամանակ սրահն օդափոխվում է,
- Մասնագետը պահպանում է հիգիենայի կանոնները,
- Եղունգը խնամելու ժամանակ մաշկը չի պատռվում,
- Եղուգները ներկելու միջոցները որակյալ են և չեն պարունակում վնասակար նյութեր,
- Արհեստական եղունգներն օգտագործվում են մեկ շաբաթից ոչ ավել:


Աղբյուրը` Doctors.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 561 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024