Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 10:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

[Անիմացիա]
Жми КЛАСС

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 30 » «Բժիշկն ասաց՝ գնա հանգիստ տուն, առավոտն եկա երեխուս դիակը տվեցին»
11:47
«Բժիշկն ասաց՝ գնա հանգիստ տուն, առավոտն եկա երեխուս դիակը տվեցին»

«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական վարկածով թոքաբորբից մահացած 5 ամսական Ագնեսային: Երեխայի ծնողները ոստիկանություն հաղորդում էին տվել՝ նշելով, որ երեխայի մահվան պատճառը թոքաբորբը չէ, նրան սպանել են բժիշկները:

Մանկահասակ երեխայի մահվանը հաջորդող օրերին մենք զրուցել էինք միայն գործը հետաքննող քննիչ Ա․ Մխիթարյանի և հիվանդանոցի բժիշկներից մեկի հետ, ով պնդում էր, որ իրենց կարծիքով՝ երեխան մահացել է թոքաբորբից:

Հասկանալի պատճառներով մենք այն ժամանակ չկարողացանք զրուցել Ագնեսայի ծնողների հետ, սակայն այսօր մեզ հաջողվեց կապ հաստատել երեխայի մոր՝ տիկին Մարիա Մովսիսյանի հետ, ով միանգամայն համոզված է, որ հիվանդանոցում իր երեխային սպանել են բժիշկները: Ի դեպ, նշենք, որ մենք սխալվել էինք՝ երեխան եղել է ոչ թե 5, այլ 4 ամսական։

«Իմ երեխան առողջ երեխա է եղել, անգամ ուրախանում էի, որովհետև նա ծնվել էր հղիությանս յոթերորդ ամսում և կարողացավ բավականին արագ քաշ հավաքել, արդեն բավականին լավ էր։ Հիվանդանոցում 9 ամսական երեխաներ էին ծնվում՝ քաշն ավելի պակաս, քան իմ Ագնեսայինը: Բաժնի վարիչից սկսած, բոլոր բուժքույրերից վերջացրած կարող եք հարցնել, թե ես ինչ ծնող եմ եղել: Այն բոլոր բաները, որ ես պետք է հիվանդանոցում անեի, կարող էի տանն անել, հետևաբար դուրս գրվեցինք հիվանդանոցից և տանն էինք՝ սկեսուրս էլ ինձ օգնում էր: Ճիշտ է, որտեղ որ ես ապրում էի՝ չեմ թաքցնում՝ մի փոքր բետոնային վիճակ էր, բայց ես երեխային շատ լավ եմ պահել՝ երեխուս մահը, ես կապում եմ միայն բաժնի վարիչի հետ»,- խոսելով Ագնեսայի կյանքի առաջին օրերի մասին՝ պատմեց մայրը:

Տիկին Մարիան նաև նշեց, որ մինչ այս դեպքը երեխան կապույտ հազ է տարել, որից, սակայն, կազդուրվել է։ «Իմ մեծ աղջիկը՝ 1 տարեկան ութ ամսական, երբ մենք հիվանդանոցից եկանք տուն՝ կապույտ հազ էր, չգիտեինք որ կապույտ հազ էր՝ հետաքրքրվեցիք, տարանք Նորք Մարաշ ախտորոշեցին դա՝ ասելով, որ շուտով կանցնի, վտանգավոր ոչինչ չկա: Անցավ որոշ ժամանակ Ագնեսան սկսեց հազալ. այդ ժամանակ նա ավելի վատ էր, քան այս վերջին անգամ, որ տարանք հիվանդանոց, սակայն կազդուրվեց՝ հասկանու՞մ եք կազդուրվեց աղջիկս: Տարանք հիվանդանոց` սկզբում Մուրացան, հետո Նորք-Մարաշ, մի քանի օր հետո դուրս գրվեցինք՝ լավ էր: Հետագայում թուլություն նկատեցի երեխայի մոտ՝ մեկումեջ ջերմություն էր ունենում, մտածեցի` թոքաբորբ է: Տարանք այդտեղ նայեցին երեխուս, ես էլ ասացի միայն սիստեմա միացնեն, որ դիմադրողականությունը վերականգնեն՝ այդքան բան՝ իմ երեխան վատ չէր: 3 կիլոգրամ հարյուր հիսուն գրամ էր Ագնեսս՝ առողջ երեխա էր, մեկ-մեկ մի քիչ ջերմում էր միայն: Մեզ, չգիտեմ ինչու, ուղարկեցին վերակենդանացման բաժանմունք, որ իմանայի վերակենդանացման բաժանմունք է՝ չէի էլ թողնի, սկզբում չգիտեի։ Մի երկու սիստեմա պետք է միացնեին, դա պալատում էլ կարող էին անել: Երեխուս գլուխը կերան, իսկ ես անտեղյակ էի»․- լալիս է մայրը՝ ավելացնելով, որ իրեն բուժքույրերը հավաստիացրել են, թե վաղը դուրս կգրվի հիվանդանոցից և միայն առաջին անհրաժեշտության մի քանի իր են խնդրել։ 

«Առավոտյան Ագնեսիս կաթով մեղր էի տվել՝ կերել էր, ջերմություն էլ չուներ, երեխան շատ լավ էր, բայց դե որ տնքում էր՝ տարա հիվանդանոց։ Այնտեղ նեղվում էի անհանգստությունից, իսկ ուլտարաձայնային հետազոտութուն իրականացնողն ասում էր, ինչո՞ւ ես նեղվում ի՞նչ է եղել երեխային որ: Ես ուղղակի ասացի՝ դիմադրողականության համար սիստեմաներ միացնեն, ուրիշ ոչինչ։ Բաժնի վարիչը եկավ և ասաց, որ մի թոքը սև է, ցույց տալիս նոր սկսվող թոքաբորբ, և ասաց՝ բայց ոչինչ դուք հիվանդանոցում եք, ամեն ինչ լավ կլինի:

30-40 րոպե գնացի թուղթ, կաթ-բան բերելու, եկա բաժնի վարիչն ասեց զոնդ են տվել երեխուն, ասում եմ` ինչի՞ համար, ի՞նչ իրավունքով՝ առանց ինձ հարցնելու, ես ասել էի միայն սիստեմաներ միացնեն։ Ուսերն են թափ տալիս, թե բա արյուն կար ստամոքսի մեջ, ասում եմ՝ արյուն լիներ, բերանից արյուն կգար, այդ ի՞նչ եք խոսում: Ասացի կարող եմ երեխուն տեսնել, ասացին՝ հա։ Գնացի՝ աչքերը հետ էր տանում Ագնեսս, ինձ թվաց քնում է, դու մի ասա՝ հոգին է ավանդում, ինձ ոչ մի բան չեն ասում, ասում են գնա տուն, առավոտյան արի, ամեն ինչ նորմալ է։ Բայց երեխուս ստամոքսը ծակել էին, ես ել բանից անտեղյակ։ Վստահեցնում են թե երեխան լավ է՝ ինձ ուղարկում են տուն, առավոտյան գալիս եմ՝ երեխուս դիակն են տալիս: Ես ախր ասել էի՝ խնդիր չկա, ինչ սիստեմա պետք է՝ միացրեք, գումարը կտանք, բայց չէի ասել զոնդ տան երեխուս առանց ինձ հարցնելու»,- պատմում է մայրը:

Մեր զրուցակիցը նշեց, որ երբ առավոտյան ինքն ու ամուսինը եկել են հիվանդանոց և բժիշկներից հարցրել, թե կարո՞ղ են տեսնել իրենց երեխային, բոլորը շատ հանգիստ տոնով ասել են՝ այո, սակայն հետո խառնվել են իրար. «Մի տեսակ խառնված էին իրար, սկզբում ասացին՝ հա, բա ոնց չեք կարող, հետո բժիշկը դուրս եկավ` թե բա երեխան չկա։ Ասում եմ՝ ո՞նց չկա, ինձ թվաց ուրիշ տեղ են տարել…»:

Տիկին Մարիան նշեց, որ իրենք կանգ չեն առնելու, սպասելու են մինչև դատաբժշկական եզրակացությունը պատրաստ լինի և պահանջելու են, որպեսզի իրենց երեխայի մահվան համար պատասխանատու բոլոր բժիշկները պատասխան տան․ «Անիծվեն իրենք, սաղ-սալամաթ երեխուս հասցրեցին մահվան դուռը, դուք տեսնեիք ի՜նչ սիրուն երեխա էր, ի՞նչ էր արել իմ երեխան, որ սպանեցին: Անունները չեմ հիշում, բայց դեմքներն էլ հո լավ հիշում եմ, հատ-հատ պատասխան են տալու»:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ Ա. Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի օրից դատաբժշկական եզրակացությունը պատրաստ կլինի:

1in.am
Просмотров: 809 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024