Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 17:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Գալիսիա Անխելես Դյուրան

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Forbs-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

Հայտնի ո՞ր մոդելները չեն ծերանում

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Поиск

Главная » 2013 » Апрель » 26 » Բռնություն ընտանիքում. ի՞նչ անել
17:55
Բռնություն ընտանիքում. ի՞նչ անել

Շատ հաճախ կանայք հանդուրժում են ընտանեկան բռնությունը եւ ոչ մեկին այդ մասին չեն բողոքում, քանի որ վախենում են շրջապատի քննադատությունից: Սովորաբար ընտանեկան բռնության զոհերը մտածում են, որ արժանացել են նման վերաբերմունքի: Շատերը վախենում են անկայունությունից, որ իրենց սպառնում է ամուսնուց հեռանալու դեպքում: NEWS.am STYLE-ը հոգեբան Արմեն Հովսեփյանին խնդրեց անդրադառնալ այդ թեմային, ով մեր ընթերցողներին արդեն պատմել է՝ ինչպե՞ս պոտենցիալ ընտանեկան բռնակալներին ճանաչել մինչեւ ամուսնությունը: Եվ այսպես, ի՞նչ անել, եթե, ամեն դեպքում, խնդիրն առաջացել է:

«Կարեւոր գործոնը, որի պատճառով կանայք շարունակում են ապրել ընտանեկան բռնակալի հետ, երեխաների առկայությունն է: Հաճախ են դեպքերը, երբ փող եւ իշխանություն ունեցող ամուսինը սպառնում է, որ ապահարզանի դեպքում երեխաները կմնան իր հետ եւ կինն այլեւս երբեք նրանց չի տեսնի:

Եթե որոշել եք հեռանալ բռնակալ ամուսնուց, ապա հարկավոր է նախապես գործողությունների ծրագիր մշակել եւ համենայն դեպս ապահովագրվել:

Եթե ամուսինը կամ կողակիցը հերթական անգամ ծեծել է ձեզ, գնացեք հիվանդանոց եւ արձանագրեք ծեծի փաստը: Այդ հետագայում կօգնի ապահարզանի ժամանակ:

Նախապես հավաքեք բնակարանի բանալին, փաստաթղթերը, անհրաժեշտ իրերը եւ, եթե հնարավոր է, դրամը: Այս ամենը թաքցրեք հուսալի վայրում. օրինակ՝ ծնողների կամ ընկերների մոտ:

Մի սպառնացեք գնալով: Եթե սպառնաք, բայց ոչինչ չանեք, ամուսինը պարզապես լուրջ չի վերաբերվի ձեր խոսքերին, նույնիսկ ինքներդ շուտով կկորցնեք հավատը, որ ձեզ երբեւէ կհաջողվի գնալ: Իսկ եթե ամուսինը հավատա ձեր մտադրություններին, կարող է ավելի վատ լինել. ո՞վ գիտե, թե ինչպիսի քայլեր կձեռնարկի, որպեսզի ձեզանից առաջ ընկնի:

Նախապես գտեք մարդկանց, ում մոտ կարող եք ապրել առաջին շրջանում: Ցանկալի է, որ նրանք ձեր ամուսնուն ծանոթ չլինեն:

Բնակարանից մի գնացեք առանց իրերի եւ փաստաթղթերի, հակառակ դեպքում որոշ ժամանակ անց ստիպված կլինեք վերադառնալ ագրեսորի մոտ, եւ դրա հետեւանքները կարող են լինել ամենեւին էլ ոչ ուրախալի:

Եթե երեխաներ ունեք, արեք հնարավորը, որպեսզի նրանք ընտանեկան բռնակալի զոհ չդառնան: Եթե երեխաների հանդեպ բռնություն արդեն կիրառվել է, այդ մասին պատմեք հնարավորինս մեծ թվով մարդկանց: Հետագայում նրանք կարող են դատարանում հանդես գալ որպես վկա:

Եվ վերջին հանգամանքը. հարազատներից եւ ընկերներից երբեք մի թաքցրեք ընտանիքում բռնության փաստերը: Իմացեք. դուք ամաչելու բան չունեք եւ նրանում, ինչ կատարվում է, մեղավոր չեք: Եվ հիշեք, որ եթե զուգընկերը ֆիզիկական կամ սեռական բռնություն է կիրառել, ապա դեպքերի 95%-ի պարագայում այն մեկ անգամով չի սահմանափակվի: Պետք չէ հավատալ նրա խոստումներին ու երդումներին, թե նման բան այլեւս չի կրկնվի: Որքան էլ սիրեք ձեր զուգընկերոջը, առաջին իսկ ծեծից կամ սեռական բռնությունից հետո արմատական միջոցներ ձեռնարկեք, քանի դեռ շատ ուշ չէ»:

Եթե այս խնդիրը Ձեզ ծանոթ է եւ չգիտեք՝ ում դիմել, գրեք Ձեր պատմությունը եւ ուղարկեք NEWS.am STYLE-ի խմբագրություն՝style@news.am էլեկտրոնային փոստի հասցեով: Մենք այն կհրապարակենք «Իմ պատմությունը» խորագրի ներքո: Հնարավոր է՝ դա կօգնի ստեղծված իրավիճակից ելք գտնել: Անանունությունը երաշխավորված է:

NEWS.am STYLE

Просмотров: 543 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024