Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 05.05.2024, 12:54
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

[Անիմացիա]
Что вы ожидаете

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 30 » Երկու օրում շուրջ 200 հազար մարդ է լքել Հալեպը. բախումները քաղաքում շարունակվում են
11:03
Երկու օրում շուրջ 200 հազար մարդ է լքել Հալեպը. բախումները քաղաքում շարունակվում են

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի շուրջ 200 հազար բնակիչ ստիպված է եղել լքել քաղաքն այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հուլիսի 28-ին սկսել են քաղաքից «մաքրել» զինյալ ընդդիմադիրներից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար առաքելության կազմակերպության ղեկավար Վալերի Ամոսը:


Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Ամոսն անհանգստություն է հայտնել այն բանի համար, որ կառավարական զորքերը Հալեպում տանկեր, հրետանի ու ծանր տեխնիկա են կիրառում: Նրա տվյալներով` բազմաթիվ բնակիչները ցանկանում են լքել ռազմական գործողությունների վայրերը, սակայն նման հնարավորություն չունեն: Բացի այդ` Հալեպում կա խմելու ջրի, ինչպես նաև հիգիենայի պարագաների պակաս:


Ականատեսները պնդում են, սակայն, որ հակառակ կառավարության ջանքերին, ապստամբներին ճնշել դեռևս չի հաջողվում:


Սիրիայի կառավարությունը Հալեպի համար պայքարը դիտարկում է որպես քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլ, սակայն ընդդիմության հրամանատարները խոստանում են Հալեպը «գերեզման դարձնել սիրիական բանակի համար»:


Հալեպը Սիրիայի խոշորագույն քաղաքն ու ֆինանսական կենտրոնն է` շուրջ 2.5 մլն բնակչությամբ: Վերջին օրերի մարտական գործողությունների ընթացքում զոհերի ու վիրավորների մասին  ստույգ տեղեկություններ դեռևս չկան:


Տեղեկություններ կան այն մասին, որ երեկ Հալեպի Սալահեդդին թաղամասում Սիրիական կառավարական զորքերից անջատվելով 4 տանկի անձնակազմ անցել է Սիրիական ազատ բանակի կողմը:


Երկրի արտգործնախարար Վալիդ Մուալիմը, սակայն, Իրան կատարած այցելության ընթացքում հայտարարել է, որ իրենք հաղթելու են Հալեպում:


Սիրիայի ազգային խորհուրդն իր հերթին միջազգային հանրությանը կոչ է արել զինել սիրիացի ապստամբներին: 
Ազգային խորհրդի ղեկավար Աբդուլբասիթ Սեյդան Աբու Դաբիում հայտարարել է, որ իրենց տանկերի, ռազմական ինքնաթիռների դեմ արդյունավետ զենքեր են անհրաժեշտ:


Նա նաև պնդել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին որևէ երկրում ապաստան տալու փոխարեն պետք է դատել` «իրականացրած սպանդի պատճառով»:


Սիրիայում շուրջ 18 ամիս շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում արդեն զոհվել է շուրջ 19 հազար մարդ:

tert.am

Просмотров: 691 | Добавил: Irin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024