Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 11:43
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գալիսիա Անխելես Դյուրան

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Поиск

Главная » 2013 » Январь » 10 » Հաճախակի, կրքով և ամենակարևորը` երկար համբուրվեք
19:18
Հաճախակի, կրքով և ամենակարևորը` երկար համբուրվեք
Հաճախակի, կրքով և ամենակարևորը` երկար համբուրվեք

Հաճախակի, կրքով և ամենակարևորը` երկար համբուրվեք: Դրանով դուք կարող եք էապես բարելավել ձեր առողջությունը:

Չե՞ք հավատում: Շատ իզուր: Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կես ժամանոց կրքոտ համբույրը կարող է նվազեցնել տենդով հիվանդների տառապանքները:
Պարզվում է՝ համբույրը լիցքաթափում և նվազեցնում է օրգանիզմում տենդ գոյացնող հիստամինի արտադրությունը:

"Սատու" հիվանդանոցի հետազոտություններին մասնակցել են տենդով հիվանդ 12 կին և 12 տղամարդ: 30 րոպե շարունակ նրանք լսել են հաճելի երաժշտություն և համբուրել իրենց զույգերին: Այս յուրօրինակ թերապիայի արդյունքում` արյան մեջ զգալիորեն նվազել են ալգենների դեմ պայքարող հակամարմինների քանակը: Բժիշկները կրկնել են փորձարկումը` բավարավելով միայն գրկախառնությամբ. օրգանիզմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

Համբույրն օգնում է ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդներին: Ավելին, կրքոտ համբույրը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլև այրան մեջ խոլեստերոլի պարունակությունը, որն էապես նվազեցնում է ինֆարկտները:

Բժիշկների կարծիքով` համբույրը նպաստում է լորձարտադրությանը, որն էլ իր հերթին` ատամների էմալը կարիեսից պաշտպանելուն: Մեկ րոպեի ընթացքում մարդը սովորաբար շնչում-արտաշնչում է 20 անգամ, համբուրվելիս` 3 անգամ ավելի, հետևաբար, թոքերում ավելանում է թթվածնի ներհոսքը: Համբույրի ժամանակ օրգանիզմում գոյացող բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ արտադրվում է «երջանկության» հորմոնը: Այն չեզոքացնում է սթրեսի հորմոնը: Այդ պատճառով էլ համբուրվել սիրող մարդիկ լավատես են և ինքնավստահ:

Ավստրիացի գիտնական Ուլֆ Բեմինգը պնդում է, որ համբույրը կարող է փոխարինել պատվաստումներին: Մարդկանց բերանի խոռոչներում բնակվող բակտերիաների 80%-ը միատեսակ են, իսկ ահա մնացած 20%-ը` իրենցը, սեփականը: Համբուրվելիս կամա-ակամա փոխանակվում են բակտերիաները, ակտիվանում է մեր իմունային համակարգը, անմիջապես վերսկսվում է հակամարմինների արտադրությունը:

Համբույրը նաև կնճիռների դեմ պայքարելու լավագույն միջոց է, քանի որ այդ գործին մասնակցում են դեմքի բոլոր մկանները: Բացի այդ` համբույրը նպաստում է նիհարելուն: Կրքոտ համբույրը 2 րոպեի ընթացքում այրում է 2 կալորիա` կրկնապատկելով նյութափոխանակությունը: Հոգեբանները նույնպես գտնում են, որ համբույրը հետաքրքիր երևույթ է: Համբուրելու ընթացքում մարդը հայտնվում է համբուրվողի անձնական տարածքում:

Իսկ նրանց համար, որոնց ճակատագիրը զերծ է պահել հիվանդություններից, գերմանացի գիտնականները մի անակնկալ են պատրաստել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է` եթե տղամարդկանց համար համբույրը ոչ այլ ինչ է, քան սովորույթ` մերձեցումից առաջ, ապա կանանց համար այն ավելին է, քան մերձեցման ակտը:

Հետազոտությանը մասնակցել են 16-91 տարեկան 514 մարդ: Պարզվել է, որ համբույրից հաճույք են ստանում կանանց 65%-ը, տղամարդկանց`44%-ը: Իսկ ընդհանուր առմամբ` համբուրվելն օգտակար է առողջությանը: Համբուրվեք և եղեք առողջ:

henaran.am

Просмотров: 577 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024