Հետաքրքիր Փաստեր Суббота, 27.04.2024, 05:03
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Չինացի միլիարդատերը կույս հարսնացուի համար պատրաստ է 800 հազ դոլար ծախսել

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Սոբչակն անփոխարինելի է

ՀԱՄԲՈՒՅՐ

Մրգերով աղանդերային նախաճաշ

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 14 » Փոխնակ մայրերին ամենից շատ անհանգստացնում է մեղքի զգացումը
23:18
Փոխնակ մայրերին ամենից շատ անհանգստացնում է մեղքի զգացումը

Ամենատարածված հոգեբանական խնդիրները, որ ունենում են փոխնակ մայրերը, մեղքի զգացումն է: Նրանք չտեղեկացված լինելու արդյունքում հղիության ընթացքում կարող են համարել, որ այն երեխան, ում կրում են, իրենցն է և գումարով վաճառում են: Սա հոգեբան Նարինե Պետրոսյանի դիտարկման արդյունքն է, որն աշխատում է փոխնակ մայրերի հետ: 

«Կինը փոխնակ մայր լինելուն լիարժեք պատրաստ է լինում, եթե նրա հետ աշխատում են նախապես, նախապատրաստում են և հոգեբանորեն, և ֆիզիոլոգիայով: Եթե կինն ուղղակի որոշել է, որ ինչ-ինչ պայմաններից ելնելով կարող է փոխնակ մայր լինել և չանցնել հոգեբանական վերապատրաստում, ապա հաստատ հղիության ինչ-որ ժամանակահատվածում կարող են խնդիրներ ի հայտ գալ»,- ասաց հոգեբանը: 

Թեև չկա հստակ սահմանված արժեք, բայց փոխնակ մայրերի ծառայության ձևավորված շուկա կա: Փոխնակ մոր ծառայությունն արժե մոտավորապես 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց փոխնակ մայրեր տրամադրող «Առողջ միտք» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մխիթարյանը: Նրա կարծիքով՝ փոխնակ մայր դառնալու քայլին դիմում են հիմնականում նյութական խնդիրներ ունեցող կանայք, որոնք այդ ճանապարհով մի շարք խնդիրներ են լուծում: 

«Փոխհատուցումն ազատ պայմանագրի հիման վրա է արվում: Հղիության ընթացքում կնոջը վճարվում է աշխատավարձ, որպեսզի նա առողջ սնվի, անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ, միկրոէլեմենտներ պարունակող սնունդ ընդունի, չփնտրի վճարովի աշխատանք»,- ասաց «Առողջ միտք» ՍՊԸ տնօրենը:

Օրենսդրական դաշտում փոփոխություններ են կատարվել, և ներկայում օրենքը Հայաստանի քաղաքացի փոխնակ մոր ծառայությունից օգտվելու հնարավորությունը սահմանափակում է բոլոր արտասահմանցիների համար: Նախկինում այդ սահմանափակումը չի եղել: 

Այն ժամանակահատվածը, երբ ձևավորվում է պտղի նյարդային համակարգը, պտուղը սկսում է սինթեզել մոր, տվյալ դեպքում՝ կրող մոր հոգեբանական վիճակը, ուստի այդ նպատակով նախապես նախապատրաստական աշխատանքներ են կատարում, որովհետև մոր տարած յուրաքանչյուր սթրեսը, լացը, ուրախությունը երեխան վերարտադրելու է: Սա հոգեբանի կարծիքն է: 

«Չեմ կարծում, որ այն հղի կանայք, որ օրը 3 ժամ դասական երաժշտություն են լսում կամ Բայրոն ու Գյոթե են կարդում՝ բոլոր նորածինները դառնում են Շոպեններ կամ արվեստի այլ ներկայացուցիչներ: Դրանք ընդամենը էմոցիաներ են: Իրականում փոխնակ մայրն ընդամենը կրում է այդ երեխային, այսինքն՝ ինչ նա ուտի, ինչ որակի սնունդ, երբ, ինչ քանակով՝ հասկանալի ճանապարհով փոխանցվում է պտղին, բայց նա չունի որևէ գենետիկական կապ, պտուղը ձևավորվում է այլ մարդկանց սեռաբջիջներով, այլ մարդկանց ժառանգական տեղեկատվություն է իր մեջ կրում, և որևէ այլ կապ, քան սնուցման միջոցով՝ չկա»,- համոզված է փոխնակ մայրեր տրամադրող ընկերության տնօրեն Դ. Մխիթարյանը: 

Նարինե Պետրոսյանը նշեց, որ կան հատուկ թերապիաներ, որոնք ուղեկցում են մարդուն նման դժվար իրադրություններում և օգնում ավելի կայուն հոգեվիճակում հաղթահարել այդ խնդիրը: «Չկա խնդիր, որ լուծումը շատ հեշտ լինի, բայց եթե լինեն պրոֆեսիոնալ մասնագետներ, ճիշտ մոտեցում ցուցաբերեն, հաշվի առնեն անձի խառնվածքի տիպը, որ շատ կարևոր է, ապա հաստատ կկարողանան հաջողության հասնել: Ի վերջո, չնայենք միայն բիզնեսի տեսանկյունից: Փոխնակ մայրերը շատ զույգերի կյանքի գերագույն նպատակը կատարում են, այդ միջոցով ընտանիքներ են փրկվում ու կայունանում»,- ասաց հոգեբան Ն. Պետրոսյանը: 

Հայաստանում փոխնակ մայրեր են համարվում դոնորական սաղմն իրենց արգանդում կրող կանայք, որոնցից ծնված երեխաները չունեն իրենց գենոտիպը (Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մաս):
1in.am
Просмотров: 471 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024