Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 12:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 3 » Սիրիահայ Ռուբինը Հալեպից գաղթածներին 10-15 հազար դրամով հայաստանցի մարմնավաճառ էր մատակարարում
22:26
Սիրիահայ Ռուբինը Հալեպից գաղթածներին 10-15 հազար դրամով հայաստանցի մարմնավաճառ էր մատակարարում
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց Ռուբեն կամ Ռուբին Մանուկյանի գործի դատավարությունը:

Ռուբինը ծնվել է Սիրիայում՝ Դամասկոսում: Նա երկքաղաքացիություն ունի՝ ՀՀ և Սիրիայի քաղաքացի է: Փաստաթղթերով անունը Ռուբին է, բայց նախաքննական գրագրությունում նրան առավել «հասկանալի» անունով էին ամրագրել՝ Ռուբեն:

Միջնակարգ կրթությամբ, 31-ամյա Ռուբինն ընտանիք ունի, յոթ տարեկան դուստր, Հայաստանում բնակարան ունի ու աշխատանք՝ վաճառքի գծով մենեջեր է եղել ֆիրմաներից մեկում:

Նա այնքան է մտել վաճառքի գծով մենեջերական կերպի մեջ, որ երբ ծանոթացել է երևանյան մարմնավաճառուհիներ Լիանայի, Էմմայի, Գայանեի ու հատկապես Գեղեցիկի հետ, տեսել է, որ նրանց աշխատանքն այնքան էլ կազմակերպված բնույթ չի կրում, «ստանձնել է» մարմնավաճառուհիների հանդիպումները գոնե սիրիացի իր հայրենակիցների հետ «հավուր պատշաճին» կազմակերպելու գործը: 

Ռուբինն այդ «աշխատանքը», բնականաբար, անվճար հիմունքներով չի կատարել: Իր «կազմակերպած» յուրաքանչյուր հաճախորդի համար յուրաքանչյուր մարմնավաճառուհուց վերցրել է 10-15 հազար դրամ: 

Այս բնագավառում Ռուբինի արհեստավարժ «մենեջերությունից» մարմնավաճառների գործը, ըստ երևույթին, շահել է, նրանք պատրաստակամորեն «համագործակցել են» իրենց սիրիահայ բարեկամի հետ: Ռուբինը մարմնավաճառների մոտ «վաճառքի գծով մենեջեր» է եղել 2012 թվականի մարտից ընդհուպ մինչև 2013 թվականի մարտը: Ուղիղ մեկ տարի: 

Ու մեկ էլ հանկարծ Ռուբինի և մարմնավաճառուհիների համագործակցությունը բացահայտվել է: Մարմնավաճառուհիները նման դեպքերում անմիջապես անցնում են իրավապահների կողմը, լիովին ու պատրաստակամորեն նպաստում հանցագործության բացահայտմանը, քանի որ օրենքով քրեական հետապնդման է ենթակա միայն պոռնկությանը նպաստողը, ոչ թե անձամբ պոռնկությամբ զբաղվողը: 

Ռուբինի կազմակերպական եռանդը փոքր-ինչ մարել է, երբ նրան իրազեկել են, որ մարմնավաճառուհիների համար իր կատարած «մենեջերությունը» քրեորեն հետապնդելի արարք է, համարվում է պոռնկությանը նպաստել: ՀՀ քրեական օրենսգրքում դա, տվյալ դեպքում, 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն է, որով էլ մեղադրանք է առաջադրված Ռուբին Մանուկյանին:

Ընդհանուր իրավասության դատարանում բարեկիրթ ու պատրաստակամ Ռուբինը հայտնեց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում՝ «այո, մեղավոր եմ, կատարել եմ ու զղջում եմ»: Նա միջնորդեց իր գործը քննել արագացված ընթացակարգով:

Նախագահողը հիշեցրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքը, այդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով կարող է նշանակվել 3-6 տարի ազատազրկում:

Ռուբինը պնդեց արագացված ընթացակարգով գործը քննելու միջնորդությունը, մեղադրողը չառարկեց: 

Այսօրվա նիստին չէին ներկայացել գործով վկաները՝ մարմնավաճառուհիներն ու նրանց հաճախորդները: Քարտուղարը զեկուցեց, որ դատարանի ուղարկած ծանուցագրերը վերադարձվել են՝ «տեղափոխվել են» մակագրությամբ:

Բայց գործն արագացված կարգով քննելու դեպքում վկաները դատարանում չեն էլ հարցաքննվի, դատարանը գործի փաստական հանգամանքներին չի անդրադառնա:

Գործի քննությունը կշարունակվի դատական հաջորդ նիստին:
1in.am
Просмотров: 456 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024