Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 05.05.2024, 12:01
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Երեւանյան լճի մարմնավաճառուհիների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

[Անիմացիա]
Մերսում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 26 » Վայքի ծննդատան նորածնի մահվան փաստով հարուցված քրգործը կարճվել է. «Բուրդ չփխող» բժշկուհին անմեղ է
10:39
Վայքի ծննդատան նորածնի մահվան փաստով հարուցված քրգործը կարճվել է. «Բուրդ չփխող» բժշկուհին անմեղ է

Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2011 թ օգոստոսի 11-ին նորածնի մահվան փաստով հարուցված քրեական գործը հունիսի 19-ին կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ ավելի վաղ մահացած նորածնի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն արդյունքը ցույց էր տվել, որ Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օգոստոսի 11-ին մահացած նորածնի գործով այդ բաժանմունքի արդեն նախկին վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից բժշկական սխալ թույլ չի տրվել: Դրանից հետո նշանակվել էր  հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, որը եւս, ըստ երեւույթին, փաստել է բժշկի անմեղությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա.Թորոսյանին եւ սպասել են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել հղի կնոջ մոտ ծննդաբերության ժամանակ: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել էր: Հայաստանի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Նշենք, որ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, բացթողումները նկատի ունենալով, սեպտեմբերի կեսերին նամակ է ուղարկել Վայոց Ձորի մարզպետին եւ առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ կասեցնել Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը: Այս դեպքի առնչությամբ Առողջապահության նախարարի առաջարկով «պատժվելիք» անձինք այժմ արդեն աշխատում են իրենց տեղերում, Արտաշես Գալստյանը` Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ, Ռոբերտ Ասլանյանը` «Վայքի ԲԿ» ՓԲԸ տնօրեն, իսկ Մետաքսյա Հովհաննիսյանը զբաղվում է գինեկոլոգիական գործունեությամբ, աշխատում է որպես գինեկոլոգ, կոնսուլտացիաներ է անում, ծնունդներ ընդունում, բայց առայժմ բաժնի վարիչի պաշտոնում չի վերականգնվի, մինչեւ գործի ամբողջական ավարտը: Նրանք կարծիք էին հայտնել,, որ իերքն ընդամնեը «քավության նոխազ» էին, որպեսզի լրագրողական աղմուկը դադարի, առանց իրականությունը պարզելու եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը սպասելու, մի քանի հոգու պատժել են: Ըստ որում` նրանց խոսքով, իրենց աշխատանքից ազատելը թե էթիկական, թե իրավական տեսակետից սխալ էր:

news.am


Просмотров: 513 | Добавил: Irin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024