Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.04.2026, 08:01
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

14-ամյա տղան սեռական բնույթի բռնի ոտնձգություն է կատարել 8-ամյա տղայի նկատմամբ. մամուլ

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Քեյթ Միդլթոնի ամենաէժան զգեստը (լուսանկարներ)

Պյատիգորսկում ձերբակալել են 9-ամյա աղջնակի բռնաբարության եւ սպանության կասկածյալին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայ կանանց խնդիրները սեքսում

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արսենը Ջուլֆալակյանը` օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

«Հրեշտակ» Միրանդա Քերի մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Ավտովթարից տուժածը կոմայի մեջ է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Իրավունք ունեմ ընտանիք ունենալու. ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15.03.2012

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 29 » Ասա` ինչպես ես քնում, ասեմ` ով ես դու
11:11
Ասա` ինչպես ես քնում, ասեմ` ով ես դու
Ասա` ինչպես ես քնում, ասեմ` ով ես դու
Քնի հանելուկը վաղուց է հետաքրքրում գիտնականներին ու բազում ուսումնասիրությունների թեմա է, եթե հաշվի առնենք, որ մենք քնած ենք անցկացնում մեր կյանքի երրորդ մասը: Հաշվարկված է, որ 72 տարեկան մարդը ավելի քան 210 000 ժամ քուն է ունենում: Ամերիկացի հոգեբան Սամուել Դենիելը, զբաղվելով քնի խնդիրներով, պարզել է, որ քնի ժամանակ մարդու  դիրքը կապված է նրա բնավորության հետ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ դիրքով են քնում ձեր մտերիմները, գուցեև բերված բնութագրումները համընկնեն:

Նա ով քնում է կուչ եկած դիրքով,  հոգեբանն անվանում է բողբոջ, որը չի ցանկանում բացվել ու ծաղկել: Նրա կարծիքով, այս մարդիկ ենթագիտակցորեն չեն կամենում հեռանալ  ու բաժանվել մանկությունից: Նրանք  ավելի ուժեղ մեկի կողմից հովանավորության կարիք ունեն, նրանց հաճելի է,  երբ ինչ-որ մեկը հոգ է տանում իրենց մասին: Անվճռական կամ էլ  ոչ այնքան ինքնավստահ, պատասխանատվությունից խուսափող մարդիկ են, որոնք հավասարապես կարող են հայտնվել  թե՛ լավ,  թե՛ վատ ազդեցության տակ: Սկզբունքորեն նրանք զգացմունքային ու  հախուռն խառնվածք ունեն ու ավելի շատ առաջնորդվում են պահի տրամադրությամբ, քան առողջ բանականությամբ:

Նա, ով քնում է փորի վրա, թևերն էլ տարածած ողջ մահճակալի երկայնքով, մի ոտքը ծալած, սովորաբար ինքնավստահ մարդիկ են, ճշտապահ, հետևողական իրենց դատողություններում, սիրում են կարգ ու կանոն: Չեն սիրում անսպասելիությունը, քանի որ իրենք էլ նախապես ամեն ինչ մտածում ու հաշվարկում են: Սովորաբար նրանց մեղադրում են մանրախնդրության ու երևակայության բացակայության համար: Սիրում են իրենց տեսակետը պարտադրել, հրամայել ու ղեկավարել:

Նա, ով քնում է մեջքի վրա, ձեռքերը գլխի տակ դրած, սովորաբար շփվող է, սրտացավ: Այս մարդիկ հրաշալի գիտեն իրենց թերություններն ու գերադասում են չխոսել դրանց մասին: Նրանք օժտված են պայծառ մտքով, բարեկամաբար են տրամադրված շրջապատի հանդեպ ու աշխարհն էլ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կա,  չնայած երբեմն այս հատկությունն ավելի շատ կապված է կյանքը չբարդացնելու հետ: Հոգեբանը հավաստիացնում է, որ այս դիրքը հատուկ է նրանց, ովքեր մանուկ հասակում ծնողների սիրելին են եղել:

Նա, ով սիրում է քնել կողքի վրա, թեթևակիորեն ծունկը ծալած, հավասարակշռված ու համբերատար մարդիկ են: Նրանք հազվադեպ են վիճում, հակված են խելացի փոխհամաձայնության և առանց դժվարության հարմարվում են ցանկացած պայմանների ու իրավիճակների: Սակայն բավականաչափ համարձակություն, եռանդ ու հետևողականություն  չունեն նպատակներին հասնելու համար: Փառասեր չեն ու, բնականաբար, չեն փորձում  փայլել հասարակության մեջ, դառնալ առաջնորդ ու առաջատար: Գերադասում են ստվերում մնալ, մանավանդ եթե այդ  ստվերը պատկանում է սիրած մարդուն կամ էլ  նրան, ում հարգում են:
 
Աղբյուր : ankakh.com

Просмотров: 751 | Добавил: Admin | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 1
1 julia  
0
shat hetaqrqir er u shat baner el ham@nknum er shnorakalutyun

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026