Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 18.02.2026, 19:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Օլիմպիական խաղերի հանդիսատեսը ձերբակալվել է` չժպտալու համար

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Խոլեստերինն իջեցնելու համար անհրաժեշտ է հրաժարվել կարագից

[Անիմացիա]
реальный лох

Տորթ «Ամառային»

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Երբ են կանայք դավաճանում

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Վայքի ծննդատան նորածնի մահվան փաստով հարուցված քրգործը կարճվել է. «Բուրդ չփխող» բժշկուհին անմեղ է

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Քանյե Ուեսթն, ըստ լուրերի, պատրաստվում է առաջարկություն անել Քիմ Քարդաշյանին` նրա ամուսնալուծությունից հետո

Հայ երիտասարդին դաժանաբար սպանել են Տոլյատիում

Ամառային շարֆ-վզնոց. պատրաստիր ինքդ

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Поиск

Главная » 2013 » Հունիս » 5 » Աշուն-ձմեռ 2013/2014 սեզոնի նորաձեւ պայուսակներ (ֆոտո)
07:47
Աշուն-ձմեռ 2013/2014 սեզոնի նորաձեւ պայուսակներ (ֆոտո)

Աքսեսուարների եւ պայուսակների երեւանյան խանութներն արդեն լցվել են աշուն-ձմեռ 2013/2014 սեզոնի նոր հավաքածուներով: Իսկ ի՞նչ են պատրաստել ճանաչված դիզայներներն այդ սեզոնի համար եւ ի՞նչն է արդիական, կպատմի NEWS.am STYLE-ի նորաձեւության փորձագետ Անժելիկա Մանուկյանը:

«Այս սեզոնին համաշխարհային դիզայներներն առաջարկում են կանացի պայուսակների հսկայական քանակությամբ տարբերակներ: Ձեւերի, գունային լուծումների, ձեւավորման տարրերի առատությունը կուրախացնեն նույնիսկ ամենաքմահաճներին: Ամենատարածվածները (բացի դասական սեւ ու սպիտակ գուներանգներից) դարձել են շագանակագույն, բեժ երանգները, կապույտի, մուգ կանաչի տարատեսակները եւ, իհարկե, երբեք նորաձեւությունից դուրս չեկող կարմիր գույնի պայուսակները:

 

Չի կարող չուրախացնել փաստը, որ հիմա դիզայներները չեն պարտադրում, որպեսզի պայուսակն անպայման համապատասխանի կոշիկի գույնին: Ընդհակառակը, պայուսակը հանդես է գալիս որպես անկախ աքսեսուար, որը կարող է չհամապատասխանել ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի, ո՛չ այլ աքսեսուարների գույնին: Կարեւորը կերպարի ընդհանուր ոճը պահպանելն է, իսկ գույնի ընտրության հարցում սահմանափակումներ չկան: Հենց նման մոտեցում են ցուցադրում Blumarine, Chloe, Max Mara, Loewe ապրանքանիշերը:

Արդիական կլինեն նաեւ սողունների կաշվից պայուսակները: Այս գեղեցիկ եւ նրբագեղ պայուսակները հարմար են գրեթե բոլոր կերպարներին եւ դրանց տիրուհու ցանկացած տարիքին: Դրանք թանկարժեք եւ էֆեկտիվ տեսք ունեն, այդ պատճառով էլ սիրվել են ամբողջ աշխարհի կանանց կողմից: Նրան պայուսակներ կարելի է գտնել Reed Krakoff-ի, Chloe-ի, Gucci-ի հավաքածուներում:

Շատ տարածված են ներքեւում լայն պայուսակները: Ամուր հատակով այս պայուսակները, որպես կանոն, կարճ եւ կոպիտ բռնակներ ունեն: Ո՛չ շատ մեծ, ո՛չ էլ փոքր լինելով՝ դրանք ցանկացած կնոջ համար պրակտիկ լուծում են: Նման պայուսակները հարմար են ինչպես գործնական կոստյումի, այնպես էլ զգեստի հետ բռնելու համար: Դրանք կարելի է գտնել Armani-ի, Dolce Gabbana-ի, Marc Jacobs-ի հավաքածուներում:

 

Աշուն եւ ձմեռ 2013/2013-ի եւս մեկ հիթը մորթե պայուսակներն են: Թանկարժեք, էֆեկտիվ, շքեղ են դիտվում: Հարմար են մորթի եւ շքեղություն սիրող կանանց համար: Նման պայուսակները նույնպես միջին չափի են եւ, որպես կանոն, կարճ բռնակներ ունեն:

 

Հավանաբար նկատեցիք, որ այս աշնանը դիզայներները խորհուրդ են տալիս պայուսակները բռնել միայն ձեռքին, այլ չկախել ուսից: Բացառություն են կազմում միայն մի քանի պայուսակներ. այնպիսիք, որոնք նախատեսված են գնումների ծանր արդյունքները տեղափոխելու համար (Versace, Jmendel, Marni, Loewe)»:

NEWS.am STYLE

Просмотров: 654 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026