Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 25.06.2025, 10:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Եգիպտուհիների կուսաթաղանթը` 500-5000 դոլար

Օբաման չինացի եւ իրաքցի բանկիրներին պատժել է Իրանի հետ գործարքների համար

[Տեսահոլովակներ]
Tom Boxer feat. Antonia - Morena

[Անիմացիա]
1 секунда - 0.5 пива!

Բուլղարիայում «կարելի է» լողափում սեքսով զբաղվել

Կանայք կյանքի ընթացքում 43 շաբաթ վատնում են դիմահարդարման վրա. հետազոտություն

Լողափի համար լավագույն զգեստները (ֆոտո)

Ավտովթար Բերդ-Պառավաքար ճանապարհին. կա զոհ

Երեւանում մի խումբ տղաներ տաքսու վարորդին տարել են անցումի տակ եւ ծեծի ենթարկել

Սան Ֆրանցիսկոյում Ղուկասյանները 90 տարի շարունակում են իրենց ընտանեկան ծաղկային բիզնեսը

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Էրիկի ''Անիրական''-ը` Լիլիթ Հովհաննիսյանի երգի մոտիվներով (վիդեո)

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ տասնյակում է նաև Քիմ Քարդաշյանը

«Սիրո՞ւմ եք գարեջուր». պատասխանը ցույց է տալիս սեքսի հանդեպ վերաբերմունքը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՄԵՐԿ աղջիկները` մոտոցիկլետներով շրջում են Սանկտ Պետերբուրգում(ՎԻԴԵՈ)

Սերն է սկսվում սեքսից, թե՞`հակառակը

Սեքսը շոգին. օգու՞տ, թե՞` վնաս

Поиск

Главная » 2013 » Январь » 5 » Ավելի լավ է լինել զզվելի արարած, քան՝ ոչխար
10:25
Ավելի լավ է լինել զզվելի արարած, քան՝ ոչխար

«Նա ինձ զզվելի արարած անվանեց…Գիտես՝ ուրախացա։ Մտածեցի՝ ավելի լավ է այդպես, քան՝ ոչխար…» Այս արտահայտությունը լսեցի իմ ծանոթուհիներից մեկից, ով այպես ամփոփեց իր չհաջողված սիրավեպը։ Մի բան գիտեմ հաստատ. զզվելի արարած չեն ծնվում։ Կնոջն այդպիսին դարձնում են հանգամանքները, եւ առաջին հերթին՝ տղամարդիկ։ Հենց նա պետք է հայտնվի դատապարտյալի աթոռին, սակայն փոխարենն ուժեղ սեռի ներկայացուցիչը նախընտրում է պիտակավորել ու մեղքը թույլ կողմի՝ զզվելի արարածի վրա գցել…

Եվ այսպես, ով է այդ հանելուկային էակը, ո՞վ է այդ զզվելի արարածը, ում այդպես ատում, եւ նույնիսկ վախենում են, սակայն խենթի պես ցանկանում են տղամարդիկ։ 
Համացանցում պատահած բազմաթիվ նկարագրություններից մեկը, իմ կարծիքով, առավել ամբողջական ու ծավալուն է արտահայտում այս հասկացության էությունը։ Գարշելի էակը մի կին է, ով վարվում է տղամարդու նման։ Այո, հենց այդպես։ Սա մեծ մասամբ բացատրում է նաեւ, թե ինչո՞ւ են նման կանայք հավասարակշռությունից հանում տղամարդուն. վերջիններս նրա մեջ տեսնում են իրենց արտացոլանքը։ Իսկ երբեմն էլ տեսնում են, թե ինչպիսին կուզենային լինել իրականում՝ ուժեղ, ազատ, անսկզբունքային։ Սակայն, ավաղ, չի ստացվում՝ աստղերն ըստ երեւույթին, չեն բռնում։ Իսկ այս փխրուն, նուրբ էակը վարվում է հենց այնպես, ինչպես տղամարդկանց մեծ մասը երազում, բայց՝ քաջություն չի ունենում վարվելու։ Եվ սա, բնականաբար, չի կարող հունից չհանել։ Մյուս կողմից, երբ կինը վարվում է տղամարդու նման, օրինակ՝ եկավ, տեսավ, հաղթեց եւ… շարժվեց առաջ՝ հետեւում թողնելով միայն այրված դաշտեր, սա հուսահատեցնում ու խառնաշփոթ է առաջացնում։ Եվ որպեսզի տղամարդկային ուղեղը չծանրաբեռնվի եզրահանգումներով, էկրանին հայտնվում է «գարշելի էակ» գրությամբ կարմիր պատուհանը։ Եվ վերջ։ Տղամարդը որոշ չափով հանդրատվում է, մտածում, որ բախտը չի բերել. կապվել է ոչ ճիշտ կնոջ հետ, ով միաժամանակ նաեւ զզվելի արարած է։ Այս եզրահանգումն ինչ-որ չափով թեթեւացնում է նրա ոչ երկարատեւ հոգեկան տանջանքը։ Սակայն նստվածքը մնում է, եւ ինչպես աստվածների քմծիծաղ, հենց այդ կնոջն է նա հիշում մինչեւ իր կյանքի վերջ, չնայած հաջորդող «ոչ զվելի էակների» շարանին։

«Զզվելի էակ» հասկացությունն ինչ-որ խենթ, սեքսուալ մի բան ունի։ Թեեւ այս կերպարն, այնուամենանիվ, չի ձգում մինչեւ «ֆամ ֆատալ», բայցեւայնպես, այն բորբոքում է երեւակայությունն իր չենթարկվելու ցանկությամբ, սեփական խաղով, որում երբեմն գործում են արգելված հնարքներ։ Սակայն, ինչպես նշվել է վերեւում, այդպիսին կնոջը դարձնում է տղամարդը։ Սա արդարացում չէ, այլ՝ մեղմացուցիչ հանգամանք։ Մեկ անգամ փորձելով զզվելի էակի դերը, զգալով տարած հաղթանակի համը, կարելի է էյֆորիայի մեջ ընկնել, որը նման է թմրադեղային հաճույքի։ Եվ հետագայում ավելի ու ավելի մեծ չափաբաժին է պահանջվում։ Ի վերջո, այս դիմակն այնքան է ներծծվում կնոջ մեջ, որ գործնականում դրանից հնարավոր չի լինում ազատվել։ Այստեղ պարադոքսն այն է, որ ինչ-որ ժամանակ հաղթողը վերածվում է պարտվողի։ Սա պյուռոսյան հաղթանակ է։ Ժամանակի հետ գիտակցում ես, որ թեեւ «թշնամին» պարտված է, բայց այդ մարտերում կորցրել ես ամենագլխավորը՝ ինքդ քեզ։ Եվ նույնիսկ այդ դեպքում էլ շատերը նախընտրում են զզվելի էակ լինել՝ հոգու խորքում միշտ էլ հույս ունենալով, որ երբեէ կհայտնվի այն միակն ու անկրկնելին, ով կսանձի մեր մեջի զզվելի էակին՝ չվերածելով մեզ ոչարի։
Просмотров: 509 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2025