Հետաքրքիր Փաստեր Суббота, 27.04.2024, 00:01
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Նորածինը փրկել է մայրիկին

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Թուրքիայում հայ աղջիկներին մարմանավաճառության դրդած Գոհարի ճիրաններից 2 հայուհիների հաջողվել է փախչել

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Поиск

Главная » 2013 » Апрель » 12 » Գարիկին ու գարիկներին՝ տղամարդու սեռական օրգաններ և հարաբերություններ պատկերող լուսանկարների տարածումը քրեորեն պատժելի է
23:59
Գարիկին ու գարիկներին՝ տղամարդու սեռական օրգաններ և հարաբերություններ պատկերող լուսանկարների տարածումը քրեորեն պատժելի է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պոռնկագրական պատկերներ տարածելու համար մեղավոր է ճանաչել մարզի գյուղերից մեկի բնակիչ Գարիկ Հ.-ին:

Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Գարիկը պոռնկագրական պատկերներ տարածելու դիտավորությամբ համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի իր էջում համացանցի տարբեր էջերից, որտեղ կան պոռնոգրաֆիկ նկարներ, վերբեռնել է տղամարդու սեռական օրգաններ և սեռական հարաբերություններ պատկերող լուսանկարներ, որոնցում «գռեհիկ, կոպիտ, նատուրալիստական ձևով ցույց էին տրվում սեռական ակտի և սեռական օրգանների անատոմիական և ֆիզիոլոգիական մանրամասնությունները»: 

Պոռնկագրական լուսանկարները տեսնելու հնարավորություն է ունեցել կայքում գրանցված յուրաքանչյուր ոք: 

Գարիկի էջում եղել են թվով 11 գրանցված ընկերներ, ովքեր այցելել են նրա էջ ու տվել իրենց մեկնաբանությունները լուսանկարների վերաբերյալ:

Գարիկը ֆիզիկապես առողջ երիտասարդ էր, ամուսնացած չէր, զբաղվում էր մասնավոր վարձու աշխատանքով:

Դատարանում նա ընդունել է մեղքը, իրեն լիովին մեղավոր ճանաչել և միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Նա չգիտեր, որ պոռնկագրական բնույթի լուսանկարներ տարածելը տարբեր եղանակներով, այդ թվում՝ համացանցի միջոցով, անգամ՝ սեփական էջում տեղադրելով, քրեական հանցագործություն է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում:

Շատ հնարավոր է, որ օրենքի գոյությունից անտեղյակ է ոչ միայն Գարիկ Հ.-ն, այլև ուրիշ շատ գարիկներ: 

Օրենքը չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Մյուս կողմից՝ ավելի լավ է ուրիշի սխալի վրա սովորել, քան շարունակել անգիտության վիճակում մնալ ու շատ թանկ վճարել կարծեցյալ հաճույքի համար:

Ընդհանուր իրավասության դատարանը Գարիկին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով, որով նախատեսված հանցավոր արարք է որակվում պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով նման նյութեր կամ առարկաներ պատրաստելը: 

Այս հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: 

Դատարանը վճռել է Գարիկ Հ.-ի նկատմամբ սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ՝ տուգանք: Գարիկ Հ.-ն դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի: Թանկ է վճարել վիրտուալ «հաճույքի» համար:

Դատավճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել:

1in.am
Просмотров: 727 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024