Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 10.11.2025, 19:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Բարձր հարկերի բնակիչներն ավելի շուտ են ծերանում

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Հղի կնոջ որովայնից ասեղ է դուրս եկել

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Որքանո՞վ են անվտանգ մանկական խաղալիքները

Ինչպես Ֆեոֆիլակտովան կկերակրի երեխային սիլիկոնե կրծքով

Վթար Գնիշիկի ճանապարհին. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Հոսպիտալում զինվորը մահացել է պատվաստմա՞ն հետեւանքով. 18-ամյա Հակոբը շարքում վայր է ընկել եւ հայտնվել կոմայի մեջ

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Հանգուցյալ որդու մայրն իր մանրակրկիտ մշակված պլանով ամեն ինչից զրկել է հարսին ու թոռանը

Մայքլ Ջեքսոնի կտակի ստորագրությունը կեղծված է` պնդում են երգչի քույրերն ու եղբայրները

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Բուլղարիայում «կարելի է» լողափում սեքսով զբաղվել

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 28 » Հայաստանի սահմանամերձ գյուղի վիրավոր բնակիչն ստիպված է եղել վճարել բուժման համար
12:55
Հայաստանի սահմանամերձ գյուղի վիրավոր բնակիչն ստիպված է եղել վճարել բուժման համար

Հայաստանի պաշտպանության նախարարությունում բացատրել են, թե ինչու է ադրեբեջանցի դիպուկահարի գնդակից վիրավորված Վաչե Մելքումյանն ստիպված եղել վճարել բուժման համար:

52-ամյա Վաչե Մելքումյանը հունիսի 1-ին ազդրի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Մելքումյանին հիվանդանոցում բնավ էլ պետպատվերով բուժում չեն հատկացրել: Նրանից կլորիկ գումար են պահանջել`200 հազ. դրամ:

Տեղեկությունը, թե հակառակորդի գնդակից վիրավորված խաղաղ բնակիչն ստիպված է եղել վճարել բուժման համար, հարցեր էր առաջացրել, ինչի կապակցությամբ NEWS.am-ը դիմեց Պաշտպանության նախարարությանը: ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Պետրոս Մանուկյանը հեռախոսազրույցում ասաց հետեւյալը. Վաչե Մելքումյանն իսկապես առաջին օգնության ցուցաբերման եւ բուժման համար վճարել է որոշակի գումար` 60 հազ. դրամ, բայց ոչ 200 հազար:  40 հազ. արժեցել է վնասված ոտքը ֆիքսող մետաղական կոնստրուկցիան, 20 հազ. էլ դեղորայքն է արժեցել: «Ցավոք, ռազմական հոսպիտալը  քաղաքացիական անձանց վճարովի հիմունքներով է ծառայություններ մատուցում»:

Նշենք, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները մշտապես թշնամու համար թիրախ դառնալու վտանգի տակ են: Ամեն օր հակառակորդը գնդակոծում է գյուղական տներն ու փողոցները, մանկապարտեզներն ու դպրոցները: Միայն տարեսկզբից արդրբեջանցի դիպուկահարների կողմից  սահմանամերձ գյուղի երեք բնակիչ է վիրավորվել:

Գյուղացիները հեռանալ չեն ցանկանում եւ չեն հեռանա, առավել եւս անհեթեթ է «հոսպիտալը զինվորականների համար է, իսկ եթե զինվորական չես` վճարիր» մոտեցումը:

Հրադադարի ռեժիմը շարունակվում է արդեն երկու տասնյակ տարի, եւ հակառակորդի կրակից զոհերի թվում նաեւ քաղաքացիական անձինք կան: Կարծում ենք, վաղուց ժամանակն է շտկել օրենսդրական բացը, եւ մարտական պայմաններում բնակվող սահմանամերձ շրջանների բնակիչներին հավասարեցնել զինծառայողներին` տրամադրելով բուժման, կենսաթոշակի եւ այլ արտոնություններ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 726 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2025