Հետաքրքիր Փաստեր Суббота, 03.01.2026, 04:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեքսոպաթոլոգը խորհուրդ չի տալիս սեռական հարաբերություն ունենալ ջրում

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Մարդու սեռական դաստիարակությունը պետք է սկսել ամենավաղ տարիքից. սեքսապաթոլոգ

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Թայվանում տեղի է ունեցել առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

Լեդի Գագան ՄԵՐԿԱՑԵԼ է իր նոր օծանելիքի համար

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Կիևում յուրաքանչյուր րոպեի համար Մադոննան աշխատել է 10 հազար դոլար

Հերթական ինքնասպանությունը. այս անգամ Իջեւանում

Жми КЛАСС...Малыш устраивает танцы))

Երեխան զանգահարել ու հայտնել է, որ իրեն առևանգել են

Քեթի Հոլմսը Թոմ Քրուզին փոխարինող արդեն գտել է

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Նախագահը հանդիպել է օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկներին

Մրգերով աղանդերային նախաճաշ

Կինը երբեք չի սիրահարվում առաջին հայացքից.

Поиск

Главная » 2013 » Հունիս » 4 » Հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի մասին
13:12
Հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի մասին
Հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի մասին

1. Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր 
2. Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն մարդը ոչնչություն է` զրո 
3. Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն 
4. Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն 
5. Աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը նվիրված է եղել Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտին և Փարիզի 1889 թվականի ցուցահանդեսի բացմանը 
6. Առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում հնչում են միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները 
7. Ֆրանսիայում պաշտոնական, պետական լեզուն ֆրանսերենն է, բայց առանց անգլերենի իմացության դուք ոչ մի կերպ չեք կարող աշխատանք գտնել, և ոչ մի ֆրանսիացի չի կարող հասկանալ, թե այդ ինչպե՞ս է, որ դուք չգիտեք անգլերեն: Նրանք դեռ կարող են հասկանալ, որ դուք չգիտեք ֆրանսերեն, բայց ինչպես կարող է պատահել, որ դուք չիմանաք անգլերեն ?! 
8. Ֆրանսիան հեծանիվի հայրենիքն է 
9. Ֆրանսիան բալետի հայրենիքն է 
10. Ֆրանսիան Եվրոպայի երկրորդ ամենամեծ երկիրն է, Ուկրաինայից հետո 
11. Ֆրանսիական կարմիր գինուց գլխացավ չի առաջանում 
12. Ֆրանսիացիները ատում են McDonalds-ը 
13. Ժամանակակից ֆրանսերենում «Օղի (водка)» բառը ունի 2 գրելաձև՝ wodka — լեհական և vodka — ռուսական օղիների համար 
14. Ֆրանսիական գինիների մասին կարելի է երկար խոսել: Ընդհանրապես, շատերի կարծիքով, ֆրանսիական գինիները լինում են 2 տեսակի. գինիներ, որոնք ձեզ դուր չեն գալիս և գինիներ, որոնք ձեզ դուր են գալիս: Նույնը կարելի է ասել օծանելիքի մասինпариж 
15. Ֆրասիայում շատ են ծխողները, հատկապես երիտասարդության մեջ և դա զարմանալի է, եթե հաշվի առնել, որ այնտեղ մեկ տուփ ամենաէժան ծխախոտը արժե 5-6 եվրո 
16. Ֆրանսիացիները շատ հարգալից և շփվող են 
17. Ֆրանսիայում արգելված է ոչ մարդկային դեմքով տիկնիկների վաճառքը 18. Ամենատարածված սպորտաձևերն են ֆուտբոլը, բասկետբոլը և ռեգբին 19. Բնակչության կենսամակարդակը շատ բարձր է: Օրինակ ֆրանսիական «չքավոր» ընտանիքը կարող է բնակվել շատ լավ նորոգված 3 սենյականոց բնակարանում՝ հեռուստացույցով, համակարգչով և այլ տեխնիկայով

20. Կրթության մակարդակը շատ բարձր է: Նրանց դպրոցներում 10-11-րդ դասարանների ուսումնական ծրագիրը հավասարազոր է մեր ԲՈՒՀ-երի 2-րդ կուրսի ծրագրին 
21. Եթե Ֆրանսիայում մի քանի օր օդի ջերմաստիճանը -20 աստիճանից ցածր լինի, Ֆրանսիան «կմահանա»: Այնտեղ +10С-ն էլ է համարվում ցուրտ եղանակ 
22. Երեկոյան ժամը 9-ից հետո ոչ մի խանութ չի աշխատում, նույնիսկ դեղատները չեն աշխատում: Բացառությամբ միայն արաբական խանութների 
23. Ամանորին ողևնի զարդարելու ավանդույթը եկել է Ֆրանսիայից 
24. Ֆրանսիայում արտադրվում է ավելի քան 300 տեսակի պանիր 
25. Ֆրանսիայում օրական լույս են տեսնում ամենաքիչը 2 խոհարարական գրքեր 
26. Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը 
27. Ուսումնասիրությունների համաձայն 2004 թվականի տվյալներով ֆրանսիացիների 44 տոկոսը աթեիստ են 
28. Ֆրանսիացի գրող Անդրե Ժիդի խոսքերով «Ֆրանսիացիները դրանք վատ տրամադրության մեջ գտնվող իտալացիներ են» 
29. Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով 
30. Ֆրանսիական մյուս քաղաքների բնակիչները չեն սիրում փարիզաբնակներին 
31. Ֆրանսիայում գրեթե իսպառ բացակայում է կոռուպցիան: Օրինակ ոստիկանին կաշառք առաջարկելիս նա ոչ միայն չի վերցնի, այլև առաջարկողին կպատժի օրենքով սահմանված կարգով 
32. Սովորական աղավնուն ֆրանսիացիները անվանում են «թռչող առնետ» 33. Իսկական ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ 49 միլիոն պղպջակներ գոյություն ունի 
34. Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Միշել վայրը Ատլանտյան օվկիանոսի ջրհեղեղների և սելավների պատճառով օրվա մեջ երկու անգամ վերածվում է կղզու և երկու անգամ էլ` թերակղզու 
35. Փարիզի «Նոր կամուրջը» իրականում ամենահին կամուրջն է բոլոր քաղաքային կամուրջների մեջ 
36. Ֆրանսիայում թեյավճարը արդեն իսկ ընդգրկված է լինում հաշվի մեջ և կազմում է ընդհանուր հաշվի 15 %-ը 
37. Փարիզյան այգիներում հնարավոր է տեսնել բազմաթիվ մեղվի փեթակներ, իսկ ֆրանսիացիների մեծ մասը մեղվաբուծությյան կուրսերի հաճախելուց հետո փեթակներ են պահում իրենց պատշգամբներում 
38. Աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը նվիրված է եղել Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտին և Փարիզի 1889 թվականի ցուցահանդեսի բացմանը 
39. Ֆրանսիայում աճում են մի քանի տեսակի չայրվող ծառատեսակներ 
40. Հենց Բուրգունդիայում են ավելի քան 2.5 հազար տարի առաջ սկսել օգտագործել խաղողի բերքը: 

Հ.Գ. Ռուսերենից թարգմանեց «Հետաքրքիր, իմաստալի աշխարհ» էջի ադմինը :)

https://www.facebook.com/hetaqrqir.imastali

Просмотров: 776 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026