Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 22:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Կանացիության ֆենոմենը

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

Поиск

Главная » 2013 » Апрель » 18 » Ի՞նչ անել, եթե դու դեռ պատրաստ չես, իսկ ընկերդ ուզում է սեքսով զբաղվել
09:10
Ի՞նչ անել, եթե դու դեռ պատրաստ չես, իսկ ընկերդ ուզում է սեքսով զբաղվել



















Վտանգավո՞ր է: Ի՞նչ անել, եթե դու դեռ պատրաստ չես, իսկ ընկերդ ուզում է սեքսով զբաղվել: Ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ վաղաժամ սեռական կյանքն, ու ի՞նչ խորհուրդ են տալիս մասնագետները. օգնության է հասնում «Ես Girl»-ը:

Վտանգավո՞ր է: Ի՞նչ անել, եթե դու դեռ պատրաստ չես, իսկ ընկերդ ուզում է սիրով զբաղվել: Ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ վաղաժամ սեռական կյանքն, ու ի՞նչ խորհուրդ են տալիս մասնագետները. օգնության է հասնում «Ե՞ս Yes!»-ը:

Նրանք, ովքեր ասում են, թե մինչև չափահաս դառնալը սեռական հարաբերություն ունենալը վտանգավոր է առողջության համար, սխալվում են կամ պարզապես ստում: Բայց, համենայնդեպս, նրանց զգուշավորության մեջ ճշմարտության հատիկ կա: Քննենք հերթականությամբ:

Տղաների համար ավելի հեշտ է. սեռական առաջին հարաբերությունը նրանց օրգանիզմում փոփոխություններ չի առաջացնում և վնասակար չէ, եթե պատահական սեռական հարաբերության ժամանակ օգտագործեն պահպանակ, հակառակ դեպքում` մեծ է ՁԻԱՀ-ով կամ վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Տարիքն այստեղ կապ չունի: Աղջիկների համար տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգից բացի, կա նաև անցանկալի հղիության խնդիրը, որն իր հերթին հղիության արհեստական դադարեցման` աբորտի հարց է առաջացնում` մեծացնելով մանկան և մայրերի մահացության թիվը: Սեռական առաջին հարաբերությունն աղջկա համար շատ ավելի լուրջ իրադարձություն է, քան տղայի համար: Եթե ամեն բան լավ է ընթանում, ապա «առաջին անգամվա» ֆիզիոլոգիական հետևանքը կուսաթաղանթի պատռվելն է: Հաճախ դա ուղեկցվում է ցավի զգացումով և արյունահոսությամբ: Հենց այդ ժամանակ էլ աղջիկը կարող է հղիանալ: Բացի դրանից, մինչև 16 տարեկանը աղջիկների մոտ խոնավացում չի լինում, ուստի և ներթափանցումը կարող է վնասվածքներով լինել և վերջանալ հեշտոցի պատերի պատռվածքով:

Աղջիկների մոտ վաղաժամ սեռական հարաբերությունը հաճախ հանգեցնում է տհաճությունների, եթե տղան առաջին անգամ կոպտություն է ցուցաբերում: Սեռական հարաբերության հարցում շտապել խորհուրդ չի տրվում:

Անչափահասներին խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ կանացի սեռական օրգանները և օրգանիզմն ամբողջութամբ կազմավորված, պատրաստ չեն դրան, և դա նաև լուրջ վտանգ է հնարավոր հոգեբանական հետևանքների առումով: Համաձայնվում ես նրա հետ մտերմիկ հարաբերություն ունենալ, որովհետև սիրում ես և կարծում, թե դա ընդմիշտ է: Եվ չես էլ մտածում, որ վաղը ձեր հարաբերություններում ամեն բան կարող է շեշտակի փոխվել: Դրա համար երբեք պետք չէ արագացնել իրադարձությունների ընթացքը կամ վախենալ միակ կույսը լինելուց: Առաջին հարաբերությունը չպետք է ցավոտ լինի ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես:

Աղջիկները սեռական հարաբերությունն այլ կերպ են ընդունում, քան տղաները, ինչը հաճախ հանգեցնում է վեճերի: Ո՞րն է խնդիրը:

Տղաների համար սեռական հարաբերությունը կպչուն միտք է, գրեթե կյանքի նպատակ: Ինչո՞ւ: Նրանց մոտ 13-14 տարեկանում հորմոնային «պայթյուն» է սկսվում, որը ձևավորում է մարմինն ու փոխում գիտակցությունը: Արյան մեջ տղամարդու հորմոնի խտության մակարդակը կտրուկ աճում է. ի դեպ, դա տեղի է ունենում միշտ, օրեցօր, այդ թվում` նաև երազում: Այդ շրջանում տղաներն ապրում են այդ մտքերով ոչ թե այն պատճառով, որ վատն են, այլ որովհետև այլ կերպ չեն կարող: Իմիջիայլոց, տղայի հեղինակությունն ընկերախմբում որոշվում է` կո՞ւյս է նա, թե՞ ոչ, և քանի՞ աղջիկ է եղել նրա կյանքում: Հասկանալի է, որ նման իրավիճակում աղջիկը դառնում է պարզապես նպատակին հասնելու միջոց: Իսկ նպատակը պարզ է. որքան շատ, այնքան լավ:

Աղջիկների համար նույնպես հեշտ չէ: Նրանց օրգանիզմում հորմոնները փոթորկի պես արտադրվում են 28 օր պարբերականությամբ, երբ մոտենում են ամսականները և առաջացնում տրամադրության կտրուկ անկումներ: Եվ ընդհանրապես, կնոջ օրգանիզմի համար սեքսն առաջնահերթ կարևորություն չունի: Աղջիկները սեռական հարաբերությունն ընդունում են որպես հաճույքի մի տեսակ, ինչպես, օրինակ, գեղեցիկ զգեստ գնելը, դրա համար հեշտությամբ կարող են հրաժարվել դրանից: Իսկ եթե համաձայնում են սեռական հարաբերություն ունենալ, ապա դա սիրած էակի նկատմամբ եղած մեծ վստահության դրսևորում է, ինչը երբեմն տղաները հաշվի չեն առնում և հոգեկան ծանր ապրումներ են պատճառում աղջիկներին:

Տղաները, ովքեր հավատում են, թե աղջիկներին դուր է գալիս, երբ իրենց ուժով են տիրում, սխալվում են:

Սեքսը միայն հաճույք չէ: Դա զգացմունքների արտահայտում է և պատասխանատվություն` զուգընկերոջ և քեզ համար:

Փաստեր 

  • Մոտավորապես 10%-ի դեպքում կուսաթաղանթի պատռման ժամանակ արյունահոսություն չի լինում:
  • Կա սեռական խառնվածքի երեք տեսակ. ուժեղ (երբ սեռական հասունացումը սկսվում է 10-12 տարեկանում, դա մոտավորապես կազմում է 15%), միջին (13-15 տարեկան, մոտ 70%) և թույլ` (15 տարեկանից բարձր): Սեռական խառնվածքն ու կենսաբանական պատրաստվածությունն անմիջականորեն ազդում են սեռական հարաբերությունների վրա:
  • Հնում կուսությունից զրկվելը կազմակերպվում էր տարբեր ծիսակատարություններով: Հաճախ դա տեղի էր ունենում տոնակատարությունների ժամանակ և կուսաթաղանթը պետք է պատռեին քրմուհիները կամ ցեղի առաջնորդները. դա նրանց պարտականությունն էր:

 

Հոգեբանի խորհուրդը 

«Նախ պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Տվյալ դեպքում, որքան էլ տղան համոզի աղջկան, թեկուզ և սիրելով, աղջիկը միշտ պետք է հիշի, որ պետք է մեծագույնս համոզված լինի իր արարքներում և պատասխանատվություն կրի դրանց համար: Իհարկե, այս պատասխանատվությունը երկկողմանի է և հավասար` թե՛ աղջկա, թե՛ տղայի համար»,- նշում են Կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբանները: Ընդհանրապես, թե՛ բժիշկների, թե՛ հոգեբանների կողմից խորհուրդ չի տրվում սեռական կյանք վարել մինչև չափահաս դառնալը, քանի որ այն հուզական և ֆիզիոլոգիական փոփոխություններն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ սեռական կյանքի ընթացքում, առավել հաղթահարելի են հասուն տարիքում:

online-tv.am


Просмотров: 526 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024