Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 13:19
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

Поиск

Главная » 2013 » Апрель » 12 » Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Տերյան փողոցում. 19–ամյա երիտասարդի սպանության հետքերով
09:02
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Տերյան փողոցում. 19–ամյա երիտասարդի սպանության հետքերով
Ապրիլի 9-ին Տերյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով դանակի հարվածից մահացել էր Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանը: Դեպքը տեղի էր ունեցել ՀՊՃՀ-ի հարևանությամբ:

Լուրեր.com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած սպանության վերաբերյալ։Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՊՃՀ-ի ուսանողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ծեծկռտուքը եղել է ՀՊՃՀ հենակետային վարժարանի և 3-րդ դպրոցի սաների միջև։ Պատճառների մասին նա տեղեկություններ չհայտնեց, սակայն հավաստիացրեց, որ դա «սովորական կռիվ» է եղել։ Վարժարանի սաները գնացել են 3-րդ դպրոց, որտեղ էլ եղել է, ըստ ամենայնի, առաջին ընդհարումը, որը որոշ ժամանակ անց շարունակվել է Տերյան փողոցում։

Ծեծկռտուքին միջամտել են տարբեր անձինք՝ երկու կողմերից էլ: Մահացածը՝ Տիգրան Հայրապետյանը, «որպես մեծ», վիճաբանությանը մասնակցել է իրավիճակը հարթելու նպատակով։ Խոսակցությունից հետո ծեծկռտուքը շարունակվել է 3-րդ դպրոցի սաների և Տիգրան Հայրապետյանի միջև, որի ժամանակ էլ վերջինիս դանակահարել են։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Տիգրան Հայրապետյանի վրա հարձակվողները եղել են մի քանիսը, որին հաջորդել է դանակի հարվածը։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ապրիլի 10-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997 թ. ծնված Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հայկ Ա.-ն ձերբակալված է:

lurer.com

Просмотров: 594 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024