Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 30.03.2026, 22:39
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հաճելին` օգտակարի հետ

Սևանում հեծանվանավակ է շրջվել

Ստերից խուսափելը բարելավում է առողջությունը

[Անիմացիա]
Не получается трюк

Երեւանում մի խումբ տղաներ տաքսու վարորդին տարել են անցումի տակ եւ ծեծի ենթարկել

Քիմ Քարդաշյանի եղբայրը Twitter-ում հայերենով գրառում է կատարել (ֆոտո)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Կանդելակին ու Սոբչակը համբուրվում են (video)

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Իսպանացիներին կտուգանեն սիգարետի մնացորդները գցելու համար

Victoria's Secret-ի «հրեշտակները» ներկայացրել են ներքնազգեստի նոր տեսականին (լուսանկարներ)

[Անիմացիա]
Вы можете так

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Դիանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փոխել է կրոնն ու ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԴԱՐՁԵԼ.ՎԻԴԵՈ

Поиск

Главная » 2013 » Январь » 26 » Ինչի՞ է ընդունակ կնոջ «6-րդ զգայարանը»
10:28
Ինչի՞ է ընդունակ կնոջ «6-րդ զգայարանը»
Ինչի՞ է ընդունակ կնոջ «6-րդ զգայարանը»
Ասում են՝ կինը, ի տարբերություն տղամարդու, ունի «6-րդ զգայարան»: Սա պատկերավոր խոսք չէ, ոչ էլ կնոջ գերզգայունությունը փառաբանելու միջոց: Սա ռեալություն է, իրական հատկանիշ, որի պատճառով դարեր շարունակ կանանց անհաճո գուշակություններ անելու և գերբնական կարողություններ ունենալու համար այրում էին խարույկների վրա:

1978թ. մարդաբաններն արեցին հետևյալ գիտափորձը, որի նպատակն էր հասկանալ կնոջ՝ առանց ձայնի, միայն դիմախաղի (միմիկայի) օգնությամբ տեղեկույթը ընկալելու կարողությունը:
Ծննդատանը նկարահանեցին մոտ 10 վայրկյան տևողությամբ լացող երեխաների տեսապատկերներ: Այնուհետև խնդրեցին մայրերին դիտել այդ կարճ պատկերները՝ անջատված ձայնով: Մայրերն ինֆորմացիան պետք է ստանային միայն տեսողաբար:

Եվ ի՞նչ… Մայրերը հիմնականում կարողացան համր պատկերների միջոցով որոշել երեխաների հույզերն ու լացի պատճառները: Սովա՞ծ են արդյոք, թե՞ ցավեր ունեն, կամ էլ գուցե դիսկոմֆորտի՞ մեջ են ու թրջե՞լ են իրենց տակը, հոգնա՞ծ են, թե՞ մրսում են և այլն:
Այս ամենը կանայք գրեթե անսխալ որոշում էին: Նույն պատկերները նույնպես համր վիճակում ցուցադրեցին տղամարդկանց: Հայրերի միայն 10 %-ը մի կերպ կարողացավ նշել մեկ-երկու պատճառ, որ անհանգստացնում է երեխային: Այն էլ հենց այնպես, կռահելու կարգով: Տղամարդկանցից մի քանիսն էլ հայտնագործություն անելու պես ուրախ բացականչեցին. «Երեխան մո՛րն է ուզում…»:

Նույն գիտափորձն արվեց ավագ սերնդի ներկայացուցիչների հետ՝ տարիքային գործոնը հասկանալու համար: Նույն պատկերները դիտողները տատիկներն ու պապիկներն էին: Մայրերի նմանությամբ տատիկները մեծ վարպետությամբ կռահում էին, թե ինչն ինչոց է: Այն դեպքում, երբ պապիկներից շատերը դժվարությամբ էին ճանաչում նույնիսկ սեփական թոռնիկներին:

Խոսենք մի ուշագրավ իրողության մասին ևս, որը կրկին հաստատում է կնոջ գերզգայուն որակները:
Եթե սենյակում հավաքվել է 50 զույգ, կինը կարող է մոտ 10 րոպեի ընթացքում որոշել, թե ինչպիսին է այդ զույգերից յուրաքանչյուրի փոխհարաբերությունը: Եթե կինը մտնում է սենյակ, նրա էքստրասենսորային հատկությունները թույլ են տալիս ակնթարթորեն որոշել, թե զույգերից որոնք են ապրում լիակատար համերաշխության մեջ, իսկ որոնք՝ ոչ:
Այստեղ կինն արագ կռահում է, թե ով ում հետ է ձգտում մտերմանալ, սենյակի որ հատվածում են կանգնած իր հակառակորդները կամ, հակառակը, բարեկամաբար տրամադրվածները:

Իսկ երբ նույն սենյակ է մտնում տղամարդը, ինչպես դա արձանագրել են տեսախցիկները, ապա առաջինը նա աչքերով «նկարահանում է» ողջ տարածքը և արձանագրում սենյակի մուտքն ու ելքը: Տղամարդու՝ զինվորի ու որսորդի մտածողությունը գնահատում է հնարավոր վտանգները և նահանջի ելքերը: Այնուհետև նա մարդկանց մեջ փնտրում է ծանոթ դեմքեր և հնարավոր թշնամիների կերպարներ, և վերջում տղամարդու տարածական ուղեղը գնահատում է ընդհանուր իրավիճակը և աշխարհագրությունը: Ավելին՝ նրա բանական և ռացիոնալ ուղեղը նկատում է ճաքած ապակին, այրված լամպը, պոկված պաստառը և այլն:
Իսկ կինն այդ ընթացքում հասցնում է հայացքով նկարել բոլորի դեմքերը և որոշել, թե ով ով է, ինչն ինչ է, ներկաներից ով ինչպես է իրեն զգում և ինչու:
Եվ այս ամենը կինը կարողանում է շնորհիվ իր «վեցերորդ զգայարանի»:
slaq.am
Просмотров: 661 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026