Հետաքրքիր Փաստեր Четверг, 02.04.2026, 02:09
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ջոնի Դեփը ցանկանում է հաշտվե՞լ Վանեսա Պարադիի հետ

Жми КЛАСС...Малыш устраивает танцы))

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Youtube-ի ՀԻԹԸ. Մերկ տղամարդը բախվում է ապակե դռանը(ՎԻԴԵՈ)

Ինչպես վերադարձնել սիրելիին

Բժիշկներին չի հաջողվել փրկել 5-րդ երեխային սպասող 43-ամյա կնոջ կյանքը

Любовь: i love you

Կանայք են շատ ծախսում, թե՞ տղամարդիկ

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Քաղաքում թույլատրել են զբոսնել լողազգեստով

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Երբ են կանայք դավաճանում

Կինը որդուն շան պես կապած է պահել

Հաշմանդամ մարզիկը սիրավեպ ունի ռուս մոդելի հետ (ֆոտո)

Գավառում երիտասարդը ցած է նետվել 5-րդ հարկից

Поиск

Главная » 2013 » Հունիս » 22 » Ինչպե՞ս են համբուրվում հորոսկոպի բոլոր նշանները
15:32
Ինչպե՞ս են համբուրվում հորոսկոպի բոլոր նշանները
beyonce<3 | via Facebook

Ամեն մարդ իրեն հատուկ համբույրն ունի, բայց կա կարծիք, որ համբույրը կախված է նրանից, թե ինչ աստղի տակ է ծնվել այդ մարդը: Անգամ եթե չեք հավատում նման բաների, կարծում եմ` հետաքրքրությամբ կկարդաք:

Խոյ

Հորոսկոպի այս նշանը չի փայլում իր քնքշությամբ, բայց փոխարենը տարբերվում է իր կրքոտությամբ: Համբուրվելիս խոյերն այնքան են տարվում, որ կարող են պատահաբար ցավեցնել: Հիմնականում համբուրվում են, երբ լավ տրամադրություն են ունենում, իսկ դա հազվադեպ է պատահում: 

Ցուլ

Ասում են, որ ցուլերը ջերմ և փափուկ շրթունքներ ունեն: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները: Նրանք չեն ցավեցնում, ընդհակառակը` շատ նուրբ ու քնքուշ են: Ցուլերը համբուրվում են բացառապես լավ ծանոթ մարդկանց հետ: 

Երկվորյակ

Երկվորյակներին կարելի է համբույրների տեսակետից ռեկորդակիր անվանել, թեև նրանց համբույրները մակերեսային են: Նրանց համբույրները բազմազան են, սակայն չեն առանձնանում կրքով: Նրանց մինուսն այն է, որ միշտ բազմազանություն են փնտրում և ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ: 

Խեցգետին

Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրը նուրբ է, սիրով ու հոգատարությամբ լի: Այն կարելի է համեմատել մոր համբույրի հետ: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ: Նրանք սիրում են առավոտյան և գիշերային համբույրներ: Խեցգետինների համբույրը կիրք չի պարունակում:

Առյուծ

Առյուծները ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ` համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում: Առյուծները համարվում են էրոտիկ համբույրի վարպետներ: Նրանց համբույրները կրքոտ են, իսկ մեծագույն հաճույք ստանում են հրապարակային համբույրներից: 

Կույս

Կույսերը շատ ամաչկոտ են, համբուրվում են բացառապես իրենց սիրած էակի հետ: Չեն սիրում հրապարակային համբուրվել: Շատ զզվող են և չեն համբուրվի այն մարդու հետ, ով տհաճ է իրենց: 

Կշեռք

Կշեռքները համբույրի վարպետ են: Պատրաստ են համբուրվել ում հետ ասես և որտեղ ասես: Ամենաշատ համբուրվող նշաններից են` զիջելով միայն երկվորյակներին: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել: 

Կարիճ

Կարիճներն իրենց համբույրի միջոցով արտահայտում են իրենց բոլոր զգացմունքները: Համբուրելիս նրանք ցույց են տալիս ինչպես իրենց սերը, այնպես էլ ատելությունը: Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում:

Աղեղնավոր

Համբույրի միջոցով աղեղնավորը ցույց է տալիս իր վերաբերմունքը. դա կարող է լինել շնորհակալություն, հիացմունք, զգացվածություն: Շատ լավ տրամադրության դեպքում նա կարող է առաջին պատահածին համբուրել: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, թեև համբուրվելու տեխնիկան այդքան էլ կատարյալ չէ:

Այծեղջյուր

Համբուրվում են ամենքից քիչ: Նրանք իրենց զգացմունքները համբույրի միջոցով չէ, որ արտահայտում են: Նրանց համբույրները սառն են և անզգացմունք. դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Երբեք չեն համբուրվում հրապարակայնորեն, իսկ մոտ մարդկանց հանդեպ սառն են:

Ջրհոս

Ջրհոսների համբույրները բազմազան են և առանձնակի բնույթ չեն կրում: Իր համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով համբուրում են: Նրանք չեն թողնում, որպեսզի կիրքն իշխի իրենց, թեև շատ զգայուն են և կրքոտ:

Ձկներ

Ինչպես խեցգետինները, սիրում են, երբ իրենց համբուրում են: Համբույրից ինչ-որ անսովոր, անկրկնելի բան են սպասում: Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Համբուրվելու տեխնիկան բավականին զիջում է. նրանք նախընտրում են զգացմունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 583 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026