Հետաքրքիր Փաստեր Суббота, 25.07.2026, 01:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Օգտակար շամպուններ` տնային պայմաններում. մազերի խնամք

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Էշթոն Կատչերն ու Միլա Կունիսը այլեւս չեն կարող թաքցնել. ֆիքսել են նրանց համբույրը

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

[Անիմացիա]
Жми класс!!!

Կնոջ սեքսուալության սահմանները

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Սոբչակն անփոխարինելի է

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Մոնիկա Բելուչի. տարիքի հետ ավելի եմ գեղեցկանում

“Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս”. Անի Քրիստի

Ինչպես են ծերանում Հոլիվուդյան աստղերը (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Delta ավիաընկերության չվերթների ժամանակ բուտերբրոդներում ասեղ են գտել

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Поиск

Главная » 2013 » Март » 26 » Ինչպե՞ս սովորել ներել
16:40
Ինչպե՞ս սովորել ներել
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց տալիս են այս հարցը` ինչպե՞ս սովորել ներել: Ցանակացած ժամանակ մեզ կարող են գարշելի բառերով վիրավորել: Անխոս, նման իրավիճակները տհաճ են:
Նման կոնֆլիկտային իրավիճակներում ամենվատն առաջին հերթին այն է, որ դրանք տեղի են ունենում հաճախակի և ընդունակ են մարդուն դուրս հանել իր հունից: Հիշեք ձեր կյանքում տեղի ունեցած ցանկացած մի վեճ:


 Ինչքա՞ն երկար եք դուք դրա մասին մտածում: Ինչո՞ւ մենք չենք կարողանում պարզապես մոռանալ դրա մասին: Ամբողջ խնդիրը նրանումն է, որ մարդիկ չեն կարողանում ներել:
Ներումը`դա բարդ բան է: Ասել ես քեզ ներում եմ ավելի հեշտ է, քան իրականում ներելը: Որոշ մարդիկ կարող են նեղանալ և ամբողջ կյանքում չներել: Դա խանգարում է նրանց վայելել կյանքը, քանզի ներումը բեռնաթափում է հոգին:
Վրդովմունքի պատճառը կարող է տարբեր լինել` սիրելի մարդու անհավատարմությունը, ընկերերների դավաճանությունը և այլն: Ինչքան էլ որ ձեզ հասցրած ցավը մեծ լինի, դուք պետք է կարողանաք ներել վիրավորողին: Հիշեք, որ կյանքը մեկն է և պետք չէ այն վատնել բացասական էմոցիաների վրա:

Եվ այսպիսով` ներել սովորելու համար անհրաժեշտ է`
1. Ցավ չպատճառել ուրիշ անձանց: Իմաստունները ճիշտ են եղել, երբ ասել են <<Երբ ցանկանում ես փոխել քո շրջապատը, սկսիր քեզնից>>:
2. Հասկանալ կոնֆլիկտի բնույթը: Եթե նման իրավիճակում տուժողը դուք եք, ապա մի սկսեք լաց լինել, կամ սկանդալ բարձրացնել: Փորձեք սթափ վիճակով գնահատել իրավիճակը: Հաճախ կոնֆլիկտն առաջանում է հասարակ բաներից: Պետք չէ այն վերածել կռվի:
3. Ազատվեք բացասական Էմոցիաներից: Դրա համար պետք չէ բղավել առաջին պատահած մարդու վրա: Սթրեսից ազատվելու լավագույն միջոցը դա սպորտն է: Հատուկ նրանց համար, ովքեր չեն սիրում սպորտը, կարող են օգտվել ուրիշ հանգստացնող միջոցներից` հաճախել կինո, գեղեցկության սրահ…:
4. Փորձեք հասկանալ ձեզ վիրավորանք հասցնողին: Փորձեք պատկերացնել ձեզ նրա տեղում: Մտածեք, գուցե դուք իրո՞ք ճիշտ չէիք: Սակայն եթե դուք կարծում եք, որ ձեզ անտեղի են վիրավորել, ամեն դեպքում փորձեք ներել:
5. Արեք հաշտեցման քայլ, անգամ այն դեպքերում, երբ դուք բոլորովին մեղավոր չեք: Պետք չէ սպասել այնքան, մինչև ձեզնից ներողություն կխնդրեն: Անելով հաշտեցման քայլ` դուք ազատվում եք չար էներգիայից և սկսում եք ներել:
6. Ներումը չպետք է հրապարակացնել: Դրանից նշանակալի իրադարձություն չպետք է սարքել: Հիշեք, ներել պետք է միայն հանուն ձեզ:
7. Բարությունը կփրկի աշխարհը: Կոնֆլիկտային իրավիճակից դժվար է լավ բան հիշել, բայց պետք է փորձել: Օրինակ`եթե ձեզ նեղացրել է ձեր սիրելի անձնավորությունը իր անհավատարմությամբ, հիշեք այն հրաշալի պահերը, որոնք անցկացրել եք նրա հետ միասին: Դա չի նշանակում, որ պետք է մոռանաք նրա դավաճանությունը, սակայն այդպես ավելի հեշտ կլինի նրան ներելը: Իսկ եթե վիրավորողին դուք տեսնում եք առաջին անգամ, փորձեք նայել ձեր շուրջը և տեսնել ինչ-որ մի ուրախ բան, օրինակ` ժպտացող երեխայի:

Վերջում ավելացնեմ, որ պետք չէ համաձայնվել այն արտահայտության հետ, թե ներումը պետք է վաստակել: Շատ հնարավոր է, որ ձեզ վիրավորողին այն վաստակել բոլորովին էլ պետք չէ: Ներեք հանուն ձեզ, մոռացեք վիրավորանքը և եղեք երջանիկ:


edmanblog.com
Просмотров: 527 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026