Հետաքրքիր Փաստեր Суббота, 03.01.2026, 03:57
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մոնիկա Բելուչի. տարիքի հետ ավելի եմ գեղեցկանում

Ի՞նչը հանգիստ չի տալիս երգիչ Միշոյին

Նիհարների հետ շփումն օգնում է նիհարել

Մայքլ Ջեքսոնի կտակի ստորագրությունը կեղծված է` պնդում են երգչի քույրերն ու եղբայրները

Բժիշկները շոգին հորդորում են խուսափել սեքսից

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո/

Ռեստորան` զուգարանում(ՖՈՏՈՇԱՐՔ)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Եթե ինձ վաստակավորի կոչում տան, ծիծաղս կգա, «Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է դերասանուհի, երգչուհի Հասմիկ Ղարիբյանը

Երբ են կանայք դավաճանում

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Դպրոցականը մահացել է` հանուն սոցցանցի նկարի

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Поиск

Главная » 2013 » Март » 29 » Ինչպե՞ս թողնել դրական տպավորություն զրուցակցի վրա
07:59
Ինչպե՞ս թողնել դրական տպավորություն զրուցակցի վրա

Ինչպե՞ս թողնել դրական տպավորություն զրուցակցի վրա

Պլանավորված ծանոթությունից առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ հոգեբանական նրբությունների վրա, որոնք էական դեր են խաղում առաջին տպավորության ձևավորման հարցում:
Մարդու մասին առաջին տպավորության ձևավորման վրա կարող է մեծ ազդեցություն թողնել ձեռքսեղմումը:
Ամուր ձեռքսեղմումը, որի ժամանակ նայում են ուղիղ դիմացինի աչքերին, ընկալվում է որպես «տղամարդկային արարք» և դուր է գալիս մարդկանց ճնշող մեծամասնությանը:
Եթե ցանկանում եք Ձեր զրուցակի վրա թողնել դրական տպավորություն, ապա հետևեք հետևյալ խորհուրդներին.

1. Սովորեք մինչ զրուցակցին մոտենալը տեսողական կոնտակտ ստեղծել նրա հետ երեք մետր հեռավորության վրա: Տեսողական կոնտակտ պահպանեք նաև խոսակցության ընթացքում: Սակայն նշենք, որ երկար կամ տվյալ իրավիճակում աչքերին ուղղված անտեղի հայացքը կարող է ընկալվել որպես ագրեսիվության նշան:

2. Սկսեք շփումը ընկերական տոնով:

3. Ժպտացեք:

4. Ձեզ բնական պահեք: Ձեր մասին առաջին դրական տպավորությունը փչացնելու լավագույն տարբերակը լարված ու կաշկանդված լինելն է: Սակայն անհարկի է նաև չափից ավելի ընկերական պահվածքը: Հաևկավոր է նաև խուսափել շատ լուրջ, զբաղված մարդու տպավորություն թողնելուց: Հնարավորության դեպքում անվանեք զրուցակցի անունը զրույցի հենց սկզբում: Զրուցելիս նրան անունով դիմեք, պահպանեք դիստանցիա` միաժամանակ ստեղծելով ընկերական մթնոլորտ: Մարդուն ամենից շատ վիրավորում է այն, երբ նա իմանում է, որ մոռացել են իր անունը:

5. Մի դիմեք «դու»- ով, հատկապես եթե զրուցակիցը Ձեզնից երիտասարդ է կամ ավելի ցածր է իր կարգավիճակով: Ընդ որում, անմիջականություն պահպանեք:

6.Հարաբերություններն ավելի լավ է կառուցել այն հետաքրքրությունների ու կապվածությունների վրա, որոնք ընդհանուր են, այսինքն` միավորող, ուստի երկարաձգեք այդ պահերը:

7. Խոսեք միայն այն ամենի շուրջ, ինչ հետաքրքրում է Ձեր զրուցակցին:

8. Անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք Ձեր զրուցակցի նկատմամբ:

9. Այնպես արեք, որպեսզի խոսակցության մեծ մասը Ձեր զրուցակիցն իր վրա վերցնի:

10. Սովորեք համբերատար և հետաքրքրությամբ լսել Ձեր զրուցակցին: Հարցեր տվեք, խնդրեք ինչ-որ բան կոնկրետացնել, ցույց տվեք, որ ապրումակցում եք նրան, հստակեցրեք նրա զգացմունքները («…ասես դուք զգում եք…»): Փորձեք հասկանալ ու զգալ կոնկրետ իրավիճակն ու աշխարհը նրա տեսանկյունից: Հասկանալով դիմացինի տեսանկյունը` Դուք ամենևին էլ պարտավոր չեք այն ընդունել:

11. Հարգանք ցուցաբերեք ուրիշների կարծիքի նկատմամբ, երբեք մի ասեք, որ նրանք սխալ են:

12. Խուսափեք ամեն տեսակի վեճերից, քանի որ հաղթելով` Դուք կորցնում եք ամենակարևորը` խոսակցի դրական դիրքորոշումը: Վեճը հաղթահարելու լավագույն տարբերակը դրանից խուսափելն է:

13. Եթե Դուք սխալ եք, ապա անհապաղ ընդունեք դա:

14. Անուղղակի կերպով մատնանշեք նաև դիմացինի սխալները:

15. Կարողացեք հասնել նրան, որպեսզի դիմացինն անի այն ամենն, ինչ Դուք եք նրան առաջարկում:

16. Արտահայտեք անկեղծ հավանություն. մարդիկ սիրում են, երբ իրենց գովում են: Խոսեք նրանց առավելությունների մասին: Հաճոյախոսություն լսելով` մարդիկ անգիտակցաբար ձգտում են արդարացնել սպասելիքները, որը պատասխան համակրանք է առաջացնում` հանելով հոգեբանական պաշտպանությունը և փակվածությունը: Բացի այդ, հաճոյախոսությունը տրամադրում է դիմացինին համաձայնության ու համագործակցության` ստեղծելով զիջումների գնալու անգիտակցական ցանկություն:
Պետք է, սակայն, հիշել, որ ամենից վտանգավորը անկեղծության սահմաններն անցնելն ու շողոքորթություն անելն է: Սա առաջանում է այն ժամանակ, երբ մարդ, փորձելով դրական տպավորություն թողնել զրուցակցի վրա, իր խոսքերում սկսում է ակնհայտորեն շեշտել իր հետապնդած նպատակները: Այդ դեպքում կեղծավորությունը միանգամից ակնհայտ է դառնում և, բնականաբար, դրական տպավորություն թողնելու մասին այլևս խոսք անգամ չի կարող լինել:

harmonia.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 597 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026