Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 08.06.2026, 04:06
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Victoria's Secret-ի «հրեշտակները» ներկայացրել են ներքնազգեստի նոր տեսականին (լուսանկարներ)

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Արսենը Ջուլֆալակյանը` օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Տղամարդկանց հետ զրույցի նրբությունները. խորհուրդներ հոգեբաններից

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Մրգերով աղանդերային նախաճաշ

Ռիհաննան ու Քրիս Բրաունը կրկին հանդիպում են

Ֆրանսահայ համայնքը մեծ է, և բոլորն էլ հրաշալի մարդիկ են. Պիեռ Սարկոզի (ֆոտո)

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ձկնորսները Բեն Լադենի պատկերով ծովախեցգետին են որսացել

Ճապոնիայում չդադարող անձրեւները 26 մարդու կյանք են խլել

Ամերիկուհին դատական հայց է ներկայացրել Ջասթին Բիբերի դեմ

Поиск

Главная » 2012 » Декабрь » 25 » Նոր մանրամասներ` գիշերօթիկից փախած երեխայի մասին (ֆոտո)
18:38
Նոր մանրամասներ` գիշերօթիկից փախած երեխայի մասին (ֆոտո)
Նոր մանրամասներ` գիշերօթիկից փախած երեխայի մասին

9-ամյա Տիգրան Պապիկյանն արդեն երկու օր է, ինչ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է: 
Տիգրանը մեկ շաբաթ առաջ փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման խումբը նրան գտավ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում: ''Ընկեր Լիլիթը կառատեի փետով խփել ա գլխիս, ու ինքը ինձ միշտ ծեծում ա…դրա համար էլ փախել եմ''. պատմել էր տղան:
Երեխան անմիջապես տեղափոխվեց ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Ավելի ուշ՝ երեկոյան, մորեղբայրը վերցրել էր երեխային՝ խոստանալով, որ տանից կվերցնեն փաստաթղթեր և հագուստ ու մյուս օրն առավոտյան կվերադառնան: Երկու օր շարունակ մորեղբայրը և երեխայի խնամակալ հանդիսացող պապը տարբեր պատճառաբանություններով խուսափում էին երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տալ: 
Դեկտեմբերի 21-ին Պաշտպանի աշխատակազմն ահազանգ ստացավ, որ փոքրիկը նորից փողոցում է: Ոստիկանության միջամտությամբ 9-ամյա փոքրիկին գիշերը 1-ի սահմաններում գտան Այգեստան թաղամասում: Երեխան տեղափոխվեց Ոստիկանության բաժին, այնտեղից էլ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Այժմ երեխայի հետ աշխատում են համապատասխան մասնագետներ: Նա թեև ունի հարազատներ, բայց վերջինները խուսափում են երեխայի պատշաճ խնամքն իրականացնելուց: 
Հատկանշական է նաև այն փաստը, որ անգործության է մատնված Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը կոչված է իրականացնելու երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն` երեխայի իրավունքների և շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ երեխայի դաստիարակությունից, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում: 
Պաշտպանի աշխատակազմը մտահոգված լինելով այս խնդրով՝ գրություններ է ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ոստիկանություն և Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին:
Просмотров: 639 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026