Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 07.06.2026, 03:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Մանիկյուր եղունգի երկու կողմից. տարածվող թրենդ

Տոռնադոներ՝ Լեհաստանում (ֆոտո)

Ինչպես են կանայք գայթակղում ձայնով

Վայքի ծննդատան նորածնի մահվան փաստով հարուցված քրգործը կարճվել է. «Բուրդ չփխող» բժշկուհին անմեղ է

Ուզբեկը մեկ օրում բռնաբարության երեք անհաջող փորձ է կատարել

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

15 տարեկան աղջնակը հղիացել է խորթ հորից. Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարված

Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում կանայք առաջին հանդիպմանը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Եգիպտոսում Քլինթոնի վրա լոլիկներ են նետել

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 7 » «Օդնոկլասնիկի»-ում անչափահաս աղջկան ամուսնություն է խոստացել և կես միլիոն դրամ հափշտակել
14:51
«Օդնոկլասնիկի»-ում անչափահաս աղջկան ամուսնություն է խոստացել և կես միլիոն դրամ հափշտակել
«Օդնոկլասնիկի»-ում անչափահաս աղջկան ամուսնություն է խոստացել և կես միլիոն դրամ հափշտակել

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Գրիշա Մարգարյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի` 28-ամյա Գրիշան 2012թ. հունիսի 10-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով, ծածկագրելով իր իսկական անունը և հայտնելով կեղծ կենսագրական տվյալներ, ծանոթություն է հաստատել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Զ.-ի հետ, գրում է «Ժամանակը»:

Մարմարաշեն գյուղի բնակիչ Գրիշան, ներկայանալով որպես Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչ Էդգար, շուրջ մեկ ամիս համացանցով, բջջային հեռախոսակապով շփվել է աղջկա հետ, խաբել նրան, իր մասին հայտնել խեղաթյուրված տվյալներ, ամուսնության առաջարկ է արել:

Հուլիսի 11-ին Գրիշան դեռահաս աղջկան ներկայացրել է, թե իբր ոստիկանության հետ խնդիրներ ունի, որոնք հարթելու համար պահանջվում է 400 000 դրամ: Սիրահարված աղջիկը համաձայնել է օգնել «Էդգարին» և վերջինիս տվել նրա պահանջած գումարը:

Երկու օր անց Գրիշան բողոքել է, որ գումարը չի բավականացրել և պահանջել է ևս 160 հազար դրամ, որն աղջիկը դարձյալ տվել է:

Ստացած գումարը Գրիշան բաժանել է տարբեր մարդկանց:

Բացի այդ, Գրիշան նույն թվականի օգոստոս ամսին աղջկանից պահանջել է 10գ չափով ոսկի` իբր գրավադնելու համար, որպեսզի կարողանա վերադարձնել նրանից վերցրած գումարը:

Նախաքննության մարմինը Գ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրել խաբեության եղանակով խոշոր չափի դրամ և ոսկյա զարդեր հափշտակելու դիտավորության համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 625 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026