Հետաքրքիր Փաստեր Четверг, 27.11.2025, 23:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Lady GaGa-ն իր հրեշիկներին երջանկացրել է նոր բոյֆրենդի հետ մերկ լուսանկարով

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

[Անիմացիա]
Любить не запретишь)

Հռիփսիմե Հակոբյանը հարսանիքի է պատրաստվում

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Աբովյանի բնակչուհին իր հանրակացարանի սենյակը պոռնկության նպատակով տրամադրել է մի խումբ աղջիկների

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Ազնավուրի հրապարակի Սարդը «հարձակվել» է մարդկանց վրա, կամ youtube-յան հաջողված կատակ

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Հայտնի ո՞ր մոդելները չեն ծերանում

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հարսին ու փեսային ուղեկցող երեխան քնել է պսակադրության ընթացքում (տեսանյութ)

[Անիմացիա]
если парень изменил

Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն կզբաղեցնի Քսենիա Սոբչակի տեղը

Լիտվացի մարզուհուն նյարդայնացրել է ռուսերենը

Կնոջ ու նրա երեխայի մահվան համար մեղադրվող բժշկին ազատ արձակելու խնդրանքով դիմում են նախագահին

Ուզբեկը մեկ օրում բռնաբարության երեք անհաջող փորձ է կատարել

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 18 » Որտե՞ղ էր անհետացել Արմենը
17:02
Որտե՞ղ էր անհետացել Արմենը

Գետափ գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Մուրադյանի անհետացման պատմությունը (նա դուրս էր եկել տնից 11.05.2013-ի առավոտյան և չէր վերադարձել) մի քանի օր հանրային ուշադրության կենտրոնում էր: Մայիսի 14-ին ոստիկանները նրան գտել էին Դիլիջանում, շատերին հետաքրքրում է՝ ուր էր տղան գնացել:

Թե ինչ էր եղել իրականում, որտե՞ղ էր եղել տղան, մայրը՝ Անահիտը, դեռ չի կարող ասել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ Արմենն առողջ է, նրա հետ որևէ վատ բան տեղի չի ունեցել, պարզապես տղան հիմա հոգեպես շատ ընկճված է.

«Ոչ մի վտանգավոր բան չի եղել, երբ գրում են՝ իբր երակներն է կտրել, նման որևէ բան չկա, նա պարզապես դեռ շոկի մեջ է: Երակներ կտրելու տեղեկատվությունը սուտ է»,- ասաց տիկին Անահիտը:

Խոսակցություններն այն մասին, որ մեքենան վաճառել է և ամբողջ գումարը վատնել, դարձյալ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ, մոր խոսքերով, մեքենան իր տեղում է, այն վաճառված չէ, ավելին՝ տան բակում կանգնած է, և առհասարակ այդ օրերին տղան մեծ գումար չի ծախսել: 

Տիկին Անահիտը նշեց, որ իրեն դեռ թույլ չեն տալիս Արմենի հետ խոսել, երբ վերջինս պատրաստ լինի ինչ-որ բան պատմելու, մանրամասնելու, այն ժամանակ ինքը կլսի որդուն: «Ես որևէ հոգեբանական ճնշում չեմ ուզում գործադրել, որովհետև ինքն առանց այն էլ հիմա շատ ընկճված վիճակում է, որ նման բան է իր հետ կատարվել, և ավելի լարվածություն չեմ ուզում ստեղծել»,- ասաց նա:

Շշուկներն այն մասին, թե ծնողները վատ են ընդունել և տղան կտրել է իր երակները, դարձյալ չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, երեկ Գետափում ծնողները մատաղ են արել, Արմենի գտնվելու օրը հարևաններն իրար տեսնելիս աչքալուսանք են տվել բարևի փոխարեն: Չկա որևէ մեկը, որ չսիրի Արմենին:

Մայրը նշեց, որ տղան Ռուսական պետական տուրիզմի և սերվիսի համալսարանում է սովորում, որ այս օրերին նրան այցելել են կուրսեցիները, ինչը շատ է ուրախացրել որդուն:

Նա նաև հավելեց, որ ոստիկաններից գոհ է, բայց ոստիկաններն իրենց աշխատանքները դեռ չեն դադարեցրել. «Ամբողջ գիշեր, ամբողջ ոստիկանական տեղամասերը ոտքի էին հանել: Ոստիկանները շարունակում են հետաքննությունը: Դեռ վերջնական տարբերակը պարզ չէ»։ 

Մայրը քիչ հավանական է համարում այն տարբերակը, որ տղան գնացել է աղջիկների հետ «լիցքաթափվելու»: «Ծանր բաներ չէր արել, որ գնար լիցքաթափվեր»,- ասաց մայրը:

Նա նաև նշեց, որ տղայի մոտ տանից դուրս գալու օրն առավելագույնը 10.000 դրամ է եղել:

Մայրը բացառեց նաև այն տարբերակը, որ գուցե Արմենը նեղացած է գնացել տանից՝ ասելով, որ որդին գիտի, թե ինչքան են սիրում ու կարևորում իրեն տանը, գումար տնեցիներից ուզելու և չստանալու խնդիր ևս չի եղել:

Հարցին՝ ընկերուհի ունի՞ արդյոք, մայրը պատասխանեց, որ մինչև փետրվար ուներ, այս պահին չունի ընկերուհի:

«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով՝ Արմենը մայիսի 11-ի առավոտյան վաճառել է ոսկե շղթան և Դիլիջան մեկնել: Ավելին, ոստիկաններն Արմենին մենակ են գտել Դիլիջանի հյուրանոցներից մեկում։ Նա ընկերների հետ գնացած չի եղել, այլ աղջկա:

1in.am
Просмотров: 543 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2025