Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 29.03.2026, 11:51
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպես վերադարձնել սիրելիին

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ` ծիծաղելի դիրքերում(ՖՈՏՈՇԱՐՔ)

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Լեդի Գագան իր սեփական սոցցանցն է բացել

Միայն սեքսը կանանց բավարար չէ

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Էրիկի ''Անիրական''-ը` Լիլիթ Հովհաննիսյանի երգի մոտիվներով (վիդեո)

Ռոնալդուն ինքնաթիռ է ուղարկել իր սիրելիի հետևից

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

[Անիմացիա]
Смотрите сейчас прикол покажу

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

«Քաղցր» մազահեռացում. արաբ գեղեցկուհիների թավշյա մաշկի գաղտնիքը

Խորհուրդներ ամուսնացած կանանց

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 3 » Ռամզան Կադիրովը պատմել է՝ ինչպես է երգչուհուն փրկել «հայկական խայտառակությունից» (տեսանյութ)
12:26
Ռամզան Կադիրովը պատմել է՝ ինչպես է երգչուհուն փրկել «հայկական խայտառակությունից» (տեսանյութ)

Անցյալ տարվանից սկսած համացանցում տեսահոլովակ է տարածվել, որը կոչվում է «Կադիրովը հայերի մասին»: 

Հոլովակում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր հանրապետության կառավարության նիստի ժամանակ վրդովված պատմում է, թե ինչպես փրկել ազգությամբ չեչեն երգչուհի Հեդա Համզատովային հայի հետ ամուսնությունից:

Տեսանյութում Կադիրովը խոսում է չեչեներեն: Epress.am-ի համար տեքստը թարգմանել է Youtube-ի օգտատեր wolf88-ը:

Չեչնիայի առաջնորդի խոսքով՝ Համզատովային խոստացել են ապահովել նրա մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին և Երևան են տարել, որտեղ նա պետք է ամուսնանար: Կադիրովը նշում է, որ «տաղանդավոր երգչուհու վրա մեծ փողեր է ծախսել»:

«Ես նրա համար մենահամերգներ եմ կազմակերպել: Երբ ասում են մենահամերգ, շատերին թվում է, որ դա հեշտ է: Որպեսզի մեկ մենահամերգ կազմակերպել, 10 միլիոն է հարկավոր: Եվ ի՞նչ տեղի ունեցավ Հեդա Համզատովայի հետ: Մարդիկ նրա մասին բամբասում են… Կասեմ, ու բոլորին հանրապետությունում դա ցույց տվեք: Հեդա Համզատովան, երբ նրան մի հայ խոստացավ «Եվրատեսիլ» տանել, գնաց Հայաստան, որպեսզի նրա հետ ամուսնանա: Մենք նրա հետևից գնացինք՝ համարելով, որ եթե չեչեն աղջիկը, վաստակավոր արտիստը ամուսնանա հայի հետ, մեզ համար դա խայտառակություն է: 10 անգամ նրա հետևից ուղարկել են: Ինքնաթիռ ենք ուղարկել՝ Ադամին են հանձնարարել: Հորը, մորը վերցրեցինք, գնացինք, ես նրան տուն բերեցի՝ պայմանավորվելով նրանց նախագահի հետ…», – ասում է Կադիրովը:

Նշենք, որ Հեդա Համզատովայի մասին հայ հանդիսատեսն իմացել է Մոսկվայում կայացած համերգից հետո, երբ նա հայերեն լեզվով երգել է «Հայ քաջեր» երգը: Դահլիճը, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, կատարումը մեծ ոգևորությամբ են ընդունել:

Wolf88 պատմել է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Կադիրովը միջամտում է իր հայտնի հայրենակիցների անձնական կյանքին: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հրապարակավ կշտամբել է երգչուհի Մաքա Մեժիևային այն բանի համար, որ վերջինս ամուսնացել է ադրբեջանցու հետ:

Ավելի ուշ երգչուհին ասել էր, որ չեչեններն իրեն ամուսնանալ չէին առաջարկում. «Ես ամուսնացել եմ, որովհետև նա ինձ առաջարկել է իր հետ ամուսնանալ, իսկ չեչենն ինձ առաջարկել է իր հետ կայֆավատ լինել»:

1in.am

Категория: Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) | Просмотров: 651 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026