Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.04.2026, 10:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռեստորան` զուգարանում(ՖՈՏՈՇԱՐՔ)

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Սուշին մատուցում են մերկ մարմնի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը պակասել է

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Մանկահասակ կինը հղիացել է խորթ հորից

Հարբած կինը 5 հոգու մահացու վրաերթի է ենթարկել (ֆոտո)

Անգելա Մերկելը 2-րդ անգամ “փորձել” է Հիտլերի բեղերը

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ պարում է Աֆիկայում(ՎԻԴԵՈ)

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Վիրտուալ ծանոթություններ

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

[Անիմացիա]
если парень изменил

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 24 » Սեքսոպաթոլոգ. «Կինը կարող է օրգազմ չապրել, բայց երկար տարիներ սեռական կյանք ունենալ»
08:37
Սեքսոպաթոլոգ. «Կինը կարող է օրգազմ չապրել, բայց երկար տարիներ սեռական կյանք ունենալ»

Կանանց եւ տղամարդկանց կողմից սեռական կյանքի նշանակության եւ ընկալման տարբերությունները հանրությանը հայտնի են շատ վաղուց: Սակայն ոչ բոլորը գիտեն, թե որքան խորն ու բազկողմանի են դրանք: Կանանց եւ տղամարդկանց կողմից սեքսի ընկալման եւ սեռական զգացողությունների տարբերությունների, ինչպես նաեւ սեռական խանգարումների եւ դրանց հետեւանքների մասին NEWS.am STYLE-ին պատմել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ղեկավար Սեւադա Հակոբյանը:

«Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնել երկու կարեւորագույն գործառույթ` ռեկրեատիվ (սեռական հաճույք ստանալու) եւ պրոկրեատիվ (սերունդը շարունակելու): Բնության մեջ կինն ու տղամարդը փոխլրացնում են միմյանց. առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը: Սակայն կնոջ եւ տղամարդու սեքսուալությունը խիստ տարբեր են:

Սեքսուալության տարբերությունները կնոջ եւ տղամարդու մոտ լինում են մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիոլոգիական, իսկ դրանց ամբողջությունը կարելի է անվանել հոգեսեքսուալ դիմորֆիզմ: Այն ներառում է մի շարք տարրեր: Կնոջ համար պրոկրեատիվ` սերնդի շարունակման գործառույթը գերիշխում է բավականություն ստանալու գործառույթի նկատմամբ:

Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերում են նաեւ էրոգեն գոտիներին: Եթե տղամարդու մոտ դրանք կենտրոնացված են սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարեւորագույն էրոգեն գոտիները էքստրա-գենետալ օրգաններն են:

Տարբերություններ են արձանագրվում նաեւ հոգեսեքսուալ զարգացման ընթացքում. կանանց բնորոշ է էրոգեն լիբիդոյի գերիշխումը եւ այդ ուղղությամբ ուշադրություն դարձնելու գործընթացը: Սեռական լիբիդոն շատ կանանց մոտ կարող է չձեւավորվել, տեղափոխվել ավելի ուշ տարիք, հնարավոր է անգամ որոշ կանաց մոտ ընդհանրապես չարթնանա:

Հաճախ կնոջ մոտ սեռական խանգարումները գրեթե չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին՝ ի տարբերություն տղամարդու, ում մոտ ցանկացած սեռական խանգարում ավերիչ ազդեցություն է ունենում ինտիմ կյանքի վրա:

Օրինակ՝ կինը կարող է օրգազմ չապրել, բայց երկար տարիներ սեռական կյանք ունենալ, բավականություն ստանալ, եթե ամուսինների միջեւ կատարյալ ներդաշնակություն կա: Այս երեւույթը լատիներեն կոչվում է satisfaktio sine orgazmo: Տարբերություն կա նույնիսկ օրգազմի զգացողության մեջ. տղամարդու մոտ սերմնաժայթքումն ուղեկցվում է օրգազմով, եւ դա գրեթե բոլորի մոտ նույնատիպ է, իսկ կնոջ օրգազմի զգացողությունը մի ամբողջ շարք հոգեբանական եւ գիտակցական երեւույթների բազմաշերտ հանրագումար է եւ, ամենակարեւորը, ոչ մի կին չի նկարագրում օրգազմի նույն զգացողությունները, ինչ մյուս կանայք:

Մեծ տարբերություն կա նաեւ սեքսուալության հետեւյալ հանգամանքի պարագայում: Երբ տղամարդու մոտ սեռական ակտն ավարտվում է օրգազմով եւ սերմնաժայթքումով, դրանից անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր). որոշ ժամանակ տղամարդն ունակ չէ նորից սեռական հարաբերության սկսել:

Սակայն կնոջ մոտ այդ շրջանը բացակայում է, այսինքն՝ երբ նրա մոտ ավարտվում է սեռական ակտը, կարող է անմիջապես նոր սեռական ակտ սկսել: Այս հանգամանքը կնոջն առավելություն է տալիս: Ըստ էության, նա կարող է լավագույն սերնմահեղուկն ընտրել իր ձվաբջջի բեղմնավորման համար:

Սեքսուալության հակադրությունները փոխլրացման միասնություն են ստեղծում, որը տղամարդուն եւ կնոջը դարձնում է մեկ ամբողջություն` պատրաստ սեռական կյանքից բավարարվածություն ստանալ եւ իրականացնել վերարտադրման գործառույթը»:

NEWS.am STYLE

Категория: 18+ | Просмотров: 797 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 lilu  
0
barev dzez yes erek haraberutyun em unecel u im mot heto arun nkateci srbeluc da inche nshanakum

1 lilu  
0
barev dzez nereceq mi ban harcnem erb axchikn haraberutyun e unenum axchikn vonce hangstanum

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026