Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 19:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Ծխող կանանց թիվն աճել է

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Поиск

Главная » 2013 » Апрель » 17 » Սիսակը բռնաբարության փորձ է արել, «բայց իր կամքից անկախ ավարտին չի հասցրել հանցագործությունը»
09:28
Սիսակը բռնաբարության փորձ է արել, «բայց իր կամքից անկախ ավարտին չի հասցրել հանցագործությունը»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ քննվում է Սիսակ Մելքոնյանի գործը: 

Նախկինում 3 անգամ դատապարտված 40-ամյա Սիսակ Մելքոնյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 2012 թվականի հուլիսի 12-ին, գիշերվա ժամը 2-3-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի սարատեղերից մեկում մտել է Լ.-ի վագոն-տնակ, տնակատիրուհու կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություններ ունենալ հետը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ Լ.-ն դիմադրել է, թեյի բաժակով հարվածել Սասունի գլխին, դուրս փախել տնակից ու վայր ընկել տնակի դիմաց: 

Ըստ մեղադրանքի՝ Սասուն Մելքոնյանը մոտեցել է ընկած կնոջը, մի ձեռքով բռնել նրա կոկորդից, մյուս ձեռքում եղած դանակով սպառնացել նրան ապօրինաբար զրկել կյանքից:

Ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի նախապատրաստական մասում տուժող Լ.-ն դիմում է ներկայացրել, թե հաշտվել է Սասուն Մելքոնյանի հետ, նրա դեմ բողոք և քաղհայցի պահանջ չունի: Խնդրել է նրան ազատել քրեական պատասխանատվությունից, քանի որ համագյուղացիներ են, նույն գյուղում պիտի ապրեն:

Ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է արել քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Նա հայտնել է, որ մինչև դատաքննությունը ամբաստանյալն ու տուժողը հաշտվել են: 

2013 թվականի հունվարի 17-ին տուժողը դիմում է ներկայացրել դատարան և հայտնել, թե ներել է Սիսակ Մելքոնյանին, խնդրում է նրան ազատել քրեական պատասխանատվությունից:

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալի ու տուժողի հաշտության պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Մելքոնյանին առաջադրված մեղադրանքի մասով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, քրեական գործի վարույթը կարճել, այդ հոդվածով Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Մեղադրողը և տուժողը չեն առարկել միջնորդության դեմ:

Ընդհանուր իրավասության դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարել է, հիշյալ հոդվածով քրեական գործի վարույթը կարճվել է: 

Մնացել է բռնաբարության փորձ կատարելու համար մեղադրանքը՝ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի ապրիլի 11-ին Մելքոնյանի շահերի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնելու կամ փոփոխելու մասին:

Պաշտպանը հենվել է դատարանում տուժողի տված ցուցմունքի վրա, թե Սիսակ Մելքոնյանը իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, ինքն այլ անձանց թելադրանքով է նրան մեղադրել: Փաստորեն, ճիշտ չի ասել նախաքննական մարմնին: Իրականում իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարվել: 

Այս ցուցմունքից հետո, ըստ պաշտպանի, վերանում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար հիմք ծառայած հնարավոր կասկածն առ այն, որ ամբաստանյալը առնչություն ունի իրեն մեղսագրված հանցանքի կատարմանը:

Ըստ պաշտպանի՝ Մելքոնյանի մեղքը հաստատող այլ հիմնավոր ապացույցներ չկան: Տուժողի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ բռնաբարության փորձին, պայքարին ու դիմադրությանը բնորոշ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: 

Մեղադրանքի կողմը, պաշտպանի կարծիքով, բազմաթիվ բացթողումներ է կատարել այս գործով՝ առաջադրված մեղադրանքը հիմնավորելու առումով: 

Եթե տուժողը չի պնդում իր նախաքննական ցուցմունքը, ապա, պաշտպանի կարծիքով, մնում են միայն չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի:

Մեղադրանքի կողմն առարկել է պաշտպանի միջնորդության դեմ և պնդել է, թե չեն վերացել ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերը, դատաքննությամբ դեռ չեն հետազոտվել բոլոր ապացույցները, դատարանը չի լսել վկաներին, ամբաստանյալին, ով նախաքննությամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունք, չեն հետազոտվել գործում առկա փաստաթղթերը:

Ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով Մելքոնյանին վերագրվող արարքի՝ ծանր հանցագործություն համարվող բռնաբարության փորձի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն, որ դատաքննությունը դեռ շարունակվում է, պաշտպանի միջնորդությունը մերժել է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին:

1in.am
Просмотров: 517 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024