Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 30.03.2026, 20:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Տոռնադոներ՝ Լեհաստանում (ֆոտո)

Այսօր մեռելոց է

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանացիության ֆենոմենը

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Ո՞ր դեպքում է ամռանը սեքսով զբաղվելը հակացուցված. բժիշկ-սեքսոլոգ

8 տարվա ազատազրկում՝ երիկամային թրաֆիքինգի համար

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Անգլիացիները մերկացել են եւ փորձել ռեկորդ սահմանել(ՎԻԴԵՈ)

Ինչպես Ֆեոֆիլակտովան կկերակրի երեխային սիլիկոնե կրծքով

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Գողացել են չինացու առնանդամը

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Որտե՞ղ են հանգստանալու հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները. Միանշանակ` ոչ Հայաստանում (ֆոտո)

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

2013թ. արտոնագիրը լրացող կազինոների տերերն ավելի քիչ պետտուրք կվճարեն

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Արսենը Ջուլֆալակյանը` օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 11 » Թոքի քաղցկեղի պատճառն ու բուժման տարբերակները
07:49
Թոքի քաղցկեղի պատճառն ու բուժման տարբերակները
Թոքի քաղցկեղի պատճառն ու բուժման տարբերակները

Աշխարհում, ինչպես նաև Հայաստանում գնալով ավելանում է քաղցկեղով հիվանդների թիվը որոնց շարքերում առաջնայինը դա թոքի քաղցկեղն է: Մարդկանց մահացության պատճառների առաջին շարքում է հենց թոքի քաղցկեղը: Թոքի քաղցկեղի, և թոքային տարբեր հիվանդությունների պատճառների մասին զրուցեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժությանբաժանմունքի ավագ վիրաբույժ ՏիգրանԽաչատրյան

Ըստ վիճակագրական տվյալների՝Հայաստանում հետզհետե ավելանում է թոքերիտարբեր հիվանդություններով տառապող մարդկանց թիվըԻ՞նչն է պատճառը:

- Պատճառները, իհարկե, բազմաթիվ են, և հիմնական պատճառը մեր ապրելաձևն է՝ սկսած շրջակա մթնոլորտի աղտոտվածությունից, որը հսկայական դեր է խաղում, քանի որ վերջին տարիներին Երևան քաղաքում պակասել են կանաչ գոտիները, մեքենաներն են շատացել, որոնք արտանետում են մարդու կյանքին բավականին վնաս պատճառող գազային նյութեր, ծանր մետաղների քանակն է մեծանում օդի մեջ, ինչը հանգեցնում է ամենավտանգավոր հիվանդության` թոքի քաղցկեղի զարգացման: Մեծ դեր ունի նաև մեր սննդակարգը, որը պարունակում է գենետիկորեն մոդիֆիկացված սննդանյութեր: Ուտում ենք մրգեր ու բանջարեղեն, որոնք մշակվում են Չինաստանից բերված ինչ-որ նյութերով, որոնց մասին որոշակի տեղեկություններ գրեթե ոչ ոք չունի: Եվ այս ամենը դառնում է հիվանդության սկզբնաղբյուր, ազդում մարդու առողջության վրա տարբեր մեխանիզմներով: Ասեմ նաև, որ քաղաքի օդը փոխվել է, մեծ քանակության փոշի է լինում: Նորություն չեմ ասում, բոլորն էլ նկատել են, որ այս վերջին տարիներին անձրևից հետո մեքենաներն ու պատուհանները պատվում են ցեխով: Որոշ մասնագետներ ասում են` ինչ-որ տափաստաններից եկած քամիների, ամպերի հետևանքով բերված փոշի է, բայց ավելի տարեց երևանցիները կհիշեն, որ նման երևույթներ լինում էին մի քանի տարին մեկ անգամ: Ի՞նչը փոխվեց, ես կասեմ` սա նրանից է, որ Երևանում պակասեցին կանաչ գոտիները , և շատացան մեծ շինարարությունները, ինչի պատճառով քաղաքն անընդհատ փոշու ու աղբի մեջ է:

Մայրաքաղաքում ավտոմեքենաների ծուխն այս հիվանդությունների զարգացման պատճառ կարո՞ղ է դառնալ:

- Այո, կարող է, քանի որ ավտոմեքենաներն արտանետում են մեծ քանակով ծանր մետաղներ, և այդ ծանր մետաղների առկայությունը հանգեցնում է ամենամեծ վտանգին` թոքի քաղցկեղի:

Թոքերի ո՞ր հիվանդություններն են ավելի տարածվածԵվ որո՞նք են մարդու կյանքի համար ավելի վտանգավոր:

- Թոքային ամենավտանգավոր հիվանդության մասին արդեն իսկ ասացի, դա թոքի քաղցկեղն է, որի հիվանդացությունը պրոգրեսիվ կերպով աճում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և արդեն գրավում է առաջին տեղը քաղցկեղների մեջ: Սա մի հիվանդություն է, որի բուժումը շատ դժվար է, բուժման արդյունավետությունը դեռ բարձր չէ, մանավանդ Հայաստանի պայմաններում, հատկապես այն ժամանակ, երբ հիվանդության հայտնաբերումը տեղի է ունենում ուշ փուլում, որն էլ հանգեցնում է բուժման արդյունավետությոան նվազման: Այս հիվանդությունից բացի կան շնչական համակարգը ախտահարող բազմաթիվ այլ հիվանդություններ, օրինակ` թոքաբորբեր, որոնք նույնպես շատացել են, հիմնականում` վիրուսային թոքաբորբերը: Ամբողջ աշխարհում ահազանգում են, որ ատիպիկ թոքաբորբների ( թոքաբորբներ, որոնք ի հայտ են եկել նոր վիրուսներից՝ թռչնագրիպի, խոզագրիպի և այլն) աճ է նկատվում: Մեզ մոտ` Հայաստանում, հազվադեպ վիրուսներ են պատահում, քանի որ մեր ազգաբնակչության միգրացիոն շարժերը սկսել են շատանալ, շփումը մեծ է արտաքին աշխարհի հետ, որտեղից էլ բերվում են այդ վիրուսները: Քանի որ մեզ մոտ անգամ դիմադրողականություն չկա նման վիրուսների դեմ, ուստի դրանք ավելի հեշտ են տարածվում:

- Հայաստանում նաև շատ հաճախ նկատվում է տուբերկուլոզ հիվադությունը, ու եթե առաջներում համարվում էր, որ այն սոցիալիական արմատներ ունի, սոցալիապես անապահով խավի մոտ է շատ հաճախ հանդիպում, հիմա ավելի շատ վարակի հետ է կապված, և խնդիրն այն է, որ այս հիվանդության կայուն ձևը շատ վտանգավոր է, քանի որ դեղորայքային բուժումը չի ազդում, և ներկայումս նոր դեղամիջոցների համակցման փորձեր են արվում: Պլևրիտը , դա թոքամզի բորբոքումն է, որի պատճառները բազմաթիվ են: Բրոնխիալ ասթման, որի զարգացման մեխանիզմները տարբեր են` ժառանգական կամ ձեռքբերովի: Ասեմ նաև, որ այս հիվանդությունն էլ զգալի դեր է խաղում թոքային հիվանդությունների մեջ:

Թոքերի հիվանդություններից հատկապես որո՞նք են ժառանգաբար փոխանցվում:

- Հիմնականում բրոնխիալ ասթման է ժառանգաբար փոխանցվում, թոքի զարգացման տարբեր արատներ, բուլլոզ էմֆիզեման, նաև թոքի քաղցկեղի առաջացման մեջ որոշակի դեր ունի ժառանգականությունը: Տուբերկուլոզն ու թոքաբորբերը ժառանգաբար չեն փոխանցվում:

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

- Բրոնխիալ ասթման թոքերի խրոնիկական ալերգիկ հիվանդանություն է, որն արտահայտվում է շնչարգելության կամ շնչահեղձության նոպաներով՝ ի պատասխան ալերգենի ազդեցության հիվանդի մոտ առաջանում է բրոնխոսպազմ, այսինքն` օդատար ուղիներով օդի բնականոն արտահոսքը խանգարվում է:

Թոքերի հիվանդություններից որո՞նք են համարվում վարակիչ:

- Ամենաառաջնայինը տուբերկուլոզն է, որ համարվում է վարակիչ թոքային հիվանդություն, բայց ոչ բոլոր մարդիկ են վարակվում, հիմնականում վարակվում են նրանք, ովքեր ունեն ցածր դիմադրողականություն, ինչպես նաև ուղեկցող այլ խրոնիկական հիվանդություններ:

Երբեմն մարդը պատահաբար է իմանում իր հիվանդության մասինբայց արդեն ուշ է լինումՈրո՞նք ենախտանիշները:

- Եթե մարդն ունի երկարատև հազ, որը ձգվում է մեկ շաբաթից ավելի, երկարատև խորխարտադրություն, որը լինում է տարբեր գունավորվածությամբ, կամ եթե խորխի հետ արյունն են տեսնում, շնչահեձություն, կրծքավանդակում ցավեր, և այս գանգատները տևական բնույթի են, ուրեմն պետք է անհապաղ դիմել բժշկի:

Այսօր Հայաստանում թոքերի ուռուցքով որքա՞ն մարդ է տառապումև նրանցից քանի՞ տոկոսն է ենթակա բուժման:

- Քանակական ընդհանրացված տվյալներով չեմ կարող ասել, սակայն նրանց թիվը բավականին մեծ է , որոնցից շատ քչերն են ռադիկալ բուժման եթակա, որովհետև շատերը բժշկի դիմում են այն ժամանակ, երբ հիվանդությունը գտնվում է վերջին փուլում: Հիմնականում առաջ են տանում ֆինանսական հարցը, բայց ես ասեմ, որ հիվանդության սկզբնական փուլում վերջինս ավելի հեշտ լուծելի է, քանի որ այս դեպքում հիվանդության հայտնաբերման ու բուժման համար ավելի քիչ գումար է պետք, քան հիվանդության վերջին փուլում:

Քանի՞ փուլերի է բաժանվում թոքի քաղցկեղըԵվ ո՞ր փուլերն են բուժման ենթակա:

- Թոքի քաղցկեղը բաժանվում է չորս փուլի, և ամեն փուլն էլ ունի իր ենթախմբերը: Առաջին երկու փուլերի բուժման հավանականությունը ավելի մեծ տոկոս է կազմում: Ուշացած են համարվում 3-րդ և 4-րդ փուլերը, որոնց բուժումը չափազանց բարդ է, ավելի ճիշտ խոսքը գնում է կյանքի տևողությունը երկակրացնելու մասին :

Թոքերի անբավարար աշխատանքն ինչի՞ հետևանք է:

- Թոքերի անբավարար աշխատանքի դեպքում պետք է ասեմ, որ լինում են առաջնային և երկրորդային անբավարության պատճառներ, առաջինը բուն օրգանի` թոքի հիվանդության պատճառով և երկրորդայինը, երբ տարբեր օրգան համակարգերի հիվանդությունների հետևանքով սկսվում է նաև թոքային անբավարարություն:

Ողնաշարի թեքությունը խանգարո՞ւմ է թոքերի նորմալ աշխատանքին:

- Այո, իհարկե խանգարում է, քանի որ այս դեպքում կրծքավանդակը դեֆորմացվում է , խանգարվում է շնչառության մեխանիկան:

Ո՞ր գործարանների արտանետումնեևն են համարվում թոքերի համար վնասակար:

- Բոլորս էլ գիտենք «Նաիրիտ» գործարանի մասին, բնականբար նա անվնաս չի կարող լինել, ալյումինի գործարանը, ցեմենտի ու գաջի գործարանները, ինչպես նաև մի շարք այլ գործարաններ որոնք ինչ-որ ձևով ազդում են մարդկանց առողջության վրա:

«Նանե» ամսագիր

Հարցազրույցը՝ Էմմա Մանուկյանի

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 672 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026