Հետաքրքիր Փաստեր Пятница, 06.03.2026, 04:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը (Վիդեո)

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Վայոց ձորում արջերն ակտիվացել են. անասուններին հոշոտելուց բացի` այգիներն են ավիրում

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թուրք քաղաքապետը թիկնապահների հետ ծեծում է աշխատակցին (ՎԻԴԵՈ)

Գնացքով Վրաստան է մեկնել 6 173 ուղևոր

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Քոչարի ֆլեշմոբ

Քիմ Քարդաշյանը փողոց է դուրս եկել ներքնազգեստով (ֆոտո)

''Արջերի քարանձավ'' ոչ ոք չի մտել, ոչինչ վնասված չէ. պարզաբանում

Երեք կնոջից մեկը կամ բռնաբարվել է կամ ծեծի ենթարկվել

Առաջին տիկինն ստիպված է եղել վազել ավելին, քան նախատեսված էր

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Поиск

Главная » 2013 » Հունիս » 11 » Տաք սուրճը ավիաընկերությանը հասցրել է դատարան
08:12
Տաք սուրճը ավիաընկերությանը հասցրել է դատարան
Տաք սուրճը ավիաընկերությանը հասցրել է դատարան

Տեխասցի մի զբոսաշրջուհի դատական գործ է սկսել United Continental ավիացիոն հոլդինգի դեմ: Ըստ հայցվորի հայտարարության` 2011 թվականին Մադրիդից Նյու Յորք թռիչքի ժամանակ նա այրվել է թափված սուրճից: Միջադեպը տեղի է ունեցել Continental Airlines-ի չվերթի ժամանակ` մինչև այս ավիաընկերությունը մի քանի ուրիշ ավիաընկերությունների հետ մտել է հոլդինգի մեջ: Այնուամենայնիվ, այժմ պատասխանողի դերում հանդես է գալիս հենց գլխավոր ընկերությունը: Ուղևորուհի Լուրդես Սերվանտեսը վստահեցնում է, որ թռիչքի ժամանակ բորտուղեկցորդը սուրճը դրել է իր սեղանիկին, և այդ ժամանակ առջևում նստած ուղևորը կտրուկ հետ է հրել իր բազկաթոռը:

United Continental

Արդյունքում, տաք սուրճով բաժակը շրջվել է տուժածի ոտքերին: Իրավիճակը սրում է այն փաստը, որ Սերվանտեսը տառապում է ցրված սկրելոզով: Դա սահմանափակում է նրա ինքնուրույն շարժունակությունը, և նա չի կարողացել խուսափել թափվող սուրճից ու ստացել է ծանր այրվածքներ: Նա անցել է երկարաժամկետ բուժում, որի ավարտից հետո անգամ ոտքերին մնացել են այրվածքի սպիներ. գրում է Dailymail.co.uk-ն: Այդ պատճառով միջադեպից երկու տարի անց զբոսաշրջուհին որոշել է պատասխանատվության կանչել ավիաընկերությանը` հիմնական մեղավորին:

Hot coffee

Լուրդեսը կարծում է, որ բորտուղեկցորդը չպետք է սուրճը դներ սեղանիկին, այլ պետք է տար հենց իր ձեռքը: Այդ դեպքում առջևի նստատեղի հետ խնդիրներ չէր լինի: Սերվանտեսը իր թե ֆիզիկական, թե բարոյական վնասը գնահատել է 170 550 դոլար. դա առավելագույն գումարն է, որը, ըստ օրենքի, կարող է վճարել ավիաընկերությունը ուղևորի այս կամ այն պահանջ ներկայացնելու դեպքում: Դատական գործընթացը նոր է սկսվել: United Continental հոլդինգի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ անել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 642 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026