Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 08:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

[Անիմացիա]
Жми КЛАСС

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Լուսանկարում են հայտնիները

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Поиск

Главная » 2013 » Март » 16 » Տղամարդը փորձել է սեռական հարաբերություն ունենալ եղբոր կնոջ հետ. խանգարել է կույր եղբորորդին
09:25
Տղամարդը փորձել է սեռական հարաբերություն ունենալ եղբոր կնոջ հետ. խանգարել է կույր եղբորորդին

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը Կոլյա Միրզոյանի գործով չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել: 48-ամյա Կոլյա Միրզոյանը նախկինում 8 անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ դատապարտվել է 1978 թվականին, երբ 14 տարեկան էր: 8-րդ անգամ 9 տարի ազատազրկման է դատապարտվել 2004 թվականին՝ ավազակային հարձակման
համար: Դատվածությունները մարված չեն:

2012 թվականի օգոստոսի 10-ին Միրզոյանը ազատություն է դուրս եկել, ընտանիքին «ուրախացրել» իր վերադարձով, «պատվել» իր
ներկայությամբ և օգոստոսի 31-ին վերստին հայտնվել կալանքի տակ: Այս անգամ Կոլյան իրեն չի ծանրաբեռնել ավազակային հարձակում կամ նման «արտագնա» ծանր հանցագործություն կատարելու համար: Գործել է իր հարկի ներքո, ինքնադրսևորվել է և նորից հրաժեշտ տվել
ազատությանը: Այս մասին գրում է 1in.am–ը։

Ըստ դատավճռի՝ Կոլյան կալանավայրից դուրս գալուց հետո բնակվել է հայրական տանը՝ ծնողների, կալանավայրում գտնվող եղբոր ընտանիքի ու մահացած եղբոր որդու հետ: Տնեցիների հետ հարաբերությունները ի սկզբանե եղել են լարված: Ի լրումն ագրեսիվ պահվածքի:

Կոլյան սկսել է ոչ եղբայրաբար նայել բռնված եղբոր կնոջը: Իսկ օգոստոսի 26-ին, ժամը 20-ի սահմաններում, երբ եղբոր կինը խոհանոցում էր, տանն էլ ուրիշ մարդ չկար, Կոլյան մտել է խոհանոց, մտերմիկ զրուցել հարսի հետ:

Մեջբերում դատավճռից. «Զրույցի ընթացքում Կոլյան բռնել է եղբոր կնոջ թևից, տարել, նստեցրել պատշգամբի թախտին և սեռական հարաբերություններ ունենալու նպատակով հանել նրա վարտիքները»: Այս բարդ իրավիճակում կինը կարողացել է հրաժարվել բացակա ամուսնու ներկա եղբոր հետ սեռական հարաբերություններ ունենալուց:

Հարսին փրկել է նաև Կոլյայի մահացած եղբոր զավակի ներս մտնելը: Տղան կույր էր, նա տուն է մտել ու ձայն տվել հարսին: Կոլյան չի կարողացել հասնել սրտի ուզածին:

Երկու օր անց՝ օգոստոսի 28-ին, նորից երեկոյան նույն ժամանակահատվածում Կոլյան տուն է մտել ալկոհոլ օգտագործած վիճակում, խոհանոցում կրկին բռնեցրել հարսին ու զրույց սկսել հետը: Այս անգամ բանը «վարտիքներին» չի հասել, որովհետև հարսը սպառնացել է, թե ամեն բան կպատմի տնեցիներին: Կոլյան մոռացել է վարտիքների ձգողականության մասին, ձեռքն է առել խոհանոցային դանակը, թիկունքի
կողմից մոտեցել հարսին, «գրկել նրա որովայնի հատվածից» ու, դանակի ծայրը դնելով պարանոցին, սպառնացել, թե կսպանի, եթե նա կատարվածի մասին լուրեր տարածի: Հարսը իրական վախ է զգացել իր կյանքի համար, տեղի ունեցածը պատմել սկեսուրին:

Հարս ու սկեսուր դիմել են իրավապահներին: Հասարակության մեջ ու ընտանիքում հանգիստ կյանքից խորթացած Կոլյային վերստին առել են կալանքի տակ: Դատարանում Կոլյան իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե կալանավայրից վերադառնալուց հետո մոր վատ վերաբերմունքի պատճառով բազմիցս հայտնել է, թե ցանկանում է հեռանալ հայրական տնից ու այլևս երբեք չվերադառնալ:

Օգոստոսի 26-ին հենց այդ մասին է իրազեկել հարսին, հավաքել հագուստները, վերցրել ճամփա գնացողին անհրաժեշտ պարագաները՝ պայուսակ ու դանակ: Հարսին ասել է, թե դանակը վերցնում է անվտանգության համար:

Օգոստոսի 26-ից 30-ը մոր բողոքների հիման վրա իրեն մի քանի անգամ կանչել են ոստիկանություն: Բողոքները անհիմն լինելու պատճառով ամեն անգամ իրեն բաց են թողել: Օգոստոսի 30-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում ինքը գլուխն առել ու գյուղից ուղևորվել է Երևան:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության պետի աշխատասենյակից իրեն զանգահարել է հարսը և մեղադրել սեռական հարաբերություններ ունենալու մտադրության ու սպանելու սպառնալիքի համար:

Հետո էլ զանգել է ոստիկանության պետը և իրեն հրավիրել բաժին՝ մոր ու հարսի բողոքի կապակցությամբ: Քանի որ ինքը պատճառ չուներ թաքնվելու, իր կամքով ներկայացել է ոստիկանություն: Ինքը հարսին չի պարտադրել սեռական հարաբերություններ ունենալ, նրան սպանելու սպառնալիք չի տվել: Այդ մեղադրանքների պատճառը իրեն տնից հեռացնելն է. նրանք չէին ցանկանում իր հետ նույն հարկի տակ
ապրել:

Կոլյան դատարանում նշել է, թե մահացած եղբոր որդին ճիշտ ցուցմունք չի տվել, նա իր ու հարսի խոսակցությունը լսել չէր կարող:
Ինչ վերաբերում է կալանավայրում գտնվող եղբորը՝ տվյալ հարսի ամուսնուն, ապա, ըստ Կոլյայի՝ երբ ինքն էր կալանավայրում, իսկ այդ եղբայրը՝ ազատության մեջ, նա «բարոյապես վատ վերաբերմունք էր ցուցաբերել» իր կնոջ նկատմամբ, ինչի պատճառով իր ու եղբոր հարաբերությունները լավ չեն:

Տուժող հարսը դատարանում ասել է, թե ցանկանում է, որ Կոլյան քրեական պատասխանատվության ենթարկվի կատարածի համար:
Կոլյային չի պաշտպանել նաև մայրը: Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Կոլյա Միրզոյանին և դատապարտել տվյալ
արարքի համար նախատեսված առավելագույն պատժի՝ 2 տարի ազատազրկման՝ նրա կողմից հանցագործությունների կատարման ռեցիդիվը համարելով առանձնապես վտանգավոր: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ից:

2012 թվականի դեկտեմբերի 25-ին, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործը հանձնվել է դատարանի արխիվ: Նախկին հանցագործություններով Կոլյա Միրզոյանը վնաս էր հասցնում օտարներին: Իսկ նրա իններորդ քրեական գործը՝ իններորդ «ալիքը», կործանիչ հարված էր ներընտանեկան, հարազատական կապերին: Հայրական տունը նրա դեմ արդեն պինդ փակել է իր դուռն ու լուսամուտը: Եվ Կոլյային «հանձնել են... կալանավայրային արխիվ». միգուցե 14 տարեկանից կալանավայրերին վարժված այս 48-ամյա տղամարդու
համար «հայրենի տուն» ասվածը ոչ թե ազատության մեջ է, այլ հենց կալանավայրային միջավայրում:

Категория: 18+ | Просмотров: 909 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024