Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 08:57
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Մրգերով աղանդերային նախաճաշ

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Գալիսիա Անխելես Դյուրան

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Շիկահերների դարաշրջանն անցել է

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Կուսության “քաղցր” պտուղը

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 11 » Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը
10:15
Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

Այս տարի Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը, նախորդ տարիների համեմատ, ոչ միայն չի աճել, այլեւ նվազել է, իհարկե, եթե հաշվի չառնենք պետության կողմից ներդրված սոցփաթեթները: Այս է փաստում NEWS.am-ի անցկացրած փոքրիկ հետազոտությունը տուրիստական գործակալությունների շրջանում:

Եթե հայը ցանկանում է մեկնել հանգստի եւ կանգնած է երկընտրանքի առաջ` որտեղ հանգստանալ` Հայաստանում, թե արտասահմանում, ապա նա միանշանակ ընտրում է արտերկիրը, իսկ պատճառը ոչ միայն Հայաստանում բարձր գներն են, այլեւ գների եւ մատուցվող ծառայությունների որակի անհամապատասխանությունը եւ մի շարք այլ հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սակվոյաժ թրավելի» տնօրեն Մայա Թոխալյանը: Նա նշեց, որ սոցփաթեթները մի քիչ նպաստում են ներգնա տուրիզմի զարգացմանը, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը նվազել է, իսկ նրանք, ովքեր ցանկանում են հանգստանալ այստեղ, հիմնականում արտասահմանցիներ են:

Հայաստանում հանգստի գները այս տարի առանձնահատուկ չեն աճել, «դրանք միշտ բարձր են եղել»: Մայա Թոխալյանի խոսքով` այս տարվա նորություններից է այն, որ սկսել են հանգստի համար շատ մեկնել Ստեփանավան, դրանից բացի` շատ տարածված է մեկօրյա ուղեւորությունների մեկնելը պատմամշակութային վայրեր, որոնց գները սկսվում են 5000 դրամից: Նրա փոխանցմամբ`մեկ անձի համար  մեկօրյա հանգիստը Ջերմուկում եւ Ստեփանավանում արժե  20 հազար դրամ, Ծաղկաձորում, Սեւանում, Դիլիջանում` 15 հազար դրամ: «Սիրով թրավելից»  եւս փաստեցին, որ սոցփաթեթների շնորհիվ Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվն աճել է, բայց առանց դրա, պատկերը նույնն է: Նրանց փոխանցմամբ` այստեղ նախընտրում են հանգստանալ հիմնականում արտասահմանցիները, որոնք այցելում են Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր, Ստեփանավան, Սեւան: 7-օրյա հանգիստը Ջերմուկում սկսվում է 70 հազար դրամից, Դիլիջանում եւ Ծաղկաձորում` 52 հազար դրամից, Սեանում` 45 հազար դրամից, Ստեփանավանում`63 հազար դրամից:

«Հայ տուր» տուրիստական գործակալության ներգնա տուրիզմի տուրօպերատոր Մարիամ Իգիթյանն էլ NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ հունիսին հայերը ավելի շատ նախընտրում են հանգստանալ Ծաղկաձորում, Աղվերանում, Արզնիում, իսկ հուլիս 15-ից` Սեւանում,, Ջերմուկում, ամեն ինչ կախված է նաեւ կլիմայական փոփոխություններից: «Հայաստանի ներսում հանգստացողները շատ են, որովհետեւ պետության կողմից ներդրվել են սոցփաթեթները, ինչի շնորհիվ եռակի շատացել է Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը: Եթե ընդհանուր մակարդակը համեմատենք, առանց սոցփաթեթների, պատկերը նույնն է»,- ասաց Մարիամ Իգիթյանը: Այս գործակալությունում մեկ անձի համար 7-օրյա հանգիստը Սեւանում`  առանց սննդի, 45 հազար դրամ է,  իսկ երեքանգամյա սննդով 7-օրյա հանգիստը Ջերմուկում եւ Աղվերանում արժե 63 հազար դրամ: Նրա փոխանցմամբ` Հայաստանում  մեկօրյա հանգիստը միջինում արժե 10 հազար դրամ, հետեւաբար` 7-օրյա հանգիստը կկազմի 70 հազար դրամ:

«Լոկա» տուրգործակալությունից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Հայաստանում հանգստի գները բարձրացել են, փոխարենը` նվազել են հանգստանալ ցանկացողների թիվը: Օրինակ`  Ծաղկաձորում, Դիլիջանում մեկ հոգու համար 7օրյա հանգիստը երեք անգամյա սննդով  արժե 70 հազար դրամ, Սեւանում եւս այդքան է` պարզապես առանց սննդի, Ջերմոուկում` երեքանգամյա սննդով 7օրյա հանգիստը եւ կոմպլեքս բուժումները արժե 105 հազար դրամ, Աղավնաձորում` 63 հազար դրամ, Աղվերանում  120 հազար դրամ: Նրանց փոխանցմամբ` ամռանը Հայասատանում հանգստի ամենաթանկ վայրը Ջերմուկն է:

Իսկ «Ալո» տուրգործակալության փոխանցմամբ` Հայաստանում հանգստի գները չեն բարձրացել, ոչ էլ այստեղ հանգստանալ ցանկացողների թիվն է աճել, կամ նվազել: Օրինակ` Ծաղկաձորում  մեկօրյա հանգիստըւ արժե  5000-40 հազար դրամ` կախված հյուրանոցից եւ այլն, իսկ առհասարակ Հայաստանում 7օրյա հանգիստ կազմակերպելու համար 70 հազար դրամը բավական է:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 992 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024