Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 14.05.2024, 07:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Поиск

Главная » 2013 » Февраль » 2 » Վիրտուալ սեր. նրբությունները՝ հոգեբանի պարզաբանմամբ
23:48
Վիրտուալ սեր. նրբությունները՝ հոգեբանի պարզաբանմամբ


Մեծ նշանակություն ունի' ով ինչ է փնտրում ինտերնետում: Սովորաբար ինտերնետում փնտրում ենք այն, ինչ չենք կարողանում գտնել իրական կյանքում: Ոմանք ծանոթության կայքերում իրենց երկրորդ կեսին են փնտրում. ինտերնետային գործակալությունները սովորաբար ավելի շատ հնարավորություն են տալիս, քան իրական ամուսնական գործակալությունները:

Եվ ինչպես ցանկացած շփման գործընթացում, մարդկանց մոտ առաջանում է կամ համակրանք, կամ հակակրանք: Կարելի է պնդել, որ սերը չի կարող լինել վիրտուալ, նա միշտ իրական է: Իսկ վիրտուալ տարածությունն ընդամենը հաղորդակցման միջոց է, որը պարզապես ավելի ժամանակակից է, քան հեռախոսը, որի շնորհիվ մենք կարող ենք անսահման շփվել ցանկացածի հետ:

«Համապատասխանաբար սերը չի կարող լինել վիրտուալ, բայց կարող է լինել Ձեր ռեալ զգացմունքը, որը Դուք զգում եք ձեր ինտերնետային ծանոթի նկատմամբ: Ցանկացած զգացմունք, որն ապրում է ցանցում շփվող մարդը, իրական է: Երբ Ձեզ հետ կատակում են ցանցում, ապա Դուք իսկապես ժպտում և ծիծաղում եք, իսկ տհաճ հողորդագրությունները Ձեզ մոտ ջղայնություն են առաջացնում»,- նշում է «Էություն» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը:

Փաստորեն, շփումը վիրտուալ է, իսկ զգացմունքները, զգացողությունը և ապրումները' իրական:«Խնդիրն այն է, որ մարդու միտքը էներգիա է, և կապ չունի՝ ինչ կերպ է նա փոխանցվում՝ անմիջական շփման մեջ, թե հաղորդակցման միջոցների օգնությամբ, որին պատկանում է նաև ինտերնետը»,- համոզված է հոգեբանը:

Այդ պատճառով էլ բառերի, «սմայլիկների» և լուսանկարների հետ միասին դուրս են թափվում իրական էմոցիաները և զգացմունքները, և դրանք ցանցում լիովին իրական են ընկալվում: Եվ հարց է առաջանում ' ուր են գնում այդ էմիոցիաները: Որտեղից ենք ստանում զգացմունքները' համակարգչի՞ց, մոնիտորի՞ց, իհարկե' ոչ:

Հաճախ է պատահում, երբ մենք հորինում ենք զրուցակցի մեր ուզած կերպարը և սիրահարվում:«Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը՝ ինչ է իրականում իրենից ներկայացնում մեր զրուցակիցը: Ցանցում հնարավոր չէ լիովին ցույց տալ անձը, անգամ՝ մեծ ցանկության դեպքում: Այդ պատճառով էլ մենք ընտրում ենք մեզ համար որոշակի կերպար, դեր»,- բացատրում է հոգեբանը:

Զգացմունքներն առաջանում են հենց այն մարդու նկատմամբ, որին մենք ստեղծում ենք ցանցում: Մարդը գիտի, որ իրականում նա այդպիսին չէ, ինչպիսին ներկայացրել է իրեն ցանցում, և հաճախ չի ցանկանում կամ անգամ վախենում է ներկայանալ զրուցակցին, և այդ «բարձր» թեմաները, որոնք քննարկվում են ցանցում, անձնական հանդիպման ժամանակ չեն քննարկվում, և կա ռիսկ չկարողանալու վարել խոսակցությունը պատշաճ ձևով: Եվ չնայած շփումը եղել է վիրտուալ, հիասթափությունը կամ զգացմունքներն իրական են:

«Ծանոթացանք Facebook-ով, իր անունով չէր գրանցված, բայց ընդհանուր այնքան բան ունեինք, սկսեցինք շփվել: Որոշ ժամանակ անց կռվեցինք, բաժանվեցինք: Հետո նորից սկսեցինք խոսել: Ամեն անգամ սպասում էի, թե երբ է օնլայն լինելու, հետո խոստովանեց, որ սիրում է: Որոշ ժամանակ չգրեցինք իրար, հետո նորից սկսվեց ամեն ինչ, ինձ մոտ էլ էին զգացմունքներ առաջացել: Բայց մի օր լուրջ վիճեցինք, ու ինձ վիրավորեց: Հիասթափությունս շատ մեծ էր, չգիտեմ… Հիմա և կարոտում եմ, և ատում»,- հիշում է 18-ամյա Ժասմինան:

Ինչո՞վ է տարբերվում ինտերնետային սերը իրական հարաբերություններից, որո՞նք են նրանց առավելությունները և թերությունները:

Առավելություններից մեկն այն է, որ դուք ինքներդ կարող եք ընտրել' ում հետ շփվեք և կառուցեք հարաբերությունները, և ցանկացած պահին պարզապես կարող եք դադարեցնել շփումը, եթե այն ինչ-ինչ պատճառներով Ձեզ դուր չի գալիս:
Վիրտուլ շփման ժամանակ կարելի է գեղեցկացնել սեփական արժանիքները, վերագրել այնպիսի հատկանիշներ, որոնք իրականում չկան, բայց շատ կուզենայիք ունենալ:

Հարաբերությունները կարելի է կառուցել առանց շտապելու, դանդաղ և առանց ռիսկի: Նստած համակարգչի մոնիտորի առջև՝ Դուք միշտ ունեք ժամանակ և հնարավորություն մտածելու, վերլուծելու սեփական մտքերը և ձևակերպելու պատասխանն այնպես, ինչպես Դուք կցանկանայիք արտահայտվել հենց այդ պահին:

Եվս մեկ առավելություն. ցանցում հնարավոր է արտահայտել այն մտքերը որոնք երբեք չէիք հրապարակի իրական կյանքում: «Մարդ չի տեսնում զրուցակցի ռեակցիան. այն կարող է լինել և դրական, և բացասական, շատ հաճախ մենք չենք իմանում այդ մասին և կազմում ենք մեր պատկերացումը հնարավոր ռեակցիայի մասին՝ ելնելով մտածված և վերլուծված պատասխանից, որը, կրկնում եմ, հաճախ չի համապատասխանում իրականությանը»,- վստահեցնում է Լիլիթ Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է զգացմունքների խորությանը, նա կարող է լինել ոչ պակաս հիմնավոր, քան իրական կյանքում. մարդը կարող է անհամբեր ապասել վիրտուալ հանդիպումներին, հաշվել օրերը, րոպեները և վարկյաններ:

Իսկ ահա բացասական կողմերից նույնպես խուսափել չի լինում: Շփվելով ցանցում՝ չեք տեսնում զրուցակցին, չեք լսում նրա ձայնը, իսկ լուսանկարները չեն կարող ճշգրիտ փոխանցել մարդու արտաքինը: Եվ եթե շփումը հասնում է իրական հանդիպման, հաճախ հիասթափություն եք ապրում, և այդ հիասթափությունն ավելի դաժան է, եթե Դուք առավել կապված եք զրուցակցի հորինված կերպարին:

Մարդիկ, որոնք իրական սեր են փնտրում ինտերնետում, ինչպես կանոն, ավելի խոցելի են, ունեն ավելի շատ բարդույթներ և դժվար են ծանոթություններ ձեռք բերում իրական կյանքում:

«Ինտերնետը թույլ է տալիս հեշտորեն խաբել, օգտագործել մարդուն, օրինակ, արթնացնելով զգացմունքներ, փող խնդրել և «սիրահարված» մարդը չի կարողանում մերժել»,- զգուշացնում է հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը:
«Կարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն է՝ գիտակցելով, որ ցանցային, վիրտուալ «ընկերները» և «սերը» երբեք չեն փոխարինի իրական հարաբերություններին»,- հավատացած է հոգեբանը:


Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 441 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024