Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 17.02.2026, 14:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Տարեց կնոջը բռնաբարողը Հայաստանի քաղաքացի է

Ինքնասպանություն` Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

[Անիմացիա]
1 секунда - 0.5 пива!

''Ֆոլքսվագեն''-ը շրջվել է Ազատ գետը. կա զոհ և վիրավոր

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Ճապոնիայում չդադարող անձրեւները 26 մարդու կյանք են խլել

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Պլաստիկ վիրաբույժի անփութության պատճառով հաճախորդները մնացել են առանց ականջների

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Ավտովթար Բերդ-Պառավաքար ճանապարհին. կա զոհ

Նիգերիացու 5 կանայք բռնաբարել են նրան` հասցնելով մահվան

Վայքի ծննդատան նորածնի մահվան փաստով հարուցված քրգործը կարճվել է. «Բուրդ չփխող» բժշկուհին անմեղ է

[Անիմացիա]
Неприятные моменты

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2012 » Декабрь » 5 » «Անժելան շարքային անբարոյական է, նա ոչինչ է այս գործի մեջ» (ՎԻԴԵՈ)
20:56
«Անժելան շարքային անբարոյական է, նա ոչինչ է այս գործի մեջ» (ՎԻԴԵՈ)
Դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ չեն լռելու, անմեղության կանխավարկածն ամբողջության խախտվել է: 

Կարեն Արայանը ուներ նախկինում չմարված դատվածություն՝ ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով, ընդհանուր առմամբ, պատիժ է նշանակվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում և 300 հազար դրամ տուգանք: 

Կիմա Սարյանի խոսքով, այս ընթացքում նրա մեղքն ապացուցված չհամարվեց. «Համաձայն չենք դատական ակտի հետ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, ես` որպես պաշտպան, գտնում եմ, որ պետք է պայքարել մինչև վերջ»,-ասաց նա:

Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը, իր խոսքում նշեց, որ նման վճիռն անսպասելի էր, նրա խոսքով` սա այն գործն է, որ պետք է հիմնվեր կոնկրետ ապացույցների վրա:

«Ինձ թվում է` առաջին հերթին պետք է զննվեր համակարգիչը, Կարենի համակարգիչը զննվել է, որևէ պոռնոնկար չի գտնվել, Անժելայի համակարգիչը չի զննվել, չգիտեմ՝ ինչու, երևի հարմար չի եղել։ Մի՞թե դժվար էր այսքան զարգացած տեխնիկայի դարում ապացուցել, և 11 ամիս դատավարություն վարեցին»,- ասաց վրդոված մայրը` ավելացնելով, որ սա բառիս բուն իմաստով կապիկություն էր, վեց ամիս վկային չէին կարողանում բերման ենթարկել, հետո եկել և ասել է, որ մի անգամ գերեզմանում նկարահանման ժամանակ վեճ է եղել:

«Ի վերջո, այսօր ինչ-որ մեկը հանգիստ քնած է, որովհետև իր հետույքը ծածկվեց: Սա ինչ-որ մի չինովնիկ է։ Անժելան շարքային անբարոյական է, նա ոչինչ է այս գործի մեջ, ինչ-որ մեկը ծածկեց իր հետույքը, կորավ, քանի որ չինովնիկ է, նա զանգել է իր կոլեգային, ասել՝ «ապե, խայտառակ կլինեմ, մի բան արեք, որ սսկվի»,- ավելացրեց Կարենի մայրը:

Նրա խոսքով` վեր են կենում, հայտարարում` ընտանեկան գաղտնիք տարածող, բայց ո՞ր փորձաքննությունն է ապացուցել, որ նկարում Ղազարն է, ոչ մի փաստ չկա գործի մեջ: «Բավական է՝ Կարենը արձակի վերնաշապիկը, և բոլորին պարզ կդառնա՝ ով է նկարի վրա: Բայց իրենք էդպես են ուզում, էդպես ա պետք»,- ասաց նա:

Մայրը կասկածում է, որ լուսանկարում հենց այդ չինովնիկն է:

«Մենք ունենք ընդամենը 36 թերթից բաղկացած դատավճիռ։ Ի վերջո, դատավորը հիմնվել է նախկին ցուցմունքների վրա։ Շատ վկարներ ասում են, որ քննիչը ստիպել է, ահաբեկել, ասել է, որ կտանի վեցերորդ վարչություն, ոսկորներն աղալ կտա, բայց ոչ մի փաստ դատավորը հաշվի չի առել: Սա խայտառակ վճիռ է»,- հավելեց նա:

Նա ասաց, որ կբողոքարկի բոլոր դատարաններում, ընդհուպ Եվրադատարան կդիմի, կպայքարի անգամ Կարենի ազատումից հետո, քանի որ գիտի՝ երկար գործընթաց է սպասվում իրեն:

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամալյանն էլ հավելեց, որ թերի կատարված քննություն է, չի կատարվել կոմպլեքսային փորձաքննություն, հակառակ դեպքում կարելի է ցանկացած մարդու անվան տակ մի տասը նկար հրապարակել, և կեղծ ցուցմունքերով ստեղծել իրավիճակ, որ այդ մարդը մեղավոր է, երբ նա որևէ պոռնոգրաֆիկ նկարների տարածման հետ կապ չունի: Ըստ նրա` պետք է պարզել` ովքեր են նկարների մարդիկ: Ալ. Ամալյանն էլ այն կարծիքին է, որ, միանշանակ է, վճիռը պետք է բողոքարկվի:

«Ես ներքուստ համոզված եմ, որ դատավորը իր հոգուն հակառակ վճիռ է կայացրել, ուղղակի անճար են, դատավորը բոլորից լավ գիտի, որ Կարենն անմեղ է, բայց հաստատ Անժելան չէր վախեցնի դատավորին»,- ասաց Կարենի մայրը:

Փաստաբանը նաև նշեց, որ վկաները, ովքեր ներկայացել են դատարան, և իրենք համոզված են եղել, որ «Կյանքի խոսք»-ից են, չեն ասել այդ մասին, սակայն յուրաքանչյուր վկայի դիրքորոշումը եղել է դեմ գործի նման ելքին:

1in.am
Категория: Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) | Просмотров: 866 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026